«Պետական մակարդակով բիզնես են խլում». տնտեսվարողը մեղադրում է Դավիթ Սանասարյանին. hetq.am

Լուսանկարում «Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Պիվազյանը և ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը: «Ֆրեզենիուս Մեդիքլ քեյր» գերմանական ընկերության հայաստանյան գործընկեր «Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Պիվազյանը պնդում է, որ պետական վերահսկողական ծառայությունը փորձում է խոչընդոտել իրենց ընկերության գործունեությունը: Հրանտ Պիվազյանը «Հետք»-ի թղթակցին պատմեց, որ 1997 թ.-ից իր հոր՝ Վարազդատ Պիվազյանի կողմից Հայաստանի ողջ տարածքում և Արցախում հիմնադրվել են հեմոդիալիզի բաժանմունքներ: «Ֆրեզենիուս Մեդիքլ քեյր» ընկերությունը, առանց նախապայմանների, բուժհաստատություններին նվիրաբերել է ավելի քան 150 սարքավորում: Հրանտ Պիվազյանի խոսքով` այսօր փորձում են իրենց «բիզնեսը խլել»: Նա մեզ ներկայացրել է գործընթացը հավաստող մի շարք փաստեր և դրանց հետ կապված իրադարձությունների ժամանակագրությունը: 2019 թ.-ի հունվարին Վանաձորի ԲԿ-ն հայտարարել է հեմոդիալիզի պարագաների մրցույթ, սակայն պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) գնումների վերահսկման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի Սամվել Ադյանը Լոռու մարզպետարանի համապատասխան պաշտոնյային առաջարկել էնշված մրցույթում կատարել փոփոխություններ: Առաջարկվել է 5 չափաբաժնից 3-ում մանրազերծման մեթոդը փոփոխության ենթարկել: Բացի դա, առաջարկվել է փոփոխության ենթարկել նույն բժշկական կենտրոնի մեկ այլ մրցույթի 1 չափաբաժնի տեխնիկական բնութագիրը: Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժ/պ Արթուր Մխիթարյանը պատասխանել է ՊՎԾ պաշտոնյային, որ «Ֆրեզեն» ընկերության կողմից առաջարկվող ապրանքները ունեն բարձր որակ և հուսալիություն, սարքավորումները գտնվում են երաշխիքի մեջ, իսկ այլ պարագաների օգտագործումն այս փուլում նպատակահարմար չէ: Մարզպետարանի պաշտոնյային նույն տեղեկությունը տրամադրել է նաև Վանաձորի ԲԿ-ի տնօրեն Վ. Մկրտչյանը: Պետական վերհսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը մեկ օր անց նույնաբովանդակ գրություն է ուղարկել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ առաջարկելով հեմոդիալիզի պարագաների համար հայտարարված մրցույթի 4 չափաբաժնում փոփոխություն կատարել: «Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրենը հասկանալու համար, թե ինչ դավադրություն է նախապատրաստվում, փորձել է կապ հաստատել ՊՎԾ ներկայացուցիչ Սամվել Ադյանի հետ, որը հանդիպելու առաջարկը մերժել է, սակայն իմանալով, որ տնտեսվարողը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է պատրաստվում դիմել` համաձայնել է: «Մեր հեռախոսազրույցից մի քանի օր անց ինձ զանգահարեց իմ ծանոթը և ասաց, որ ցանկանում է ինձ հետ հանդիպել և զրուցել այս թեմայի շուրջ: Հանդիպեցի մեր ընդհանուր ծանոթին՝ Տարոն Ավետիսյանին՝ առաջարկելով պարզաբանել, թե ինչին են միտված կոնկրետ այս փոփոխությունները: Տարոն Ավետիսյանը պատասխանեց ինձ. «Ուշ թե շուտ իմանալու ես, ավելի լավ է միանգամից ասեմ, որ հիմա մեր հերթն է եկել ներկրելու հեմոդիալիզի պարագաներ…»»,- հանդիպումից մանրամասներ հայտնեց ընկերության տնօրենը: ՊՎԾ մեկ այլ աշխատակից էլ՝ Գևորգ Խաչատրյանը, փորձում է բուժհաստատությունների ղեկավարներին համոզել, որ տեխնիկական բնութագրերը փոփոխեն: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն փոփոխում է տեխնիկական բնութագրերը: