Դե էդքան տղա էին,թող Վիտալի Բալասանյանին հանեին .Գուրգեն Եղիազարյան

Հարցազրույց քաղաքական գործիչ,ԱԱԾ  պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի հետ:/Մաս 1-ին/ -Պարոն Եղիազարյան ,սկսենք Մարտի 1-ից,քանի որ հայտնի է,որ դուք այդ ամենի ականատեսն եք եղել,ինչ-որ իմաստով նաև մասնակից,դրանից հետո 6 ամիս ձերբակալված եք եղել,10 տարի շարունակ դուք դրա մասին խոսել  եք ,բարձրաձայնել եք,շատ-շատ հարցեր Ձեզ դուր չեն եղել՝ձերբակալությունները,որոշումները և այլն, այսօր էլ շարունակվում են: Հանրային պահանջով հրապարակվում է Մարտի 1-ի հարցը:Ես կուզենայի ձեր կարծիքը լսել այն մասին,որ ամեն ինչ բացահայտված է ,հայտնի է: Դուք իսկապես կարծո՞ւմ եք ,որ այդպես է,ինչպես նոր իշխանություններն են  հայտարարում : -Իրենց պետք է հայտարարում են:Այստեղ մի քիչ սուտ կասեմ,այնտեղ կխաբեմ,100 օրը անցկացնեմ,կհայտարարեմ,որ բացահայտված է:Մարտի 1-ը բացահայտված չէ:Մարտի 1-ին եղել է 10 զոհ, անմեղ զոհեր, 182 սրանքներից վիրավորված զինվորներ  ,որոնք կերտել են այսօրվա օրը,որ սրանք իրենց պարգևատրումներ են :Իմ ասածը դատախազի թիվն է,երբ նա հայտարարեց ,որ 182 զինվոր սրունքներից վիրավորված է:Ինչ է այս ամենը նշանակվում,ինչու է մարդկանց պետք ,որ Մարտի 1-ը բացահայտված լինի:Իրենք բերեցին Ռոբերտ Քոչարյանին,համացանցում ծանոթացա ,որ ևս մեկ հոդվածով մեղադրանք է առաջադրվել: -Սիլվա Համբարձումյանի ցուցմունքով հա երևի՞: -Ի՞նչ ցուցմունք է դա: -Կաշառքի գործով,ինչպես նախորդները :Ուղղակի ասում է ես չեմ տվել՝միջնորդավորված: -Սիլվա ջան ,հանգստացիր,չի լինի այդպես:Ռոբերտ Քոչարյանը ուրիշ թեմա է:Երբ խոսում են Մարտի 1-ի բացահայտման մասին,դա նրանով չի:Նախ պետք է գտնենք կիլլերներին,հրամանատարներին,թե ովքեր են մարտի 1-ին հրաման արձակել:Առաջին մարդը ,որ պետք է լրջագույնս հարցաքննվի,դա Հայկ Հարությունյանն է,հետո կերևա:Քանի դեռ չի բացահայտված գոնե մեկ մարդասպան,Մարտի 1-ը չի կարելի ասել բացահայտված:Ռոբերտ Քոչարյանի գործը ուղղակի ,օգտագործեմ դրանց բառը,վենդետա է,կամ հրահանգ,որ պետք է Ռոբերտ Քոչարյանը չլինի: -Ինչու՞ Ռոբերտ Քոչարյանը,այլ ոչ թե Սերժ Սարգսյանը,քանի որ Սերժ Սարգսյանն է 10 տարի մնացել իշխանության:Դուք կոնկրետ 10 տարի առավոտից գիշեր քննադատում էիք Սերժ Սարգսյանին: -Հիմա էլ եմ քննադատում,բայց հիմա անիմաստ եմ գտնում քննադատել,քանի որ Երևանը որ ոտքի կանգնեց և սրանք այդ ամեն ինչը կոչեցին հղափոխություն,այդ իշխանափոխությունը,իրենք հոգնել էին,զզվել էին Սերժ Սարգսյանից,Երևանն էր հոգնել:Ինչպես մի քանի անգամ եմ ասել,ոտքի կկանգնի Երևանը և այս ամենը ավարտ կունենա:Ավարտ ունեցավ: -Ի դեպ, դուք միշտ ասում էիք,որ Սերժ Սարգսյանը վարչապետ չի լինի:Դուք դա կանխատեսում էիք: -Եղա՞վ:Չէր լինի,նա ընդամենը այդ պահին բթացնում էր յուրայինների ուշադրությունը,նա չէր կարող  