Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում ընտրությունների ժամանակ փոքրիկ միջադեպ է տեղի ունեցել հանձնաժողովի անդամի եւ դիտորդի միջեւ, որը հարթվել է։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, ով հանձնաժողովի անդամ է համայնքում։
«Խնդիրը հարթված է, դիտորդը խմբագրել է իր գրառումը, ես էլ հանձնաժողովի անդամներին խնդրել եմ առավելագույնս բարիդրացիակամ հարաբերություններ պահպանել:
Որպես «Լուսավոր Հայաստան» կուսակցության` տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմավորման պատասխանատու տեղեկացնում եմ, որ Նոր Գեղի համայնքի 28/2 տեղամասում գտնվող «Ականատես» դիտորդական խմբի ներկայացուցիչը ակնհայտորեն չտիրապետելով իր դերակատարման նշանակությունը այդ տեղամասում լարվածություն է առաջացրել հանձնաժողովի շրջանում և քաղաքական գնահատականով է հանդես եկել ֆեյսբուքում` անհարկի շահարկելով Լուսավոր Հայաստան կուսակցությանը: Դիտորդի շահարկման առարկան եղել է այն, որ հանձնաժողովի անդամը իր ազատ ժամին փոխարինել է հանձնաժողովի մեկ այլ անդամի, որը տվյալ պահին այդտեղ չի եղել:
(Կներեք, որ հանձնաժողովի անդամը ևս մարդ է և կարող է գնալ քվեարկության, կամ սնվել, կամ ծխել, կամ հոգալ իր այլ կարիքներ...)
Որքան կարևոր է դիտորդական առաքելության դերը նույնքան էլ կարևոր է, որպեսզի դիտորները տիրապետեն իրենց լիազորություններին և քաղաքական շահարկումներից զերծ մնան»:
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը