Կասկած չկա, որ վաղվա ձախողումների դեպքում մեղադրվելու են քաղաքացիները

168 ժամը գրում է . Կառավարությունն իր համար արդարանալու միջոց է գտել` հռչակած տնտեսական հեղափոխության պատասխանատվությունը դնելով հասարակության վրա։ Եթե կստացվի՝ լավ, եթե ոչ` մեղավորն այլևս հայտնի է։ «Թող ամեն քաղաքացի ասի՝ ՀԴՄ կտրոն խփել-չխփելու հետ կապված իր դիրքորոշումն ինչպիսին է լինելու, և ես կասեմ՝ ինչ է լինելու տնտեսական հեղափոխության արդյունքում,- հայտարարում է Նիկոլ Փաշինյանը` հավելելով,- Եթե քաղաքացին էլի ասելու է՝ ՀԴՄ կտրոն մի տուր կամ մի խփի, ինձ պետք չի, կամ նույնիսկ ամենաբարձրաստիճան պաշտոնյաները խանութներում շարունակելու են այդ գործելակերպը, ոչ մի բան էլ չի ստացվելու: Մենք էլի մեր խեղճության մեջ տապակվելու ենք, ասելու ենք՝ դե, կառավարություն, բա ինչի՞ այս հարցն այսպես չլուծեցիր»։

Որ ՀԴՄ-ների դերը տնտեսության մեջ և հատկապես ստվերային շրջանառությունների բացահայտման գործում մեծ է, կասկած չկա։ Բայց կտրոն տրամադրել-չտրամադրելը վերահսկելը ոչ թե քաղաքացու, այլ կառավարության պարտականությունն է։ Ու կառավարությունն է պատասխանատու նրա համար, որ կտրոն չեն տրամադրում։ Դրա համար մի հսկայական կառույց է գործում՝ ի դեմս Պետեկամուտների կոմիտեի։
Այնպես որ, տնտեսական հեղափոխության արդյունքները կախված են ոչ թե՝ քաղաքացուց, ինչպես ասում է Նիկոլ Փաշինյանը, այլ՝ կառավարության լավ կամ վատ աշխատանքից։ Ու պետք չէ պատասխանատվությունը դնել քաղաքացիների վրա` փորձելով այդ կերպ արդարացնել սեփական անգործությունը։ Խնդիրը ոչ թե քաղաքացիների վարքի կամ մտածողության փոփոխության, այլ կառավարության աշխատանքի մեջ է։ Պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որ կտրոն չտրամադրելը պարզապես ձեռնտու չլինի։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի խուսափել այդ երևույթից։ Երևույթ, որն իսկապես լուրջ խնդիր է դարձել։
Առևտրի և ծառայությունների ոլորտում մեծ չափերի հասնող ստվերային շրջանառություն կա։ Երբեմն այն կազմում է ընդհուպ մինչև 60-70 տոկոս։ Կան բազմաթիվ տնտեսվարողներ, որոնք ընդհանրապես կտրոն չեն տրամադրում։
Սա խնդիր է, որից տուժում է մի կողմից՝ երկրի մրցակցային միջավայրը, մյուս կողմից՝ պետական բյուջեն։ Դրա համար գործող քաղաքական իշխանությունը ժամանակին մեղադրում էր նախկիններին։ Բայց ի՞նչ է արել ինքն իշխանափոխությունից հետո՝ անցած 9-10 ամիսներին, այս վիճակը շտկելու համար։ Եթե Նիկոլ Փաշինյանին թվում է, թե իր կոչերով կամ հայտարարություններով կարող է այս խնդիրը լուծել, ապա չարաչար սխալվում է։ Զարմանալի է, որ կառավարությունը մտածում է ոչ թե երևույթի դեմ պայքարելու մեխանիզմներ ստեղծելու, այլ իր համար արդարացումներ գտնելու մասին։ Կասկած չկա, որ վաղվա ձախողումների դեպքում մեղադրվելու են քաղաքացիները, որ պատշաճ չարձագանքեցին կառավարության առաջարկությանը։ Այն, ինչ մտադիր է անել կառավարությունը ՀԴՄ կտրոններ չտրամադրողների դեմն առնելու համար, երբեք էլ չի կարող ցանկալի արդյունք տալ։ Ինչպես հայտնի է, ժամանակին այդ նպատակով տարբեր մեխանիզմներ կիրառվեցին՝ սկսած որոշակի ֆինանսական փոխհատուցման տրամադրումից՝ մինչև վիճակախաղի կազմակերպում։ Սակայն ինչ-որ պահից կառավարությունը հրաժարվեց այդ մտքից։ Բայց ոչ նրա համար, որ խնդիրը լուծվեց, այլ նրա համար, որ սպասելիքները չարդարացան։ Արդյունքներն այնպիսին չէին, ինչպիսին ակնկալվում էր։ Այլ կերպ, թերևս, չէր էլ կարող լինել։ Խնդիրը ոչ թե շրջանառությունները միտումնավոր ցույց չտալու և ՀԴՄ կտրոն չտրամադրելու, այլ դրա հետևանքների մեջ է։ Հարկային գործող բեռն այնպիսին է, որ շրջանառություններն ամբողջությամբ բացահայտելու դեպքում մարդիկ կանգնելու են փաստի առջև և ստիպված են լինելու դադարեցնել իրենց գործունեությունը։ Թերևս, այդ հանգամանքն էլ պարտադրում է բոլոր հնարավոր և անհնարին ճանապարհներով խուսափել ՀԴՄ կտրոն տրամադրելուց։ Ու որքան էլ դա երբեմն թանկ է նստում տնտեսվարողների վրա, միևնույն է՝ նրանք չեն հրաժարվում այդ գործելաոճից։ Բայց այնպես չէ, որ հաճույքով են անում։ Այլ կերպ պարզապես հնարավոր էլ չէ։ Հարկային օրենսդրությունը պարտադրում է այդպես աշխատել։ Այս պայմաններում Նիկոլ Փաշինյանը չէ, ով ուզում է՝ լինի, չի կարող պարտադրել հարկատուներին ՀԴՄ կտրոն տրամադրել։ Իհարկե, սա չի նշանակում, թե խնդիրը լուծում չունի։ Պարզապես պետք է վերանայել հարկային քաղաքականությունը և դնել այնպիսի մեխանիզմներ, որ ՀԴՄ կտրոն չտրամադրելը դառնա աննպատակահարմար։ Դրա համար հարկավոր է ոչ թե քաղաքացուն դարձնել հսկիչ, այլ՝ գործուն մեխանիզմներ ստեղծել՝ մի կողմից՝ հարկային բեռի թեթևացման, մյուս կողմից՝ հսկողական խիստ միջոցների կիրառման ուղղությամբ։ Եթե կառավարությունն իսկապես ուզում է արդյունքի հասնել, այլ տարբերակ պարզապես չունի։ Մտահոգությունները, որ սովորաբար հարկային բեռի թուլացման դեպքում ի հայտ են գալիս՝ կապված պետական բյուջեի մուտքերի հետ, ոչնչով չեն կարող արդարացված լինել։ Այսպես կոչված, մասշտաբի էֆեկտը կփոխհատուցի բոլոր ֆինանսական կորուստները՝ չհաշված տնտեսական արդյունքները։ Պարզապես պետք է մտնել այդ ռիսկի տակ, եթե կառավարությունը մտադիր է գնալ հեղափոխական ճանապարհով։ Առավել ևս, որ տնտեսական հեղափոխության արդյունքները, ինչպես ասում է վարչապետը, կապված են ՀԴՄ կտրոնների տրամադրման-չտրամադրման, այլ կերպ ասած, ստվերային շրջանառությունների բացահայտման հետ։ Ստվերային տնտեսությունը Հայաստանում բավական ընդգրկուն է։ Տարբեր գնահատումներով՝ այն հասնում է 30-40 տոկոսի։ Իշխանափոխությունից հետո այստեղ շատ բան չի փոխվել։ Ստվերը կրճատելու ուղղությամբ կառավարության քայլերը դեռևս նշանակալի արդյունք չեն տվել։ Այս տարվա պետական բյուջեում ևս մեծ ակնկալիքներ չկան։