յուրայիններին ասել,որ ես ճողոպրելու եմ,ընտրեց այս ձևը; -Ինչու է սլաքը ուղղված դեպի երկրորդ նախագահ: -Ես հասարակությանը ասել եմ,որ էս  Նիկոլի պատմությունը փոքր դրվագ է մեծ ծրագրերի մեջ:Ես ավելի քան համոզված եմ,որ երկրորդ նախագահի հետ կապված դեպքերը ուղիղ կապ ունեն հայ-ռուսական հարաբերությունների հետ:Իմանալով,որ հեռագրով շնորհավորում են մի մարդու,ով 10 տարի իշխանության չի, ընկերության ամենալավագույն ապացույցներից մեկն է:Վլադիմիր Վլադիմիրիչը և Ռոբերտ Քոչարյանը ընկերներ են:Իմ կարծիքով էդ ձևերն են,թե ես մոռացել եմ քանի անգամ եմ այստեղ եղել հեքիաթներ են…Խնդիրն այս է.Հայաստանում ամրագրված է Սորոսի խումբը,արդեն խումբ չեմ կարող ասել,Սորոսն այստեղ ունի հսկայական մի ճակատ, այդ ճակատին հաց,ջուր մի տուր,լուծիր ռուսական 102 ռազմաբազայի խնդիրը,որպեսզի մեր սահմանը թուրքերի հետ լինի ազատ:Հենց որ լինի սահմանը ազատ թուրքերի հետ, ինչպես դրանք լուծեցին Կիպրոսի խնդիրը ,մտան գրավեցին և ստեղծեցին կանաչ գոտի: -Պարոն Եղիազարյան,որ երկրի վարչապետը,նախագահը կգնա՞ ինքնասպանության:Դա ուղղակի կոչվում է ինքնասպանություն: -Ես ասացի,որ սա մի փոքրիկ հատված է ,որ իրագործվելու է ծրագիրը:Դա իմ անձնական կարծիքն է:Սա մի փոքրիկ հատված է,որ իրագործվում է և օր –օրի հայ-ռուսական հարաբերությունները վատանալու են: -Ծրագրին ինչո՞ւ է խանգարում երկրորդը,այլ ոչ թե երրորդը,կամ ասենք առաջինը: -Մարդիկ հաշվարկներ ունեն,այդ հաշվարկները ի կատար են ածվում:Այսօր փաստորեն մենք կանգնած ենք մի լրջագույն դիլեմայի առջև:Ինչ է լինելու վաղը, մյուս օրը:Այսօր արդեն մենք շատ հանգիստ խոսում ենք պատերազմի մասին:Չեք զգու՞մ,որ հանգիստ ենք խոսում: -Համենայնդեպս տարածքների զիջման մասին արդեն վախենում են խոսել,լռում են:Եթե մի քանի տարի առաջ կարող էին ասել,որ հնարավոր է փոխզիջում լինի,հիմա դա վերջն է բոլորի համար:Այդ թեմայով լռություն է: -Չկա Արցախը,կոտրված է Հայաստանի ողնաշարը:Շատ պարզ բան եմ ասում,բայց խնդիրը հենց հանգուցալուծված է Ռոբերտ Քոչարյանի հետ և մարդիկ հաշվել են, որ Քոչարյանը,ով ընկերական հարաբերությունների մեջ է Վլադիմիր Պուտինի հետ ,պետք է հարցը լուծել:Ամեն գնով ,տեսան ,որ չի անցնում այդ սահմանադրության խաղերը, դրանով Ռոբերտ Քոչարյանին չեն փակելու,դուրս է գալու,բայց ժողովրդին մի նոր կարևոր կուտ է հարկավոր տալ:Հիմա   ում վրա կկանգնե,այնտեղ մի հետաքրքիր քառանկյուն կա:կաեմ:Խնդիրը հետևյալն է.