Ում ձեռքին է Գագիկ Խաչատրյանին պատասխանատվության ենթարկելու զենքը

ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը կրկին հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, քանի որ բացահայտվեց նրա եւ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի բարեկամական կապը: Հիմա հասկանալի է, թե ինչու Մաշադյանը հեղափոխությունից հետո նշանակվեց ՊԵԿ տեղակալի պաշտոնում, այն ժամանակ էլ հանրային մեծ վրդովմունք առաջ եկավ՝ ինչպես կարելի է նախկին ռեժիմի ամենաառանցքային պաշտոնյանին կարեւորագույն համակարգում պաշտոն վստահել: Բանն այն է, որ Մաշադյանը ՊԵԿ նախկին նախագահ, Հայաստանի ամենակոռումպացված պաշտոնյայի համբավ ունեցող Գագիկ Խաչատրյանի զինակիցն էր, մտերիմը, լուրեր կան, որ նրանց մեջ նույնիսկ քավորություն կա: Երբ Խաչատրյանը ՊԵԿ նախագահն էր, Մաշադյանը երկար տարիներ զբաղեցնում էր խոշոր հարկ վճարողների վարչության պետի պաշտոնը:  Այս տարիներին Մաշադյանի անվան հետ են կապվել բազմաթիվ կոռուպցիոն սկանդալներ և խոշոր բիզնեսներ, օրինակ՝ «Վեգա» խանութների ցանցի հետ կապված կոռուպցիոն գործարքը, նրա անվան հետ են կապվում նաև «Մաշ Ֆարմ» դեղատների ցանցը, «Վենդա ՍՊԸ»-ն, տարբեր ՀԷԿ-եր և Երևան քաղաքում գտնվող տարբեր անշարժ գույքեր, ինչպես նաև նրան է պատկանում Ծաղկաձորում Գագիկ Խաչատրյանի տան կողքը գտնվող շքեղ առանձնատունը: Եւ այս համատեքստում էր տարակուսելի՝ ինչու են որոշել «նոր Հայաստանում», որտեղ որդեգրել են կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարություն, ՊԵԿ-ում բարձր պաշտոնի նշանակել մի մարդու, ով ժամանակին սերտ առնչություն է ունեցել կոռուպցիոն սկանդալների հետ, հովանավորել է խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին և այլն։ Նույն կերպ հարցադրումներ էին հնչում՝ ինչու հեղափոխությունից հետո պատասխանատվության չի ենթարկվում ամենախոշոր կոռումպաված պաշտոնյան, Հայաստանի ամենախոշոր հարուստներից մեկը, եթե ոչ առաջինը, որն ի դեպ, ահռելի ունեցվածքի տեր է դարձել ոչ թե բիզնեսի, այլ պետական պաշտոն զբաղեցնելու ընթացքում: Հայաստանում այդպիսին Խաչատրյանն է եւ եւս մեկ ուրիշը, որի անունը երբեւեէ չի շոշափվել հայկական մեդիայում, քանի որ նա Սերժ Սարգսյանի ամենամերձավորն է եղել: Աննա Հակոբյանի բացահայտումից հետո հասկանալի է դառնում, թե ինչու պատասխանատվության չի կանչվել Գագիկ Խաչատրյանը, չէ՞որ առաջին տիկնոջ բարեկամը Խաչատրյանի հանցակիցն է եղել տարիներ շարունակ, ու Խաչատրյանին պատասխանատվության ենթարկելը կնշանակի նաեւ Մաշադյանին էլ տանել նրա ետեւից: Սակայն դրա փոխարեն, կարծես թե եղել է ճիշտ հակառակը, Մաշադյանը ըստ ամենայնի կարողացել է բարեխոսել Խաչատրյանի համար: Մենք երկու օր առաջ լուր ենք տպագրել, որ Հայաստան է վերադարձել Գագիկ Խաչատրյանը, որը հեղափոխությունից հետո մի քանի ամիս է հեռացել էր անհայտ հասցեով: Անի Սահակյան

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am