Մեզ դատարան են ուղարկում մի մեղադրանքով, որը մեզ համար հասկանալի չէ. Օհանյանի փաստաբանը պահանջում է բացատրել մեղադրանքի էությունը

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպանական խումբը փետրվարի 16-ին Հատուկ քննչական ծառայությունից ստացել է ծանուցում քրեական գործի նախաքննության ավարտի մասին: Այս պահին փաստաբանական խումբը ծանոթանում է քրեական գործի նյութերին: Հիշեցնենք՝ Սեյրան Օհանյանը մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում մեղադրյալ է, մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար (ՀՀ քրեական օրենսգիրք, 300.1-րդ հոդվածի 1-ին մաս): Սեյրան Օհանյանի պաշտպան, փաստաբան Կարեն Մեժլումյանը Aysor.am-ին տեղեկացրեց, որ միջնորդություն են ներկայացրել նախաքննական մարմնին՝ ներկայացնելու Օհանյանին առաջադրված մեղադրանքի էությունը, քանի որ այն իրենց համար անհասկանալի է: «Մեզ դատարան են ուղարկում մի մեղադրանքով, որը մեզ համար հասկանալի չէ, պարզ չէ: Եթե մի բան պարզ չէ, ինչպե՞ս պաշտպանվենք: Օրինակ՝ մի շատ պարզ հարց ենք բարձրացնում՝ սահմանադրական կարգի տապալումը ե՞րբ է եղել և ե՞րբ է սկսվել: Շատ պարզ հարց է, որի պատասխանը մեզ չեն տալիս: Հարցնում ենք՝ ե՞րբ է սահմանադրական կարգը համարվել տապալված և ե՞րբ է այդ կարգը վերականգնվել: Չկա, ոչ մի պատասխան չունենք: Եթե այդ հարցերի պատասխանը չունես, ինչպե՞ս պաշտպանվես», - մեզ հետ զրույցում իր մտահոգությունները հայտնեց փաստաբանը: Դիտարկմանը, թե նախաքննական մարմինը բազմիցս է վկայակոչել փետրվարի 23-ի հայտնի խորհրդակցությունը, 0038 խիստ գաղտնի հրամանի ընդունումը, Մեժլումյանը արձագանքեց. «Ուրեմն թող ասեն՝ փետրվարի 23-ին սահմանադրական կարգը համարվել է տապալված, թող էդպես ասեն»: Օհանյանը և նրա պաշտպանական խումբը պնդում են նախկին պաշտոնյայի անմեղությունը: «Այս մեղադրանքը մեզ համար անընդունելի է», - հավելեց Կարեն Մեժլումյանը: Ինչ վերաբերում է առաջիկայում պաշտպանական խմբի անելիքներին, փաստաբանն ասաց, որ դիմելու են համապատասխան մարմիններին՝ Սեյրան Օհանյանի սահմանադրական իրավունքները խախտած պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու պահանջով: Փաստաբանը ներկայացրեց, որ դեռ նախորդ տարվա հուլիսի 11-ից Սեյրան Օհանյանի համար սահմանը փակված է եղել, և նա չի կարողացել դուրս գալ երկրից՝ չունենալով դատավարական որևէ կարգավիճակ: «Նա չի ունեցել ոչ կասկածյալի, ոչ մեղադրյալի կարգավիճակ: Այդ կարգավիճակը ձեռք է բերել դեկտեմբերի 26-ին և այնպիսի վիճակ է ստեղծվել, որ չունենալով որևէ կարգավիճակ՝ նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել՝ չհեռանալու մասին: Սա իրավունքների կոպիտ խախտում է և մենք գտնում ենք, որ նաև խտրականության դրսևորում է: Նման բան չի կարող լինել իրավական համակարգում: Այս առումով մենք հետամուտ ենք լինելու, որ համապատասխան անձինք պատասխանատվության ենթարկվեն», - ասաց Կարեն Մեժլումյանը: Հիշեցնենք՝ այս քրեական գործի շրջանակներում մեղադրյալներ են նաև ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նախկին պաշտոնյաներ Միքայել Հարությունյանը, Յուրի Խաչատուրովը, Արմեն Գևորգյանը: Միքայել Հարությունյանը հետախուզման մեջ է, իսկ մյուսների մասով քրեական գործի նախաքննությունն ավարտվել է և շուտով կուղարկվի դատարան:

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Խոշոր հրդեհ Բաղրամյան գյուղում ԱՄՆ-ի աճող հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ և ՆԱՏՕ-ի ծրագրերը․ Վահե Դավթյան Առաջարկում եմ օգնել արմաշցի ընդդիմադիրներին, մյուսները թող գնան Նիկոլի հետևից Ծառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքում Սելիմի լեռնանցքի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ 3 անչափահասներ տեղափոխվել են ԲԿ Ադրբեջանը մեզ կվերավաճառի ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով. Արման Աբովյան 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը Փաստաբանները քարը քարի վրա չթողեցին ԿԸՀ-ի և ՔՊ ներկայացուցչի դիրքորոշումից․ Արման Աբովյան Պայքարը պետք է տեղափոխել բողոքարկման և դիմադրության բոլոր հարթակներ․ Փոստանջյան Պուտինը պնդել է, թե ՌԴ բանակն առաջ է շարժվում ռազմաճակատի բոլոր ուղղություններով «Նույնիսկ եթե Փաշինյանը կրկին ինչ-որ բան նվիրի Ադրբեջանին, նրանք մեզ կվերավաճառեն ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով». Արման Աբովյան Իրանի դեմ բարդ տնտեսական պատերազմ է մղվում․ Փեզեշքիան Ուսուցիչների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման գործընթացում մեծ խախտումներ են հայտնաբերվել. Ոսկան Սարգսյան Սոֆյա Հովսեփյանն առաջարկում է միասնական հարցով գնալ դատարան Հովհաննես Խուդոյան. ԿԸՀ-ին դիմել ենք ՔՊ անդամների քարոզչության հարցով, պատասխանել են՝ «սպասեք ընտրությունն անցնի» Ասել, որ ուրախ եմ նիկոլ ընտրողի այդ փչացած բերքի, կորցած ու կորցնելիք փողերի և ջանքերի համար, կնշանակի ոչինչ չասել Խոսքի սահմանափակումը դարձավ ինքնուրույն ռեպրեսիվ միջոց. Ռուբեն Մելիքյան «ԲՀԿ-ն հաղթահարում է անցողիկության շեմը․ Սուրեն Սուրենյանց Իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ. Արթուր Միքայելյան Իշխանյան. Ժողովրդի հաղթանակն ապահովելն ու պահպանելը դիմադրության ուժերի պարտականությունն է Մանդատը մերն ա, խլել ենք, մնում ա պահենք... Դանիելյան Ադրբեջանական պաշտոնական և կիսապաշտոնական տեղեկատվական դաշտում շարունակվում է հայկական պատմական ներկայության հետևողական ժխտումը. monumentwatch.org Իրանի ԱԳ փոխնախարարը Ռուսաստանի և Չինաստանի դեսպանների հետ քննարկել է ԱՄՆ-ի հետ հուշագրի նախագիծը Իրանի դեմ բարդ տնտեսական պատերազմ է մղվում․ Մասուդ Փեզեշքիան ԱՄՆ-ում Քենեդիի կենտրոնի ճակատամասից հանել են Թրամփի անունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am