Ռոբերտ Քոչարյանով պետք է սկսվի այն ,ինչ մարդիկ ծրագրավորել են,և այս ճանապարհը ասում են միլիոնավոր դոլարներ են մտնում Հայաստան,սորոսական խմբերը ֆինանսավորելու համար: Ձեզ համար զարմանալի չեղա՞վ Մհեր Եղիազարյանի 44 օր սովից հետո մահը,տարօրինակ՞ չէր,որ ոչ մի իրավապաշտպան այդպես էլ հանդես չեկավ,թե այս ինչ կատարեցիք,ինչ է նշանակում մարդը,կալանավորը սովամահ լինի,այսինքն չմիջնորդեցին,չխոսեցին: -Արցախի դեպքերն ու զարգացումները,ընդզում էր,ինչ էր,կապույտ մազերով աղջիկ:Այդպիսի բաներ տեսանք,բայց ինչն է հետաքրքիր ,պարոն Եղիազարյան ,դուք ասում եք Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցն է 3-4 տարի շարունակ,համենայնդես Սերժ Սարգսյանը կարողացավ այնպիսի հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, որ չկար պահանջ ,որ հայկական զորք ՝մարդասիրական առաքելությամբ մեկնի Սիրիա:Սերժ Սարգսյանը չգնաց դրան՝համարելով,որ լուրջ խնդիրների կարող է հանգեցնել:Այսօրվա իշխանությունը համաձայնության եկավ Ռուսաստանի հետ և ուղարկեց:Սա ի՞նչ  է նշանակում:Մենք ասում ենք հարաբերություններ է ուզում փչացնել Ռուսաստանի հետ,բայց տեսեք այսպիսի ժեստ,քայլ և դրա դիմաց էլ վստահաբար ինչ-որ բան ստանում է: -Ես ձեր վստահությունը չունեմ:Ինչ է նշանակում,որ ես այդ փոքր դրվագը պետք է օգտագործեմ այդ հսկայական ծրագիրը մի կողմ դնելու համար:Սա լուրջ ծրագրեից մեկն է:Այնտեղ,որտեղ Սորոսը ունեցել է ռազմական թև,այդ երկիրը ավերվել է մինչև վերջ՝Սիրիան ,Իրաքը …ավերվեցին ծայրից ծար,հենց Սորոսի ռազմական թևը դուրս եկավ:Այս միլիոնավոր դոլլարները ,որ ուղղված են Հայաստան,ընդամենը բերելու է շատ վատ դեպքերի,դրա համար մենք պետք է լրջագույնս մտածենք,որովհետև այս իշխանությունը դրա շուրջ չի մտածելու:Երկրորդը ՝մենք խոսում ենք նրա մասին,որ այսօրվա վարչապետը սուտ է ասել և երեկ էլ ստեց ԱԺ-ում,հերթական սուտը:Երկու սուտ ասեց:Երբ հարց տվեցին,թե ինչու են ստուգում մարդկանց երբ գալիս են ձեզ մոտ,ինքը մի հետաքրքիր հեքիաթ պատմեց.ասաց,որ խուզարկում են,ստուգում են,որ հանկարծ իրեն նվերներ,ոսկեղեն չբերեն:Ասաց,որ նույնիսկ ականջօղ են բերում: Ականջօղ ինչու՞ են բերում:Տարօրինակ է մի քիչ:Այս իշխանությունների հիմնական դագանակը կոռուպցիայի դեմ պայքարն է:Սիլվա Համբարձումյանի ցուցմունքներն էլ դրա շարքից են:Այս կինն էլ ում հետ խոսել ա երկու բառ,հաստատ վերջում գրել ա,որ փող եմ տվել:Ինչ է սա նշանակում:Այսինքն ,եթե  դու կոռուպցիայի դեմ պայքար ես տանում,այդ քո ոսկի բերողը ամենառաջին կոռուպցիոներն ա:Ինչի ա քեզ ոսկի բերու՞մ,սիրուն աչքերի՞դ համար:Այսքան ժամանակ ինչի՞ քեզ ոսկի չէին բերում:Հավաքի այդ ոսկեղենը,ասա տեսնու՞մ եք այս 4-5 կիլոգրամ ոսկին, բերել են Պողոսը,Պետրոսը,Կիրակոսը ,Մարիտրոսը,այ սա է սրանց դեմքը:Սա կլինի,որ դու կոռուպցիայի դեմ պայքարում ես:Թույլ տվեք նույնիսկ այդ վարկածին չհավատալ,քանի որ նրանք գոնե այդ հանդիպման ժամանակ ,շամպայնի բաժակը ձեռքը,թիկունքում իրենից 20 սանտիմետր հեռու կանգնած էր թիկնապահը:Այդ անվստահությունն ինչից է գալիս,միգուցե լուրջ խնդիրներ կա,այդ մարդն իրենով պետք է լուրջ զբաղվի, որ չվախենա: -Ուզում եմ Արցախի մասին խոսել, գիտենք ինչ տեղի ունեցավ,փոփոխություններ եղան:Գիտենք ,որ դուք