Ստեղծվում է նոր կուսակցություն՝ «Մեկ Հայաստան». ովքեր են անդամները

Հայաստանում նոր կուսակցություն է ստեղծվում, որը կկոչվի «Նոր Հայաստան»: Այս առնչությամբ տարածված հայտարարությունում ասվում է.

Հայաստանի քաղաքական, հասարակական, տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական, գիտական կյանքում տեղի ունեցող զարգացումները, քաղաքացիական մասնակցության ժամանակակից միտումները, արժեհամակարգային ներկա կերպափոխումները, ինչպես նաեւ Հայաստանի շուրջ տեղի ունեցող բարդ աշխարհաքաղաքական փոխակերպումները պարտավորեցնում են մեզ՝ մեր գիտելիքները, փորձառությունը, կարողություններն ու հմտությունները ի սպաս դնել պետականության շարունակական, կայուն զարգացման, ժողովրդավարական եւ գիտականորեն հիմնավորված կառավարման ներդրման, ներքին եւ արտաքին քաղաքական հիմնախնդիրների բազմարդյունք լուծումների գործում: Մենք կարեւորում ենք Հայաստանի Հանրապետության անկախության, ազգային-մշակութային գաղափարաբանության վրա խարսխված ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության հիմնարար կայացումը՝ անկյունաքարային եւ առանցքային համարելով ազգային ինքնության հենասյուները՝ ազգային մշակութային ժառանգությունը, Հայ Առաքելական Եկեղեցին, Հայոց լեզուն եւ հայ մշակույթի քաղաքակրթածին նշանակությունը: Մեկնվելով նույն սկզբունքներից, կարեւորում ենք Արցախի Հանրապետության անվտանգային եւ ինստիտուցիոնալ հիմնարար, կայուն զարգացումը՝ որպես քաղաքական, տնտեսական եւ հասարակական արագընթաց համաչափ զարգացման գրավական՝ այն դիտարկելով ողջ հայ ժողովրդի անվտանգության, իրավունքների ու շահերի, պատմական ու մշակութային ժառանգության համատեքստում: Հայաստան-Սփյուռք գործակցության բացառիկ կարեւորությունը դիտարկելով որպես համահայկական շահերի պաշտպանության, հայ ժողովրդի համաշխարհային դիմադրողականության բարձրացման անփոխարինելի գործոն, Հայաստան-Սփյուռք հարաբերություններում սկզբունքային ենք համարում ազգային ինքնության պահպանումն ու փոխանցումը, մասնակցային ներգրավվածությունը: Մ Ե Ր   Գ Ա Ղ Ա Փ Ա Ր Ա Կ Ա Ն  Հ Ի Մ Ն Ա Կ Ա Ն  Ս Կ Զ Բ ՈՒ Ն Ք Ն Ե Ր Ը Որպես ցենտրիզմի առաջադիմական սկզբունքներով առաջնորդվող կուսակցություն՝ մենք մերժում ենք գաղափարախոսական          բեւեռացվածությունը, արմատականությունն ու ծայրահեղականությունը, քաղաքական պայքարի հակամարտային ձեւերը, եւ հանդես ենք գալիս հօգուտ քաղաքական դաշտում գաղափարախոսական չափավորության, համագործակցային եւ փոխհամաձայնողական մշակույթի արմատավորման։ Մեր աշխարհայացքի հիմքում որպես սկզբունք ունենալով ազնվությունը, արդարությունը, պատասխանատվությունն ու համոզմունքայնությունը՝ մենք կտրականապես մերժում ենք պոպուլիզմն ու պատեհապաշտությունը: Մ Ե Ր  Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ը Մենք գիտակցում ենք, որ պետականաշինության վերաիմաստավորման, հանրային կառավարման ոլորտի արմատական փոփոխությունների ներկա փուլում Հայաստանը հայտնվել է բազմաչափ խնդիրների հորձանուտում, որոնց դիմակայումը պահանջում է հայեցակարգային նոր եւ հիմնարար մոտեցումներ՝ հիմքում ունենալով ազգային ինքնության արժեքային համակարգով կայացող, ժամանակակից աշխարհի մարտահրավերներում դիմադրողականությամբ օժտված ազատ, մրցակցային հասարակության ձեւավորումը՝ որպես պետության եւ պետականության շարունակական զարգացման, անվտանգության ամրապնդման հրամայական: Մենք համոզված ենք, որ քաղաքական համակարգի ժողովրդավարական համընդգրկուն փոխակերպումները, տեղեկատվական, հաղորդակցային տեխնոլոգիաների սրընթաց զարգացումը կարող են ստեղծել ազգային համախմբվածության աննախադեպ մեծ հնարավորություններ՝ էապես խթանելով ազգային խնդիրների հիմնարար լուծումները: Մեր ազգային-պետական շահերը պետք է կերպափոխվեն ազգային-պետական նպատակների: Մենք վստահ ենք, որ կկարողանանք կյանքի կոչել այս կերպափոխումը՝ մեր ներքին ու արտաքին քաղաքականության ռազմավարական քայլերում ապահովելով ազգային-պետական նպատակների արտացոլումը: Մեր գործնեության կենտրոնում արտաքին եւ ներքին մարտահրավերների հանդեպ բարձր դիմադրողականությամբ օժտված հասարակության յուրաքանչյուր անդամի դաշինքից ծնված պետությունն է, որի շահին ստորադասվում են խմբային եւ անձնական շահերը։ Հայաստանի Հանրապետությունն իր արտաքին հարաբերություններում պետք է լինի ինքնիշխան, հետեւողական, հավասարակշռված,իրատեսական եւ մարդասիրական։ Հայաստանի Հանրապետության քաղաքականության առանցքն իր լավագույնս գնահատված, արժեւորված, իր պատմական, քաղաքակրթական, մշակութային ժառանգությանն արժանի երջանիկքաղաքացին է՝ նրա ֆիզիկական ու հոգեւոր անվտանգության, բարեկեցության ապահովումը, ինքնաիրացման պահանջմունքային հնարավորությունների կյանքի կոչման գրավականների ստեղծումը։ Առհավատչյան՝ կայուն եւ անցնցում զարգացումն է՝ խարսխված հայկական պետականության պատմական, քաղաքական ժառանգականության, քաղաքականությունում ազնվության, սերունդների համերաշխությամբ պայմանավորված սերնդափոխության, պետական ինստիտուտների ամրության, անկանգ հզորացման, պետական կառավարման համակարգի մշտական զարգացման վրա։ Կենսատու ուժը՝ ներհասարակական հանդուրժողականության եւ փոխհամաձայնության մշակույթն է՝ հիմնված սոցիալական գործընկերության, սերունդների երկխոսության եւ սոցիալական արդարության գործուն մեխանիզմների վրա: Առաջնորդվելով քաղաքական կայունության պահպանման հրամայականով՝ մենք կարեւորում ենք ազգային-պետական շահերի իրականացման պատասխանատվության բաշխումը պետական ինստիտուտների, կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության միջեւ: Մենք համոզված ենք, որ միայն փոխհամաձայնության ու համագործակցային մշակույթի արմատավորման, հասարակության իրավաքաղաքական գիտակցության բարձրացման միջոցով է Հայաստանում հնարավոր ամրապնդել ժողովրդավարական կառավարում՝ առողջացնելով ու վերափոխելով միջկուսակցական պայքարի բովանդակությունը, հետեւողականորեն կատարելագործելով քաղաքացիական մասնակցության եւ պետական կառավարման համակարգը՝ ի նպաստ եւ ի շահ ՄԵԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ կայացման եւ հարատեւության: Հիմնադիր համագումարի կազմակերպիչների խումբ. ԱՐԹՈՒՐ ՂԱԶԻՆՅԱՆ Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ ՎԼԱԴԻՄԻՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Քաղակական գիտությունների թեկնածու, դոցենտ ՀԱՍՄԻԿ ԵՆԳՈՅԱՆ Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ ՎԱՀԵ ԴԱՎԹՅԱՆ Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Մաքուր էներգիա» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ ՍՈՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ «Մշակույթների երկխոսություն» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ ԱՇՈՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ Քաղաքական գիտությունների դոկտոր, Քաղաքական գիտությունների միջազգային ընկերակցության անդամ ԼԻԼԻԹ ՄԻՐԶՈՅԱՆ Իրավաբան, մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ Կենսաբանական անվտանգության միջազգային փորձագետ ԱՆՆԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ Իրավաբանական գիտությունների թեկնածու, Մոնպելյե համալսարանի իրավագիտության դոկտոր ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

