Դրամատիկ վերջաբան,ում կամ ինչի համար է թատրոնը

Խորհրդարանում կառավարության ծրագրի եռօրյա քննարկումը դրամատիկ ավարտ ունեցավ: Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը մեղմ ասած ոհմակային հարձակում գործեցին Էդմոն Մարուքյանի եւ կուսակիցների վրա: Ու ոչ մի կերպ չհասկացվեց՝ ինչի համար, ինչ  էին ասել լուսավորյալները, որ մնացել էր իշխանության կոկորդին: Եթե վերհիշենք եռօրյա քննարկումների ընթացքում ելույթներն ու հարցերը, ապա առանձնապես ջախջախիչ քննադատություն չէր եղել, ընդդիմադիրներն ավելի շատ նեղվել էին, որ իշխանականները առանց իրենց հետ քննարկման էին կազմել ծրագիրը: Եւ, ահա, այս կառուցողական քննարկման հանգուցալուծումը ավարտվեց փոխհրաձգությամբ՝ իշխանության ու ԼՀԿ-ի միջեւ: Բնականաբար, ամենահուժկու հարվածը Նիկոլ Փաշինյանինն էր, վարչապետի եզրափակիչ ելույթի հիմնական մասն ուղղված էր Էդմոն Մարուքյանին, ով Փաշինյանին Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի հետ միասն դրել էր նույն հարթության մեջ, որ ինչպես նախորդ ղեկավարներն են մեղավոր եղել աղքատության համար, այնպես էլ Փաշինյանն է լինելու, այլ հարց է, որ վերջինս այդ պատասխանատվությունն ուզում է իր վրայից գցել ու ասել, որ մարդկանց գլուխներում է աղքատությունը: «Եկել դառել են հեղափոխության հիմնական արբրիտրաժը՝ ով ա հավատում, ով չի հավատում, իրենք էլ հեղափոխության հավատաքննիչն են։ Մեկ էլ ասում են՝ հեղափոխություն չի եղել։ Հլը մի հատ դեմներդ ու կողքերդ նայեք, բա որ հեղափոխություն չի եղել, դուք 18 հոգով ի՞նչ գործ ունեք էստեղ նստած»։ Փաշինյանն այնքան իջեցրեց ընդդիմության հետ բանավեճը, որ հասավ մասնավոր տարածք ու քննադատեց Փաշինյանի կուսակից Արման Բբաբաջանյանին ու վերջինի լրատվամիջոցին ուղղված ակնարկներ արեց.«Խոսում եք Հայաստանի արտաքին քաղաքականոթյան, անկախ քաղաքականության, Հայաստանի ինքնության ու բանի մասին, ու ձեր հիմնարկի դեմը տնկում եք Հայաստանի, Միացյալ Նահանգների, Եվրամիության դրոշը, մեզ էլ խորհուրդ եք տալիս, որ պետք ա արտաքին քաղաքականությունը հավասարակշռել։ Բա Ռուսաստանի դրո՞շը խի չեք կախել հավասարակշռելու համար, էլ չեմ ասում՝ Վատիկանի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ակնարկելով Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանին։ Վարչապետի ելույթն ընդհատվում էր թիմակիցների ծափողջուններով, որոնք էլ մինչ այդ էին իրենց հերթին գրոհել ԼՀԿ-ի ուղղությամբ: Եւ այս փոխադարձ մեղադրանքների ընթացքում ակամայից հարց էր առաջանում՝ ինչու էին իշխանականները արհամարհում ԲՀԿ-ին, ի վերջո, միայն Գեւորգ Պետրոսյանի ելույթը բավական էր մի հատ էլ այդ կուսակցությանն ասֆալտին փռել: Նա նույնիսկ անձնական տարածք էր մտել ու անկեղծ հարցադրում արել՝ ձեր քույր-եղբայրներին էլ եք խորհուրդ տալիս գլխում հաղթահարել աղքատությունը: Եւ քանի որ չկար քննադատություն, տպավորություն էր ստեղծվում, որ իշխանությունը ԼՀԿ-ից ընդդիմություն էր կերտում, հատկապես, որ վերջին օրերին աննախադեպ հարաբերություններ են հաստատվել Ծառուկյանի ու Ռուսաստանի նախագահի միջեւ եւ անձնական հրավերով ԲՀԿ ղեկավարը Մոսկվայում էր: Սրան զուգահեռ տեղեկություններ կան, որ Ռուսաստանը փորձում է խաղադրույք կատարել ԲՀԿ-ի վրա, քանի որ արդեն բացահայտվել է, որ հեղափոխությունն իրականություն է դարձել Սորոսի փողերով: Անի Սահակյան

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am