«Հորքուր-մորքուրի գանձերի» մրցավազք

Երկու օր է ակտիվ քննարկում են ՊԵԿ ղեկավարի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի 23- ամյա որդու բարձր պաշտոնի նշանակվելու փաստը: Հարություն Մաշադյանը, ով զինվորական ծառայություն չի անցել, նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ։ Մաշադյան հորը նույնպես Նիկոլ Փաշինյանն է նշանակել ՊԵԿ-ի նախագահի առաջին տեղակալ։ Ռաֆիկ Մաշադյանը հանրահայտ Գագիկ Խաչատրյանի զինակիցն է եւ նրա հետ տարիներ շարունակ վարել-ցանել է ՊԵԿ-ում, Մաշադյանի ահռելի կարողության մասին մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել, չնայած, որ սույն պաշտոնյան միայն պետական պաշտոն է զբաղեցրել: Ինչեւէ, մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Մաշադյանն ու Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը զարմիկներ են՝ մորաքրոջ թոռներ: Ահա, այս համատեքստում էլ պարզ է դառնում, թե ինչպես են երեկվա երեխային նշանակել սույն պատասխանատու պաշտոնում: Այս համատեքստում ուշագրավ է ՊԵԿ-ի մրցույթին մասնակցածը Հասմիկ Ադամյանի գրառումը.<<Երկու տարի շարունակ մասնակցում եմ ՊԵԿ հարկային և մաքսային ծառայությունները պաշտոնների համալրման համար անցկացված մրցույթներին, երկու տարի անընդմեջ հաղթող եմ ճանաչվում, բայց չեմ նշանակվում հաստիքին, վերջին անգամ առավելագույն 100 միավորից հավաքում եմ 100, բայց պարզվում է դա կապ չունի և պաշտոնը ստացել է ՀՀ անձնագրային և վիզաների վարչության Գյումրիի անձնագրային բաժանմունքի նախկին պետի տղան, ով մրցույթի ամենաթույլ մասնակիցն էր ու միավորների ռեյտինգային համակարգում ամենավերջին տեղը զբաղեցնող մասնակիցը, սակայն ուներ մաշադյան ռաֆիկի դաբռոն, ով այդ մրցութային հանձնաժողովի նախագահն էր և ստացավ աշխատանքը: Հավելեմ, որ ունեմ 2 բարձրագույն կրթություն գերազանցությամբ ավարտել եմ Պոլիտեխնիկ և Ժող իստիտոտները, բայց իմ նմաններին քանզի ես չունեմ ծանոթներ թողնում են դրսում իսկ իրեն 23 տարեկան լ․․․․-ը, ով ըստ պարզ մաթեմատիկական հաշվարկի պաշտոնին նշանակվելիս չի էլ ունեցել նույնիսկ մագիստրոսի կոչում, փոխարենը `մորքուրի գանձն է` զբաղեցնում է դատախազի պաշտոն: Հ.Գ ահա սա է կոռուպցիայի խորհրդանիշ Մաշադյան Ռաֆիկի մոտեցումը , մնացածը թողնում եմ Ձեր դատողությանը...>>: Կարծում ենք այսպիսով ամեն ինչ ասված է, սրան կավելացնենք միայն այն, որ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մրցության են դուրս եկել <<մորքուրի եւ հորքուրի գանձերին>> պաշտոններ տալու հարցում: Ու երբ Փաշինյանը վատ է զգում, որ իրեն համեմատում են Սերժ Սարգսյանի եւ նրա իշխանության հետ, ճիշտ է անում: Համեմատելու հեչ եզրեր չկան: Ի տարբերություն Սերժ Սարգսյանի Փաշինյանը իր ազգուտակով, իր բարեկամներով պետությունը թալանում է առաջին իսկ օրվանից, ասյտեղ նույնիսկ Աշոտյանն ու Շարմաaզնովը կարող են նեղանալ, որ իրենց համեմատում են նոր իշխանությունների հետ: Փաշինյանը այնպես չէ, որ իրացնում է իր իդեան եւ օր առաջ բարեկամներին, մերձավորներին ազատում աղքատությունից, նա այս դեպքում պաշտոնի է նշանակում կնոջ միլիոնատեր <<մորքուրի գանձին>>: Անի Սահակյան

դիտվել է 1317 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am