«Կիսանախագահական համակարգը ռեգրես է․ դրա ընդունումը կնշանակի Հայաստանը վերադարձնել անցյալ»

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կիսանախագահական համակարգը ռեգրես է․ դրա ընդունումը կնշանակի Հայաստանը վերադարձնել անցյալ: Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել՝ գնահատելով կառավարության ծրագիրն ու ներկայացնելով առաջիկա տարիների համար մի քանի անելիքներ: Դրանց թվում իր նշանակությամբ ու կարևորությամբ առանձնանում է ՀԱԿ-ի հետևյալ առաջարկությունը. «Մեկ տարվա ընթացքում իրականացնել Սահմանադրական հանրաքվե` վերադառնալով կիսանախագահական կառավարման համակարգին: Նոր Սահմանադրությամբ նախատեսված կարգով հաջորդ մեկ տարվա ընթացքում անցկացնել հանրապետության նախագահի ընտրություններ»:

Խնդիրն այն է, որ սա ոչ միայն ՀԱԿ-ի, այլև հանրային-քաղաքական որոշակի շրջանակներում առկա տրամադրությունների արտահայտություն է:
Հասկանալի է՝ յուրաքանչյուր քաղաքական ուժ, խմբակ կամ գործիչ այս առաջարկի մեջ տեսնում է սեփական քաղաքական ցանկությունների ու հավակնությունների արտահայտությունը, ինչը բնական պետք է համարել: Մյուս կողմից, սակայն, այս առաջարկն իր էությամբ հետադիմական է, և դրա ընդունումը կնշանակի Հայաստանը վերադարձնել անցյալ:
Հայաստանի վերջին ավելի քան երկու տասնամյակների շատ արատներ պայմանավորված են եղել հենց կիսանախագահական համակարգով, որը նախկին նախագահներից յուրաքանչյուրը հարմարեցրել-համապատասխանեցրել է իր քաղաքական քիմքին ու նախասիրություններին: Հայեցակարգային առումով անցումը խորհրդարանական կառավարման համակարգին առաջադիմական քայլ էր, սակայն կարճ ժամանակ անց պարզվեց, որ այդ ճանապարհին դրվել են պայթյունավտանգ ականներ, որոնք թույլ չէին ու չեն տալու պառլամենտական համակարգի լիարժեք կենսագործունեությունը: Խոսքը բազմաթիվ օրենքներով ամրագրված սուպերվարչապետական համակարգի մասին է, որը ներդրվեց նախորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից՝ իր միանձնյա իշխանությունը նաև խորհրդարանական կառավարման համակարգում պահպանելու համար: Չնայած հեղափոխության ընթացքում ու դրանից հետո հնչած խոստումներին, սուպերվարչապետական համակարգը չապամոնտաժվեց և շարունակում է գործել նաև այսօր:
Գործող իշխանությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չի ցանկանում հրաժարվել սուպերվարչապետական համակարգից՝ այժմ էլ հայտարարելով, թե դրան պետք է հասնել քայլ առ քայլ:
Այս պայմաններում առաջարկը՝ վերադառնալ կիսանախագահական համակարգին, ոչ այլ ինչ է, քան առաջարկ Նիկոլ Փաշինյանին՝ սուպերվարչապետությունը փոխարինել սուպերնախագահությամբ, քանի որ ակնհայտ է՝ մեկ տարվա ընթացքում ընտրություններ անցկացնելու պարագայում հանրապետության նախագահ կընտրվի Նիկոլ Փաշինյանը, որը դեռևս մեծ հեղինակություն է վայելում հասարակության շրջանում: Հայաստանի ապագայով մտահոգ, այդ ապագան առաջադեմ դարձնելու նպատակադրում ունեցող բոլոր ուժերը պետք է հրաժարվեն պետությունը որևէ կերպ անցյալ վերադարձնելուն ուղղված քայլերից և համախմբվեն խորհրդարանական համակարգի գործունեության համար նպաստավոր պայմաններ ստեղծելու օրակարգի շուրջը: Այդ օրակարգի ամենաառաջին հարցը պետք է լինի պայքարը խորհրդարանական համակարգի գործունեությանը խոչընդոտող սուպերվարչապետության դեմ»:

դիտվել է 133 անգամ
Լրահոս
Խոշոր հրդեհ Բաղրամյան գյուղում ԱՄՆ-ի աճող հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ և ՆԱՏՕ-ի ծրագրերը․ Վահե Դավթյան Առաջարկում եմ օգնել արմաշցի ընդդիմադիրներին, մյուսները թող գնան Նիկոլի հետևից Ծառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքում Սելիմի լեռնանցքի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ 3 անչափահասներ տեղափոխվել են ԲԿ Ադրբեջանը մեզ կվերավաճառի ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով. Արման Աբովյան 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը Փաստաբանները քարը քարի վրա չթողեցին ԿԸՀ-ի և ՔՊ ներկայացուցչի դիրքորոշումից․ Արման Աբովյան Պայքարը պետք է տեղափոխել բողոքարկման և դիմադրության բոլոր հարթակներ․ Փոստանջյան Պուտինը պնդել է, թե ՌԴ բանակն առաջ է շարժվում ռազմաճակատի բոլոր ուղղություններով «Նույնիսկ եթե Փաշինյանը կրկին ինչ-որ բան նվիրի Ադրբեջանին, նրանք մեզ կվերավաճառեն ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով». Արման Աբովյան Իրանի դեմ բարդ տնտեսական պատերազմ է մղվում․ Փեզեշքիան Ուսուցիչների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման գործընթացում մեծ խախտումներ են հայտնաբերվել. Ոսկան Սարգսյան Սոֆյա Հովսեփյանն առաջարկում է միասնական հարցով գնալ դատարան Հովհաննես Խուդոյան. ԿԸՀ-ին դիմել ենք ՔՊ անդամների քարոզչության հարցով, պատասխանել են՝ «սպասեք ընտրությունն անցնի» Ասել, որ ուրախ եմ նիկոլ ընտրողի այդ փչացած բերքի, կորցած ու կորցնելիք փողերի և ջանքերի համար, կնշանակի ոչինչ չասել Խոսքի սահմանափակումը դարձավ ինքնուրույն ռեպրեսիվ միջոց. Ռուբեն Մելիքյան «ԲՀԿ-ն հաղթահարում է անցողիկության շեմը․ Սուրեն Սուրենյանց Իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ. Արթուր Միքայելյան Իշխանյան. Ժողովրդի հաղթանակն ապահովելն ու պահպանելը դիմադրության ուժերի պարտականությունն է Մանդատը մերն ա, խլել ենք, մնում ա պահենք... Դանիելյան Ադրբեջանական պաշտոնական և կիսապաշտոնական տեղեկատվական դաշտում շարունակվում է հայկական պատմական ներկայության հետևողական ժխտումը. monumentwatch.org Իրանի ԱԳ փոխնախարարը Ռուսաստանի և Չինաստանի դեսպանների հետ քննարկել է ԱՄՆ-ի հետ հուշագրի նախագիծը Իրանի դեմ բարդ տնտեսական պատերազմ է մղվում․ Մասուդ Փեզեշքիան ԱՄՆ-ում Քենեդիի կենտրոնի ճակատամասից հանել են Թրամփի անունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am