Ով է նորանշանակ Հարություն Մաշադյանը

ՀՀ դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է . «Քանի որ մի շարք պարզաբանումներից հետո որոշ լրատվամիջոցներ և սոցիալական ցանցերի տեղյակ ու անտեղյակ օգտատերեր, չիմացության արդյունքում կամ հատկապես մանիպուլյացիաների մեթոդներին դիմելով, ոչ ճշգրիտ ներկայացրին և շահարկման առարկա դարձրին Հարություն Մաշադյանի`դատախազության համակարգում աշխատանքի  անցնելու վերաբերյալ տեղեկատվությունը, հարկ ենք համարում լրացուցիչ պարզաբանել հետևյալը․ Հարություն Մաշադյանը դատախազ դառնալու համար անցել է օրենքով սահմանված կարգով բոլոր ընթացակարգերը։ Հարություն Մաշադյանը ծնվել է 1995թ․-ին։ 2010թ․-ին   Հարություն Մաշադյանը ավարտել է  թիվ  35 միջնակարգ դպրոցը, այնուհետև ընդունվել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ։ 2013թ․-ի հուլիսի 2-ին  զորակոչվել է ՀՀ Զինված ուժեր, զորացրվել՝ 2015թ․-ին ։ Այնուհետև շարունակել է ուսումը և 2016թ-ին ավարտել է ԵՊՀ-ն՝ ստանալով  բակալավրի որակավորում։ 2017թ-ին սահմանված կարգով  ընդգրկվել է ՀՀ դատախազների թեկնածուների ցուցակում։ 2017թ-ի հոկտեմբերին ավարտել է Արդարադատության ակադեմիան։ 2018թ․-ի մարտի 7-ին նշանակվել է Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ։ 2019թ․-ի  փետրվարի 4-ին փոխադրվել է Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին։ Ինչ վերաբերում է աշխատանքի ընդունման հետ կապված՝ Հարություն  Մաշադյանի տարիքին, նշենք, որ 2007թ.-ի մայիսին ուժի մեջ մտած և 2018թ. ապրիլին ուժը կորցրած  «Դատախազության մասին»  ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝ դատախազ կարող էր նշանակվել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով` 1) Հայաստանի Հանրապետությունում ստացել է բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով. 2) տիրապետում է գրական հայերենին։ Այսինք տարիքային ցենզ նախատեսված չի եղել: Ինչ վերաբերում է 25 տարին լրանալուց հետո դատախազ դառնալու՝ օրենսդրական ընդհանուր իրավադրույթին, ապա այն սահմանվել է 2018  թվականի ապրիլի 9-ին ուժի մեջ մտած «Դատախազության  մասին»  ՀՀ նոր օրենքի   33-րդ  հոդվածով, այսինքն մինչ այդ գործած իրավահարաբերությունների վրա չի կարող տարածվել. վատթարացման առումով օրենքը հետադարձ ուժ չի կարող ունենալ» :

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Իրանը Միացյալ Նահանգներին առաջարկել է ժամանակավորապես սառեցնել ուրանի հարստացումը. «Ալ Ջազիրա» Տիկին Գալյան, մարդ չի թունավորվել կամ հրմշտոց եղել, այլ մարդ է մահացել․․․ Ուրախությունն իմ դուք գողացել եք տռզած առնետի նման. Բագրատ Սրբազան Մենք տղա էինք ու պահեցինք․ Սերժ Սարգսյանը՝ Արցախը պահելու մասին Կործանված թուրքական F-16-ը օդ էր բարձրացել անհայտ օբյեկտի պատճառով Առատ ձյան և բքի պատճառով Սպիտակի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են Բա դա մեր տարածքը չի՞. առանց մեզ մեր մասին պայմանագի՞ր են ստորագրում. Սերժ Սարգսյան Սերժ Սարգսյանը՝ ներընդդիմադիր պայքարի մասին Սինոդը Հայ Եկեղեցում․ Տեր Արարատ քահանա Պողոսյան Սուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում․ «Փաստինֆո» Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի հատուկ նշանակության ուժերին Իրանում ռեժիմի փոփոխությունը կարող է «շրջափակման» ռիսկեր ստեղծել Թուրքիայի համար Ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր Վրաստանն ու Ադրբեջանը քննարկել են «Հարավային գազային միջանցքի» համագործակցության հարցերը «Քնած» ակադեմիան․ կոռուպցիա, հովանավորչություն ու գիտության անկում Ադրբեջանում Իրանը և ԱՄՆ-ն միջուկային խնդրի ու պատժամիջոցների վերաբերյալ նախաձեռնություններ են ներկայացրել Կրոնական ազատությունը երբեք չպետք է ենթարկվի կառավարության միջամտությանը․ Սամվել Կարապետյան «ՔՊ-ականնե՛ր, լափում էիք, բա հիմա ինչի՞ց վախեցաք». Ռուզան Ստեփանյան (video) Հիբրիդային պատերազմից եք խոսում․ ինչո՞վ է զբաղվելու ԵՄ–ից Հայաստան եկող խումբը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am