Հիվանդանոցի հայտարարած մրցույթին մասնակցում է «Զորաշեն» ՍՊԸ-ն, որը, armeps.am համակարգի տվյալներով, տարիներ շարունակ պետական հաստատություններին կահույք է մատակարարել, Երևանի կամարանցումներն (դալան) է նկարազարդել և այլն: Նշված ՍՊԸ-ն, հաղթելով մրցույթը, երկրորդ փուլում ներկայացրել է մատակարարվելիք պարագաների տեխնիկական բնութագրերը: Այդ ժամանակ էլ պարզվել է, որ ներկայացված ապրանքները մանրազերծված են ռադիացիոն բետտա եղանակով, որը համարվում է մրցույթի խախտում: «Հեմոդիալիզի բժշկական պարագաները, օրինակ՝ արյան հոսքային գծերը, մետաղական գործիքները, որոնք որոշակիորեն կարծր են, կարող են մանրազերծվել գամմա կամ բետտա մեթոդով, սակայն կոնկրետ հեմոդիալիզատորում պարունակվող մանրաթելային հյուսվածքների պարագայում գամման և բետտան վնասում են այդ հյուսվածքների կառուցվածքը և բերում դիսֆունկցիայի ու բացասական ազդեցություն ունենում մարդու կյանքի և առողջության վրա»,- բացատրում է «Ֆրեզեն» ընկերության տնօրենը: Ամբողջությամբ՝ hetq.am

դիտվել է 285 անգամ
Լրահոս
Խոշոր հրդեհ Բաղրամյան գյուղում ԱՄՆ-ի աճող հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ և ՆԱՏՕ-ի ծրագրերը․ Վահե Դավթյան Առաջարկում եմ օգնել արմաշցի ընդդիմադիրներին, մյուսները թող գնան Նիկոլի հետևից Ծառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքում Սելիմի լեռնանցքի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ 3 անչափահասներ տեղափոխվել են ԲԿ Ադրբեջանը մեզ կվերավաճառի ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով. Արման Աբովյան 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը Փաստաբանները քարը քարի վրա չթողեցին ԿԸՀ-ի և ՔՊ ներկայացուցչի դիրքորոշումից․ Արման Աբովյան Պայքարը պետք է տեղափոխել բողոքարկման և դիմադրության բոլոր հարթակներ․ Փոստանջյան Պուտինը պնդել է, թե ՌԴ բանակն առաջ է շարժվում ռազմաճակատի բոլոր ուղղություններով «Նույնիսկ եթե Փաշինյանը կրկին ինչ-որ բան նվիրի Ադրբեջանին, նրանք մեզ կվերավաճառեն ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով». Արման Աբովյան Իրանի դեմ բարդ տնտեսական պատերազմ է մղվում․ Փեզեշքիան Ուսուցիչների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման գործընթացում մեծ խախտումներ են հայտնաբերվել. Ոսկան Սարգսյան Սոֆյա Հովսեփյանն առաջարկում է միասնական հարցով գնալ դատարան Հովհաննես Խուդոյան. ԿԸՀ-ին դիմել ենք ՔՊ անդամների քարոզչության հարցով, պատասխանել են՝ «սպասեք ընտրությունն անցնի» Ասել, որ ուրախ եմ նիկոլ ընտրողի այդ փչացած բերքի, կորցած ու կորցնելիք փողերի և ջանքերի համար, կնշանակի ոչինչ չասել Խոսքի սահմանափակումը դարձավ ինքնուրույն ռեպրեսիվ միջոց. Ռուբեն Մելիքյան «ԲՀԿ-ն հաղթահարում է անցողիկության շեմը․ Սուրեն Սուրենյանց Իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ. Արթուր Միքայելյան Իշխանյան. Ժողովրդի հաղթանակն ապահովելն ու պահպանելը դիմադրության ուժերի պարտականությունն է Մանդատը մերն ա, խլել ենք, մնում ա պահենք... Դանիելյան Ադրբեջանական պաշտոնական և կիսապաշտոնական տեղեկատվական դաշտում շարունակվում է հայկական պատմական ներկայության հետևողական ժխտումը. monumentwatch.org Իրանի ԱԳ փոխնախարարը Ռուսաստանի և Չինաստանի դեսպանների հետ քննարկել է ԱՄՆ-ի հետ հուշագրի նախագիծը Իրանի դեմ բարդ տնտեսական պատերազմ է մղվում․ Մասուդ Փեզեշքիան ԱՄՆ-ում Քենեդիի կենտրոնի ճակատամասից հանել են Թրամփի անունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am