Ում ախորժակն է ավելի մեծ՝ Աննայի, թե Նիկոլի

Ընդամենը մեկ օր առաջ՝ ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը փրփրեց այն բանի համար, որ Էդմոն Մարուքյանը փորձել էր նրան համեմատել նախորդների՝ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հետ: Փաշինյանը հոխորտաց, որ այսուհետ իրեն չհամեմատել նրանց հետո: Իհարկե, նա միանգամայն իրավացի է եւ համեմատությունը մեղմ ասած անբարոյականություն է: Քանզի եթե Սերժ Սարգսյանն ու իր թիմը տարիներ հետո էր, որ յուրայիններով, բարեկամներով ու հարազատներով տեղավորվել էին պետական ապարատում ու ապրում էին գոհ ու երջանիկ, ապա Փաշինյանը դա անում է առաջին իսկ օրվանից: Այսօր հաստատվեց, որ բարձր պաշտոններում ոչ միայն իր մտերիմ-բարեկամներն են, այլեւ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի: ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի և Աննա Հակոբյանի միջև էլ ինչպես մամուլն էր գրել՝ բարեկամական կապ կա: «Ռաֆիկ Մաշադյանը խորթ մորաքրոջս թոռն է» իր մամուլի խոսնակի միջոցով փոխանցել է վարչապետի տիկինը, իսկ թե ինչ է ասել հետո, այլեւս կարեւոր չէ: Այդուհանդերձ, Հակոբյանը փորձել է փրկել իրավիճակը՝ ասելով, որ Մաշադյանին վերջին անգամ տեսել է 2010 թվականին հարազատի հուղարկավորության ժամանակ: <<Ամուսինս՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչեւ վարչապետ դառնալը, երբեւէ Ռաֆիկ Մաշադյանին հանդիպելու առիթ չի ունեցել, Մաշադյանին ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնում նշանակելու պահին գաղափար անգամ չի ունեցել նման կապի գոյության մասին>>: Մաշադյանը ՊԵԿ հնաբնակներից է, այս համակարգում է դեռ 1996 թվականից, զբաղեցրել է տարբեր պաշտոններ։ 2013-2017 թթ․ ղեկավարում էր ՊԵԿ խոշոր հարկ վճարողների տեսչությունը։ Ապա ՊԵԿ փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության պետն էր, նա Գագիկ Խաչատրյանի ամենամտերիմներից է ու նրանց ունեցվածքի մասին լեգենդներ են պատմում։ Հեղափոխությունից հետո Մաշադյանը ՊԵԿ փոխնախագահ նշանակվեց սուպերմարկետների հետ կապված աղմկոտ բացահայտումից հետո, երբ նա եւս վկայի կարգավիճակով կանչվեց ԱԱԾ՝ հարցաքննության: Դրանից հետո համակարգից պատմում են, որ Մաշադյանը այնտեղ է տեղավորել իր ծանոթ-բարեկամներին:Ավելին , պատմում են, որ ՊԵԿ իրական նախագահը հենց նա է, իսկ Դավիթ Անանյանը պարզապես <<հարս եկածի>> կարգավիճակում է: Հենց Մաշադյանն է զբաղվում կադրային քաղաքականությամբ եւ առհասարակ որոշում, թե ով ինչ պետք է անի: Պատահական չէ, որ վերջին աղմկահարույց պարգեւավճարների քննարկման ժամանակ էլ պարզ դարձավ, որ հենց ամենաշատը ինքն է պարգեւատրվել՝ մոտ 10 միլիոն դրամով: Նշենք, որ օրերս էլ նրա 23-ամյա որդին նշանակվեց Երեւանի կայազորի զինվորական դատախազ։ Ավելի վաղ երիտասարդը զբաղեցնում էր Լոռու կայազորի զինվորական դատախազի պաշտոնը։ Ուշագրավ է, որ ընդամենը 23 տարեկան Հարություն Մաշադյանն արդեն միլիոնատեր է՝ այն պարագայում, երբ նրա հայրը մշտապես եղել է պետական պաշտոնյա, իսկ ինքը դեռեւս 23 տարեկան է եւ եւս եղել է պետական աշխատանքի։ Պաշտոնը ստանձնելու պահին կրտսեր Մաշադյանը հայտարարագրել է 12 միլիոն դրամ, 130 հազար դոլար եւ Volkswagen touareg մակնիշի ավտոմեքենա։ Եւ, ահա, այսքանից հետո հայտարարել, թե բարեկամական կապը դեր չի խաղացել պաշտոնի առաջխաղացման հարցում, առնվազն ծիծաղելի է: Իսկ հետաքրքիր է ԱԱԾ դիմակավորներն այցելել են Մաշադյանի տուն, ինչպես որ արել են նախկին իշխանության առանցքային պաշտոնյաներից գրեթե բոլորի հետ: Կարող էին ասենք խտրականություն չդնելու համար դիմակավորների հետ տիկին Աննային ուղարկեին իր զարմիկի տուն, որպեսզի տանը եղած երեխաները չվախենային, բայց անաչառորեն հեղափոխական ԱԱԾ-ն կատարած կլիներ իր գործառույթը: Իրականում Փաշինյանը ՊԵԿ-ը դարձրել է իր եւ տիկնոջ ազգականներ հովանավորչությամբ գործող կառույց, եւ մաքսայինում մի կորպուսում ռուլիտ են անում իր բարեկամները, մյուսում՝ Աննա Հակոբյանի:

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am