Ծածուկ ու խորամանկ. հարված Արցախին

Ադրբեջանն ու Ռուսաստանը կոնկրետ գործողությունների են դիմում երկկողմ պայմանավորվածություններն ու համաձայնագրերը կյանքի կոչելու նպատակով, Բաքվում Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նրա խոսքով երկու երկրների կառավարությունների քայլերը վկայում են Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերությունների բարձր մակարդակի մասին: «Ընթացիկ տարում արդեն մենք շահագործման կհանձնենք ռուս-ադրբեջանական սահմանին, Սամուր գետի վրա գտնվող կամուրջը, որը լավ հնարավորություններ կբացի երկու երկրների քաղաքացիների փոխադարձ այցելությունների և երկկողմ համագործակցության խորացման համար»,- նշել է Ալիևը: Մոսկվայից՝ ռուս-ադրբեջանական ամուր հարաբերությունների մասին հավաստիացումներին զուգահեռ վերջին մի քանի օրերին հայ-ռուսական հարաբերությունների առնչությամբ եղան ուշագրավ ու առատ հայտարարություններ: ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովն ամփոփել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի կողմից վերջին շրջանում իրականացված քայլերը: Մոսկվա-Երևան-Մինսկ-Բիշքեկ-Աստանա տեսակամրջի ընթացքում Սիդորովը նշել է, թե երկու երկրների ղեկավարների քայլերը նպաստել են տարածաշրջանում լարվածության նվազեցմանը. «Միջազգային միջնորդների և տարածաշրջանի պետությունների համատեղ ջանքերը, ինչպես նաև երկխոսության ակտիվացումը, որն անհրաժեշտ է ԼՂ-ի հակամարտության խաղաղ կարգավորման հետագա աշխատանքների համար, հանգեցրել են լարվածության նվազեցմանը։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պարբերաբար հանդիպումները թույլ են տվել կոնկրետ քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման համար»: Անատոլի Սիդորովը հիշեցրել է նաև վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բարձրաստիճան մակարդակով հաստատված ուղիղ կապի մասին: Միաժամանակ նա անդրադարձել է ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակին: «ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները իմաստուն և փորձառու են: Նրանք ճիշտ որոշում կընդունեն»,- ասել է Սիդորովը`պատասխանելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցին վերաբերվող հայաստանյան տաղավարից հնչած հարցին: ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը հստակեցրել է`իր ղեկավարած ստորաբաժանումը աշխատանքային կառույց է, որը պատրաստ է կատարել ՀԱՊԿ ղեկավար մարմնի կայացրած ցանկացած որոշում: Ուշագրավ մեկ այլ դիտարկում ևս: ՀԱՊԿ անդամ երկրների միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու հարցը մնում է օրակարգում, ակտիվ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, վստահեցրել է Սիդորովը: Նրա խոսքերով, ՀՕՊ-ի հարցը կարևորագույն խնդիրներից մեկն է, որը լուծվում է ՀԱՊԿ անդամ երկրների ռազմական անվտանգությունն ապահովելու համար. «Կովկասում ստեղծված միավորված ՀՕՊ համակարգերը ստեղծվել են երկկողմ համաձայնագրերի հիմքով, սակայն ՀԱՊԿ-ի շրջանակներում՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև, արևելաևրոպական տարածաշրջանում՝ Բելառուսի և Ռուսաստանի միջև, կենտրոնական տարածաշրջանում՝ Ղազախստանի և Ռուսաստանի միջև»: ՀԱՊԿ միավորված շտաբի պետը հավելել է, որ հիմա ակտիվ աշխատանքներ են տարվում ՀՕՊ տարածաշրջանային համակարգերն ընդլայնելու ուղղությամբ՝ այնտեղ ներգրավելով Տաջիկստանն ու Ղրղզստանը. «Իսկ որպես առաջիկա խնդիր համարվում է ՀԱՊԿ միավորված ՀՕՊ համակարգի ստեղծումը»: Ռուսաստանը դաշնակիցների հետ փոխհարաբերություններում, ըստ էության, ավելի ու ավելի պահանջկոտ է դառնում: Մոսկվան ակտիվ աշխատանքներ է տանում պահպանելու ազդեցությունը նախկին խորհրդային հանրապետություններում: ՀԱՊԿ-ի ակտիվությունը ցույց է տալիս, որ Մոսկվան դաշնակիցների հետ հարաբերությունները խստապահանջ կարող է դառնալ: Ու այստեղ ուշագրավ է, որ ՀԱՊԿ-ը մի տեսակ իրեն «մասնակից» է դարձնում ղարաբաղյան կարգավորման գործընթացին, նշելով, թե Փաշինյանի ու Ալիևի քայլերը նպաստել են տարածաշրջանում լարվածության նվազեցմանը, ՀԱՊԿ-ականներն արդեն նույնիսկ խոսում են նրանց իրականացրած վստահության քայլերի մասին: ՀԱՊԿ-ում էլ են վստա՞հ, որ Փաշինյանի ու Ալիևի «պայմանավորվածություններն» այդքան ամուր են: Եթե այո՝ ապա ինչպե՞ս բացատրել Ադրբեջանից վերջին օրերին քննադատությունները Հայաստանի վարչապետի ուղղությամբ: ՀԱՊԿ-ականներն, ամենայն հավանականությամբ, կնախընտրեն լռել այս մասին: Իսկ գուցե ՀԱՊԿ-ն այլ հետաքրքրություններ ունի՞ Արցախում ներգրավվածության առումով... Մետաքսյա Շալունց

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am