Ռուսական «մուննաթներ» ու «բոնուսներ»

Ռուսական գազի մատակարարումն իրականացվում է համաշխարհային գների համեմատությամբ արտոնյալ գնով, որը սահմանվել է պայմանագրով, ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում: 2018թ. դեկտեմբերի 31-ին «Գազպրոմ էքսպորտ» ԲԲԸ-ի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջև առքուվաճառքի պայմանագրի ժամկետի ավարտից հետո ստորագրվեց պայմանագրին կից լրացուցիչ համաձայնագիր, որի համաձայն Հայաստանի համար 2019թ. գազի գինը սահմանվել է 1000 խորանարդ մետրի համար 165 դոլար: Հարկ է նաև հաշվի առնել, որ ռուսական արտահանողի կողմից չի իրականացվել գազի գնի վերահաշվարկ՝ կախված կալորիականությունից: Դա իրենից ներկայացնում է լրացուցիչ առևտրային զեղչ, որն արտացոլում է մեր երկրների միջև հարաբերությունների միութենական բնույթը: Ռուսաստանի կողմից գազի մատակարարումները (տարեկան 2 մլրդ խորանարդ մետր) լիարժեք ապահովում է հանրապետության կարիքները»,- ասել է Կարասինը: Նա միաժամանակ հավելել է, որ երկու երկրների միջև միութենական հարաբերությունները կրում են մասշտաբային բնույթ բոլոր ոլորտներում և չեն սահմանափակվում ռուսական գազի գնի ձևավորման հարցերով: Ռուսական «մուննաթները» մշտապես շարունակական բնույթ են կրում: Կարասինի շուրթերով Մոսկվան հասկացնել է տալիս Հայաստանի իշխանություններին, որ չսպասեն նոր «բոնուսներ» Ռուսաստանից, բավարարվեն նրանով ինչ ունեն: Սա նշանակում է, որ գազի գները ցանկացած պահի կարող են հանկարծի վերև ցատկել: Այդ անակնկալը ռուսները մշտապես կարող են մատուցել: Իսկ որպես «բոնուս»՝ նրանք այլ ոլորտ ունեն: Կարասինի մյուս ակնարկը հենց դրան է վերաբերում, երբ նա ասում է՝ երկու երկրների միջև միութենական հարաբերությունները կրում են մասշտաբային բնույթ բոլոր ոլորտներում և չեն սահմանափակվում ռուսական գազի գնի ձևավորման հարցերով: Երկու շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերել ՍՈՒ–30ՍՄ բազմաթիրախային կործանիչներ։ «Հայաստանի Հանրապետության կողմից ռուսաստանյան ՍՈՒ–30 ՍՄ ինքնաթիռների ձեռքբերման վերաբերյալ համապատասխան գործարք է ստորագրվել։ Իսկ Ռուսաստանի կողմից սպառազինությունների ձեռքբերման նպատակով 100 միլիոն դոլար վարկի շրջանակում նախատեսված ձեռքբերումները գտնվում են իրականացման փուլում։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը դեկտեմբերի 1–ին ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպմանը հայտնել էր, որ ինքնաթիռներ ձեռք բերելու գործընթացը մոտ է ավարտին։ Նա հաղորդել էր նաև, որ եզրափակիչ փուլում են 100 միլիոն դոլար ռուսական վարկի շրջանակում սպառազինություններ առաքելու մասին բանակցությունները։ Ռուսաստանի կողմից միութենական հարաբերություններին հատուկ են թե՛ մտրակի և թե՛ բլիթի սկզբունքը: Առանց դրանց, սկզբունքորեն, Մոսկվան գործընկերների հետ հարաբերություններ չի կառուցում: Թամար Բագրատունի

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am