Ալիևը պատերազմի «քարտ բլանշը» ստացավ

Պաշտոնական Բաքուն կրկին պնդում է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, և որ կձեռնարկի հնարավոր ջանքերը երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար: Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Real TV-ին հարցազրույց է տվել, որում ասել է. «Այսօր Ադրբեջանը առավելություն ունի թե՛ բանակցային սեղանի շուրջ, թե՛ մարտի դաշտում: Միջազգային հեղինակավոր կառույցներից շատերը մեր դիրքորոշումն են պաշտպանում», - նշել է Ադրբեջանի ղեկավարը՝ հավելելով, թե «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է», և Բաքուն երբեք չի համակերպվի «իր տարածքների օկուպացիայի» հետ Ալիևը հերթական անգամ համոզմունք է հայտնել, որ աշխարհում ուժի գործոնը դառնում է գերիշխող, «ուժն է ծնում իրավունք»․ - «Մենք կձեռնարկենք բոլոր հնարավոր ջանքերը մեր երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար»: Ըստ «Ազատության»՝ վերջին 14 տարվա ընթացքում տեղական լրատվամիջոցին տված իր առաջին այս հարցազրույցում Իլհամ Ալիևը նաև անդրադարձել է Հայաստանի նոր իշխանությունների հայտարարություններին, որ Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային գործընթաց: Ադրբեջանի առաջնորդը ասել է․ «Հայկական կողմի այդ դիրքորոշումը աջակցություն չի ստացել ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Այսօր հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, որոնք արդեն մի քանի հանդիպում են ունեցել», - հիշեցրել է Ադրբեջանի նախագահը: Նկատենք, որ Փաշինյանն, ի դեպ, երեկ կրկին անդրադառնալով ղարաբաղյան բանակցային գործընթացում Արցախի լիարժեք ներգրավման անհրաժեշտությանը՝ վստահեցրեց, որ դրա համար տեսնում է «շատ կոնկրետ ձևեր և մեթոդներ»: Ալիևն արդեն հրապարակային պնդում է, որ այդ առաջարկը մերժվել է: Նա, այդպիսով, «փակում» է Արցախի մասնակցության թեման: Բաքուն, որը շաբաթներ առաջ խոսում էր ղարաբաղյան գործընթացում մեծ տեղաշարժերի հույսերի մասին, կոշտ է արձագանքում Հայաստանի ղեկավարի հայտարարություններին: Ադրբեջանի արտգործնախարարությունը ի պատասխան կոչ է անում չսրել իրավիճակը և նախադրյալներ ստեղծել խաղաղ գործընթացի համար: «Մի կողմից Փաշինյանը հայտարարում է խաղաղ պայմաններ ստեղծելու կարևորության մասին, մյուս կողմից՝ փորձում է փոխել բանակցային ձևաչափը, փորձում է մեղադրել Ադրբեջանին «ագրեսիվ հռետորաբանության մեջ», իբրև թե Բաքուն իր բնակչությանը նախապատրաստում է պատերազմի, ոչ թե խաղաղության», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևան: Ադրբեջանի նախագահի աշխատակազմից արձագանքել են նաև տնտեսական հեղափոխության մասին Փաշինյանի՝ հայտարարություններին՝ պնդելով, որ Հայաստանում որևէ տնտեսական առաջընթաց չի կարող լինել, քանի դեռ հակամարտությունը մնում է չկարգավորված: «Ադրբեջանը միշտ հայտարարել է, որ հակամարտության կարգավորումը կծառայի տարածաշրջանային համագործակցությանն ու բարգավաճմանը, և դրանից առաջին հերթին օգուտներ կքաղի Հայաստանը», նշել է Ալիևի աշխատակազմի արտաքին հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը: Ադրբեջան, այսպիսով, անցավ Փաշինյանին կոշտ հակազդելու փուլին: Սա իսկապես խիստ, նույնիսկ կարելի է ասել Փաշինյանին «սթափեցնելու» փորձ է, որով Ալիևը փորձում է «կառուցողական» դաշտ տեղափոխել Փաշինյանին, հստակ սպառնալով: Ավելին՝ Ալիևն արդեն մեղադրում է Փաշինյանին՝ ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը լարելու մեջ: Այսինքն, Ալիևն Ադրբեջանի հետագա «գործողությունները» գցում է Փաշինյանի ուսերին, որպեսզի հետո արդարացնի օրինակ պատերազմի սանձազերծումն իր իսկ կողմից: Այսինքն, պատերազմ սկսելու համար՝ Ալիևը կարող է համարել, որ «քարտ բլանշը» ստացել է: Թամար Բագրատունի

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am