Իշխանության խորամանկ քայլը. Փաշինյանը խոստովանում է՝ որտեղ է «քցելու»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագիրը, որը հասցրել էր քննադատությունների մի ողջ բեռ հավաքել, քանի որ այն գրեթե զուրկ է քանակական միավորներից, ցուցանիշներից, կոնկրետությունից եւ ինչպես շատերն են որակել՝ ցանկությունների ժողովածու է հիշեցնում: Բայց պարզվում է Նիկոլ Փաշինյանի կառավարությունում ցուցանիշներ չեն գրել, քանի որ չեն ցանկացել ոտնահարել մեր քաղաքացիներիս իրավունքները, մասնավորապես լավ ապրելու ցանկության իրավունքը: Ըստ Փաշինյանի տրամաբանության՝ լավ ապրելու համար պետք է դառնալ տնտեսական ակտիվիստ, ինչպես ամիսներ առաջ ժողովուրդը իր գլխավորությամբ հեղափոխություն իրականացրեց, այնպես էլ հիմա պետք է ցանկանա տնտեսական ակտիվիստ դառնալով տնտեսական հեղափոխություն իրականացնի: Սա է Նիկոլ Փաշինյանի՝ լավ ապրելու բանաձեւը, որը նա կրկնում է քննարկման ընթացքում: «Մենք ասում ենք, որ Հայաստանում պետք է լինի զրոյից բիզնես ստեղծելու հնարավորությունը: Սրա համար նախ պետք է հարկային արտոնյալ պայմաններ ստեղծել. որպեսզի մարդը հարկերի տակ չճռա: Երկրորդ, պետք է մեծացնել ֆինանսական հոսքերի մատչելիությունը, որպեսզի մարդը հնարավորինս էժան տոկոսով վարկավորվելու հնարավորություն ունենա»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ կառավարությունը մի քանի առանցքային բարեփոխումներ է իրականացնելու, որոնց իմաստը լինելու է հետևյալը՝ քաջալերել մարդկանց աշխատանքը, մարդկանց տնտեսական ակտիվությունը և երկիրը գրավիչ դարձնել օտարերկրյա ներդրողների համար:«Ի վերջո ամենակարևոր նպատակներից մեկը, իհարկե, աղքատության հաղթահարումն է: Եվ ես ուզում եմ ասել, որ աղքատության հաղթահարման գործում շատ կարևոր ենք համարում Հարկային օրենսգրքի փոփոխության մեր ունեցած պատկերացումների մի հատվածը, որը պլանավորում է ՀՀ տնտեսական համակարգում նոր հասկացություն ներմուծել, որը պետք է անվանենք միկրոբիզնես, որը պետք է ազատված լինի բոլոր հարկերից: Խոսքը տարեկան մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող բիզնեսների մասին է: Ընդհանրապես, մենք կարծում ենք, որ այս նորամուծությունը չափազանց կարևոր է աղքատության հաղթահարման տեսակետից»,- ասաց նա: Փաշինյանի համոզմամբ իրենք խնդիրն այն է, որպեսզի քաղաքացիներին օգնեն, քաջալերեն, որպեսզի նրանք կարողանան իրենք իրենց համար ստեղծել աշխատատեղեր և հաղթահարել աղքատությունը: Ըստ Փաշինյանի՝ աղքատությունը ոչ միայն սոցիալ-տնտեսական երևույթ է, աղքատությունը նաև հոգեբանական երևույթ է, աղքատությոունը նաև մտածողոության որոշակի տեսակի հետ կապ ունի: Ըստ նրա՝ մտածողության այս տեսակի մասին է ահազանգել Հրանտ Մաթևոսյանը իր «Ծառերը» ստեղծագործության մեջ: «Ես պատեհ եմ համարում այդ հատվածը ևս մեկ անգամ կրկնել՝ հույս ունենալով, ոոր Ազգային ժողովից ավելի հասանելի ու լսելի կլինի մեր քաղաքացիներին»,- ասաց նա: Այնուհետև ընթերցեց մի հատված. «Լավը չես, խեղճ ես, լավը չես, զավակս…»: Հատկանշական է, որ մինչ Փաշինյանը սրտաճմլիկ ելույթ էր ունենում ԱԺ ամբիոնից, նրա նախկին գործընկեր, Լուսավոր Հայաստան ֆրակցիայի ղեկավար Էդմոն Մարուքյանը իր էջում տեղադրեց Սեւակի «Անկեղծ ասած» բանաստեղծությունը, որտեղ խորհրդանշական տողը թերեւս հեքիաթներից հոգնելու մասին է: Նիկոլ Փաշինյանը այս պրիմիտիվ խորամանկությունը մի նպատակ ունի՝ իրավիճակի ողջ մեղքը բարդել քաղաքացիների վրա, ըստ այդմ նա ամեն պահի կարող է ասել, թող ՀՀ քաղաքացիները տնտեսական ակտիվիստներ դառնային, որ հեղափոխություն իրականացնեին: Իսկ թե ինչում է պետության դերն ու նշանակությունը, սա արդեն նրանց չի հետաքրքրում: Ավելին նա մեկ ուրիշ հարցից էլ ապահովագրեց իր կառավարությանը ձախողումից: Նա ասաց, որ հեղափոխությունից հետո կադրային ջարդ տեղի չի ունեցել, չեն ուզում լինել կառավարություն, որը բաժանարար գծեր է քաշել մարդկանց մեջ, կառավարությունը լցրել է իրենց մարդկանցով: «Եվ այսօր մենք գտնվում ենք 10 տոկոս նոր պաշտոնյաների և 90 տոկոս հին պաշտոնյաների փոխազդեցության միջավայրում, որտեղ կողմերից յուրաքանչյուրն ունի իր ազդեցությունը և փոորձում է ազդել մյուս կողմի պատկերացումների վրա: Երբեմն շատ դժվար է նախկին համակարգին դիմադրելը»:Սա նշանակում է, որ ինչ որ պահից Փաշինյանը իր կաբինետի գործունեության տապալումը կարող է բարդել նախկին համակարգի ներկայացուցիչների վրա: Սնի Սահակյան

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am