Պատային վիճակ Փաշինյանի համար

Փետրվարի 16-18-ը Մյունխենում կանցկացվի անվտանգությանը նվիրված միջազգային համաժողովը: Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարները առաջիկա օրերին կհանդիպեն, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը: «Մյունխենում՝ անվտանգությանը նվիրված միջազգային համաժողովում Սերգեյ Լավրովը հանդիպումներ կունենա մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի արտգործնախարարի հետ», - ասել է Մարիա Զախարովան: Վերջինս նշել է, որ Լավրովը հավաքում ելույթ է ունենալու Մեծ Եվրոպայից մինչև Մեծ Եվրասիա համագործակցություն հաստատելու՝ Ռուսաստանի դիրքորոշումների վերաբերյալ: Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-17-ը Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակում երկկողմ հանդիպումներ կունենա տասնյակ երկրների արտգործնախարարների և այլ գործընկերների հետ, հաղորդում է արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը: Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը մասնակցելու է նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: Մի քանի օր առաջ խոսվեց այն մասին, թե կարող է կայանալ Մնացականյան-Մամեդյարով հանդիպում: ՀՀ ԱԳՆ-ն առայժմ լռում է այդ հանդիպման անցկացման մասին: Այս ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը հանդես են եկել ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ, այսպես ասած՝ «ճշգրտող» հայտարարություններով: Կարելի է ասել, գործընթացը մտնում է փակուղի. Երևանն ու Բաքուն իրենց դիրքորոշումները կոշտացրել են ու այժմ պարզ չէ, թե ինչպես պետք է շարունակվեն հանդիպումները, առավելևս բանակցությունները, եթե դրանք առաջիկայում կազմակերպվեն: Ալիևի հայտարարությունները ոչ մի կերպ չեն նպաստում արդյունավետ բանակցային պրոցեսների մեկնարկին, այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, նախկին փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Ալիևի այն հայտարարությանը, թե Բաքուն երբեք չի համակերպվի իր տարածքների օկուպացիայի հետ: «Դիրքորոշումը ընդհանրապես նույնն է մնում, այսինքն մենք կարծում ենք, որ եթե ուզում ենք իրապես բովանդակային և արդյունավետ բանակցային գործընթաց և եթե իրապես ուզում ենք խաղաղության շուրջ երկխոսություն, պետք է համապատասխան մթնոլորտ, իսկ այդ մթնոլորտը ապահովվում է ագրեսիվ հռետորաբանության և ագրեսիվ գործողությունների բացառմամբ։ Հայկական կողմը երբևիցե աչքի չի ընկել ագրեսիվ հռետորաբանությամբ և ագրեսիվ գործողություններով, և մենք հույս ունենք, որ Ադրբեջանը ևս կդադարի ագրեսիվ հռետորաբանության կիրառել, բայց այս օրինակը, ցավոք, ցույց է տալիս, որ այդ հույսը դեռևս չի արդարանում», ասել է Ռուբինյանը։ Real TV-ի հետ հարցազրույցում Իլհամ Ալիևը, հիշեցնենք, որ անդրադարձել էր նաև Հայաստանի նոր իշխանությունների հայտարարություններին, որ Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային գործընթաց: Ադրբեջանի առաջնորդը ասել էր. - «Հայկական կողմի այդ դիրքորոշումը աջակցություն չի ստացել ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից»: «Ազատության» հարցին՝ հայկական կողմը ստացե՞լ է նման ազդակներ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից, Ռուբինյանը պատասխանել է. - «Ես կարծում եմ, ԵԱՀԿ Մինսկի համանախագահները, նրանց տրամաբանությամբ, ո՛չ աջակցում են, ո՛չ էլ չեն աջակցում, այսինքն նրանց համար ևս կարևոր է, որպեսզի բոլոր կողմերը հակամարտության համաձայնության գան բանակցությունների ֆորմատի շուրջ, բայց այս հայտարարությունները մեր սկզբունքային դիրքորոշումը չեն փոխում։ Եթե մենք ուզում ենք արդյունավետ բանակցություններ, Արցախը, որպես հակամարտության կողմ, պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա այդ բանակցություններում»։ Հիմա կամ Հայաստանը պետք է շարունակի պնդել Արցախի մասնակցությանը, կամ բանակցությունները հայտնվելու են փակուղում, որովհետև Արցախի մասնակցությանը Բաքուն դեմ է: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի տեսակետին, ապա նրանք համարում են, որ Արցախի իշխանություններին հանդիպում են, ինչ-որ չափով նրանք տեղյակ են բանակցությունների ընթացքից, իսկ նրանց ներգրավմանը պետք է համաձայնեն կողմերը: Այնպես որ՝ հարցը փակուղում է: Թամար Բագրատունի

դիտվել է 109 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am