պաշտպանում եք Սասուն Միքայելյանին, փոփոխությունները Սասուն Միքայելյանի հայտարարությունից հետո եղան,վերջերս էլ Վիտալի Բալասանյանի մի փոքր ավելի խիստ խեսեց այս թեմայի հետ կապված:       Ի՞նչ է տեղի ունենում Արցախում , ինչ՞ զարգացումներ,և ու՞ր կտանի այս ամեն ինչը: -Արցախց ստացված լուրերը,դեպքերը ոչ մի տրամաբանության մեջ չեն տեղավորվում:Ինչ է նշանակվում,որ ընտրություններից հետո հաթաթա է տալիս,հետո այնտեղ Պաշտպանության նախարար է փոխվում, ինչ գործ ունես դու Պաշտպանության նախարարի հետ:Եթե այսօր էլ ,երեկ էլ հայտարարում ես ,որ հանդիպել ես նախագահ Ալիևի հետ և ժամուկես զրուցել ես,նա ինչ ունի՛ քեզ հետ զրուցելու:Նա փորձված է,լուրջ դարբնոցով անցած անձնավորություն է:Վատն է,Հայաստանի համար ասում է Զանգեզուրը ,Երևանը կգրավի, բայց նա լրջագույն դիվանագիտական դարբնոցով անցած մարդ է: Ո՞նց կարող ես դու նրա հետ զրուցել:Ի վերջո պատկերում տեսանք չէ՝ով ոնց էր իրեն պահում:Եթե խեղճացած վիճակում չլիներ,հիմա Հայաստանում ոչ մի հարուստ մարդ չէր թողել:Ես մնացածը,որ մտածումեն՝հենց որ մի քիչ հանգիստ վիճակում եղավ,կտեսնեն ,թե ինչ վիճակում է լինելու:Դեռ  լրիվ չի սկսել իր գործունեությունը:Ո՞ւր է  այդ 50/50-ը,բա ասում էր ՀՀ-ն դնենք 50/50:Մեռանք ասելով,գնա եդ Սերժի ախպորից մի հատ ներողություն խնդրի: -Դե տարվա վերջին ասսում էր 40 տոկոս  կոռուպցիոն ռիսկ ստվերում է եղել,երևի տարվա վերջում կտեսնենք բյուջեում: Ինչ՞ կանեք: -Դե եթե ստվերում էին,հիմա արդեն ստվերից դուրս կգան, կտեսնենք: -Այս տարիքում դուք էլ եք հեքիաթների հավատում:Հերթական թխած հեքիաթն ա: -Եթե 40 տոկոսը ստվերում է,և պետք է ստվերից դուս գա,ուրեմն այդ գումարները պետք է բյուջե գնան:Մենք պետք է 6 ամսից դա տեսնենք: -Մարդը նեղն ա ընկնում ,երբ ասում են ուր է,այդ 50/50-ից մեկը ցույց տուր,սկսում է՝հեսա 30 միլիոնը կբերի:Ի՞նչ 30 միլիոն: 842 միլիոն ԱԺ-ի ամբիոնից հայտարարել ես,որ Սերժի ախպերը փող է տարել , 842 միլիոն 6 տարում ,լրիվ հաշվեն 6 միլիարդ ա անում,6 միլիարդից 30 միլիոն չի տա՞.100 միլիոն կտա,մնացած 900 միլիոնը կմնա իրան :Ինչի չի տալիս այդ 301 միլիոնը,թե տվել է ,չենք իմանում:Այս գումարները պտտվում են.Վաչիկը պետք է տար 6 միլիոն ,ծպտուն չկա,քանի անգամ իրենք հայտարարեցին,էն տղան՝էն Ավետիսյան Արմենը, փոխանակ սրան ասեն՝տղա ջան,դու էդ տատուդ ոսկեղենով ես հյուրանոցը կառուցել,որ այդ 20 միլիոնը նվեր ես տալիս:Դա էլ չստացավ հանրությունը:Այս գումարների մասին,այս շեշտակի հարվածը կոռուպցիային,հերթական հեքիաթը կոռուպցիայի դեմ, իրեն բերած նվերները ոսկիների տեսքով,այս ամենը փլվում է:Այս ամեն ինչը երկար շարունակվել չի կարող: -Արցախի իշխանությունը կարո՞ղ էր չընկրկեր և չգնար այդ փոփոխություններին: -Իկարկե:Վիտալի Բալասանյանը ասեց,որ ես իմ  աշխատանքը գիտեմ, իմ աշխատանքը բավարար եմ կատարում,ես ոչ մի տեղ չեմ գնա:Վերջացան պատմությունները :Դե այդքան տղա էին,թող հանեին: -Բա սրանք կարող էին չէ հետևանքներ ունենալ ,կարող էին դիմակայել ասել Հայաստանից զենքի հարց կա,զինվորի հարց կա: -Կատակ եք անու՞մ:Լավ եք պատկերացնու՞մ:Ապրիլի 2-ին  ասում էին,բա ռմբակոծում էին, բա մեր առյուծ տղաներին,մեր հերոսներին  ո՞նց փամփուշտ հասցնեինք:Հիմարները մտածում էին հավանական է,որ այնտեղ պետք է էսկիմո բաժանեին,հա՞ ճանապարհին:Ի՞նչ է նշանակում դա:Արցախի թեման պետք է հանգիստ թողնել,դա իրենց խելքի բան չէ:Արցախի հետ ցանկացած նման կատակները ուղղակի կհարվածեն  հայ ազգի ողնաշարին: Շարունակելի Հարցազրույցը՝Անժելա Թովմասյանի

դիտվել է 90 անգամ
Լրահոս
Թուրքիայում 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը Մարգարիտա Սիմոնյանի մոտ քաղցկեղ է ախտորոշվել. The Moscow Times Նեթանյահուն Երուսաղեմում հարձակման ֆոնին հայտարարել է ահաբեկչության դեմ «հզոր պատերազմ» մղելու մասին Արթուր Հովհաննիսյանի դաստիարակությամբ զբաղվելու ժամանակն անցել է, ստիպված եմ դիմել իր մայրիկին Ֆրանսիան դատապարտել է Երուսաղեմում տեղի ունեցած հարձակումը Ինչից են թունավորվել «Արմավիր Գարդեն»-ում Տարոն Մարգարյանի վերաբերյալ քրվարույթի մեղադրական եզրակացությունն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ Նիկոլի ռեյտինգը իբր աճել է բլեֆը պայթեց․ Արմինե Ադիբեկյան (video) #ՀԻՄԱ․ Առանց Նիկոլի՝ մեկ շաբաթ․ Էդգար Ղազարյան (video) Մեռած գործը վերակենդանացնում են․ Արամ Վարդևանյան (video) Նիկոլ Փաշինյան, դե այս հարցիս պատասխանեք․ Ռոման Երիցյան (video) «Ժաննա՛, Նիկոլի բերած մուրճը գիտե՞ս՝ ինչ է լինելու». Քաղաքացի (video) Հիմա հասկանանք՝ Նարեկ Նալբանդյանը ոնց դարձավ օլիգարխ ու ինչի՞ց է նեղվել․ Արմինե Ադիբեկյան (video) Սննդային թունավորման դեպք է արձանագրվել. 12 քաղաքացի դիմել է բժշկական օգնության Վերջին 5 տարվա ընթացքում գյուղատնտեսական ցանքային տարածությունները Հայաստանում նվազել են մոտ 15,000 հա-ով․ Մեսրոպ Առաքելյան «Արթուր Հովհաննիսյանի լկտի պատասխանը Թագուհի Թովմասյանին» (video) Հիմա ասեմ՝ ինչպես է Նիկոլի վարկանիշը զրո․ Հայկ Նահապետյան (video) Եղիշե Մելիքյանը իրատեսական է համարում Իռլանդիայի հավաքականին հաղթելը Ալիևը և Փաշինյանը հրավիրվել են Ղազախստան Ռուսական զորքերը «Իսկանդերով» հարվածել են Զելենսկու հայրենի քաղաքին Հստակ ասեք՝ մինչև ո՞ր հատվածն է սահման․ Գառնիկ Դանիելյան (video) ՔՊ–ականի գռեհիկ պատասխանը․ «Ես էլ կառաջարկեմ, որ ամեն օր սեռավարակի թեստ հանձնի» Արդեն անուններ եմ տալու․ դրանց ավելի խիստ ենք պատժելու, քան՝ Նիկոլին․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Մահացել է «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ, գյուղատնտես Հրաչ Բերբերյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am