«Հուժկու» հարված. իշխանության խեղճությունը

ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրվել` խոշոր չափի կաշառք ստանալու հոդվածով։ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված նոր մեղադրանքն առնչվում է քաղաքացի Սիլվա Համբարձումյանի կողմից կատարված՝ ենթադրյալ կաշառք տալու հայտարարությանը: Հիշեցնենք` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել «Մարտի 1»-ի գործով՝ սահմանադրական կարգը տապալելու դրվագով: Դեռեւս անցած տարվա հուլիս ամսվանից Քոչարյանի գործով դատական գործընթացներ են սկսվել, երկրորդ նախագահին մեկ կալանավորում են, մեկ բաց թողնում: Նրա փաստաբանական խումբն այս ամիսներին ապացուցել գործի անհիմն լինելը, ինչի վկայությունն է նաեւ, որ որոշ տեղեկություններով՝ դատավորները չեն ցանկանում քննել այս գործը,քանզի հասկանում են, որ հետագայում ամոթալի իրողության առջեւ են կանգնելու եւ վաղ թե ուշ ճշմարտությունը ջրի երես է դուրս գալու: Արդեն ամիսներ շարունակ դատարանը չի ապացուցում Քոչարյանի մեղքը ու հիմա նոր մեղադրանք է առաջադրվում: Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելը վկայում է այն մասին, որ Մարտի 1-ի, գործը իրոք «ջուր է», եւ գործող վարչախումբը որոշել է նոր սյուժեով կրկին առաջնորդվել քաղաքական շարժառիթներով։ Իսկ առավել զավեշտալին այն է, որ այս իշխանությունը փաստորեն մնացել է ալամ աշխարհի կաշառատու Սիլվա Համբարձումյանի հույսին: Ով մոռացել է, հիշեցնենք, որ թավշյա հեղափոխությունից հետո բացահայտվեց, որ այս տիկինը կաշառք է տվել գրեթե բոլոր նախկին պաշտոնյաներին՝ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր , բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին, Սամվել Մայրապետյանին, Արմեն Գեւորգյանի, Վարդան Օսկանյանին եւ այլոց, համենայն դեպքս տիկինը օրումեջ հայտարարություններ է անում ու ասում, թե այսինչ պաշտոնյային կաշառք է տվել: Որ այս կնոջ գործելաոճը հեռու է բարոյական կոչվելուց, դա հասկացել են շատերը:Քանզի չի կարելի այսօր կաշառք տալ, դիվիդենդներ քաղել դրանից, իսկ տարիներ անց փուռը տալ նրան, ով այդ կաշառքով քո գործն է առաջ գցել: Եվ այս հարցում հավասարապես մեղսակից են թե կաշառատուն ի դեմս Սիլվա Համբարձումյանի, թե կաշառակերը: Բայց զավեշտը սրանով չի վերջանում, պարզվում է՝ սա այն եզակի դեպքն է, որբ տիկին կաշառատուն նույնիսկ չի խոստովանում, որ ինքը կաշառք է տվել Ռոբերտ Քոչարյանին կամ նրա դեմ ցուցմունք է տվել: Սիլվա Համբարձումյանը ասել է, որ անցած տարվա հոկտեմբերին են իրեն կանչել Մարտի 1-ի գործով ցուցմունք տալու, սակայն ինքը միայն ասել է, որ իր կամքով 2 միլոն տվել է Սամվել Մայրապետյանին, որպեսզի վերեւների մոտ իր հարցերի լուծի եւ ինքը հանգիստ հանքեր շահագործի: «Մայրապետյան Սամվելին փոխանցել եմ, որ ինքն էլ փոխանցի վերադասին, որ ինձ չխանգարեն։ Բայց ես անձամբ ոչ մեկի անուն չեմ տվել, բացի Մայրապետյան Սամվելից»։ Հիշեցնենք, որ Մայրապետյանը Քոչարյանի մտերիմներից է եւ կաշառատու տիկնոջ շուրթերից լսելով Մայրապետյանի անունը իշխանությունները ոգեւորվել են, թե կարելի է նոր գործ սարքել Քոչարյանի գլխին: Իրականում նրանց անհեռատես ու ծանծաղ գործելաոճը ավելի է մաքրում Ռոբերտ Քոչարյանին, ինչի վկայությունը Համբարձումյանի սուխոյ ատկազն է: Եւ պարզ է դառնում, որ երկրորդ նախագահը քաղաքական ու անձնական վրեժխնդրության թիրախ է դառնում ու առաջիկա տարիներին իշխանությունը բանուգործ թողած նման շիծու մեղադրանքներով փորձելու է վերջինիս անվանարկել, չեզոքացնել քաղաքական վտանգը: Անի Սահակյան

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհից տնօրենն ու աշխատակիցը ծանր այրվածքներով հոսպիտալացվել են Անհայտ անձը Կիևում կրակ է բացել մարդկանց վրա․ կա զոհ և վիրավորներ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի կարողանա շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը կձևավորվի նոր մթնոլորտ»․ Թուրքիայի փոխնախագահ Դատախազությունը պահանջում է Մեղրիի նախկին ղեկավարից 2 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ բռնագանձել Ապրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթը Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում. ծուխը տեսանելի էր անգամ Մասիս քաղաքից Ես գիտեմ, թե ինչ է պետք անել, որ պատերազմի մասին նույնիսկ խոսակցությունը վերանա․ Ռոբերտ Քոչարյան Քաղաքականությունը փոխեցինք 180 աստիճանով․ Սպիտակը շինհրապարակից դարձավ քաղաք․ Ռոբերտ Քոչարյան Արևմուտքը ձգտում է Ուկրաինային դարձնել գլոբալ սպառնալիքի ձգան. Լավրով Իրանը երկու հնդկական նավերի ստիպել է նահանջել Հորմուզի նեղուցից. կրակոցներ են հնչել. լրատվամիջոց Խամենեիի ուղերձը.Իրանի բանակը կարողացավ դիմակայել ԱՄՆ, Փահլավի բռնակալի ժառանգների և անջատողականների չարագործ ծրագրերին Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am