դիտվել է 91 անգամ
Լրահոս
Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհից տնօրենն ու աշխատակիցը ծանր այրվածքներով հոսպիտալացվել են Անհայտ անձը Կիևում կրակ է բացել մարդկանց վրա․ կա զոհ և վիրավորներ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի կարողանա շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը կձևավորվի նոր մթնոլորտ»․ Թուրքիայի փոխնախագահ Դատախազությունը պահանջում է Մեղրիի նախկին ղեկավարից 2 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ բռնագանձել Ապրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթը Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում. ծուխը տեսանելի էր անգամ Մասիս քաղաքից Ես գիտեմ, թե ինչ է պետք անել, որ պատերազմի մասին նույնիսկ խոսակցությունը վերանա․ Ռոբերտ Քոչարյան Քաղաքականությունը փոխեցինք 180 աստիճանով․ Սպիտակը շինհրապարակից դարձավ քաղաք․ Ռոբերտ Քոչարյան Արևմուտքը ձգտում է Ուկրաինային դարձնել գլոբալ սպառնալիքի ձգան. Լավրով Իրանը երկու հնդկական նավերի ստիպել է նահանջել Հորմուզի նեղուցից. կրակոցներ են հնչել. լրատվամիջոց Խամենեիի ուղերձը.Իրանի բանակը կարողացավ դիմակայել ԱՄՆ, Փահլավի բռնակալի ժառանգների և անջատողականների չարագործ ծրագրերին Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am