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Խոշոր հրդեհ Բաղրամյան գյուղում ԱՄՆ-ի աճող հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ և ՆԱՏՕ-ի ծրագրերը․ Վահե Դավթյան Առաջարկում եմ օգնել արմաշցի ընդդիմադիրներին, մյուսները թող գնան Նիկոլի հետևից Ծառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքում Սելիմի լեռնանցքի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ 3 անչափահասներ տեղափոխվել են ԲԿ Ադրբեջանը մեզ կվերավաճառի ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով. Արման Աբովյան 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը Փաստաբանները քարը քարի վրա չթողեցին ԿԸՀ-ի և ՔՊ ներկայացուցչի դիրքորոշումից․ Արման Աբովյան Պայքարը պետք է տեղափոխել բողոքարկման և դիմադրության բոլոր հարթակներ․ Փոստանջյան Պուտինը պնդել է, թե ՌԴ բանակն առաջ է շարժվում ռազմաճակատի բոլոր ուղղություններով «Նույնիսկ եթե Փաշինյանը կրկին ինչ-որ բան նվիրի Ադրբեջանին, նրանք մեզ կվերավաճառեն ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով». Արման Աբովյան Իրանի դեմ բարդ տնտեսական պատերազմ է մղվում․ Փեզեշքիան Ուսուցիչների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման գործընթացում մեծ խախտումներ են հայտնաբերվել. Ոսկան Սարգսյան Սոֆյա Հովսեփյանն առաջարկում է միասնական հարցով գնալ դատարան Հովհաննես Խուդոյան. ԿԸՀ-ին դիմել ենք ՔՊ անդամների քարոզչության հարցով, պատասխանել են՝ «սպասեք ընտրությունն անցնի» Ասել, որ ուրախ եմ նիկոլ ընտրողի այդ փչացած բերքի, կորցած ու կորցնելիք փողերի և ջանքերի համար, կնշանակի ոչինչ չասել Խոսքի սահմանափակումը դարձավ ինքնուրույն ռեպրեսիվ միջոց. Ռուբեն Մելիքյան «ԲՀԿ-ն հաղթահարում է անցողիկության շեմը․ Սուրեն Սուրենյանց Իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ. Արթուր Միքայելյան Իշխանյան. Ժողովրդի հաղթանակն ապահովելն ու պահպանելը դիմադրության ուժերի պարտականությունն է Մանդատը մերն ա, խլել ենք, մնում ա պահենք... Դանիելյան Ադրբեջանական պաշտոնական և կիսապաշտոնական տեղեկատվական դաշտում շարունակվում է հայկական պատմական ներկայության հետևողական ժխտումը. monumentwatch.org Իրանի ԱԳ փոխնախարարը Ռուսաստանի և Չինաստանի դեսպանների հետ քննարկել է ԱՄՆ-ի հետ հուշագրի նախագիծը Իրանի դեմ բարդ տնտեսական պատերազմ է մղվում․ Մասուդ Փեզեշքիան ԱՄՆ-ում Քենեդիի կենտրոնի ճակատամասից հանել են Թրամփի անունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am