«Մանվել Գրիգորյանի ամառանոցում հայտնաբերված «տուշոնկաները», շորերը և դեղորայքը պահվել է պատերազմի համար». Փաստաբան

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին առաջադրված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և գործը կուղարկվի դատարան։ Մ. Գրիգորյանի քրեական գործի նախաքննությունը տևեց գրեթե ութ ամիս։ Ըստ Հատուկ քննչական ծառայության՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101 միլիոն 232 հազար 917 դրամի գույք յուրացնելու, 1 միլիարդ 228 միլիոն 176 հազար 342 դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1 միլիարդ 225 միլիոն 3 հազար 300 դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն 101 հազար 100 դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Հիշեցնենք, որ Մ. Գրիգորյանի փաստաբանական խմբի անդամ Արսեն Մկրտչյանը երեկ հայտարարել էր, որ դադարեցնում է Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը՝ «զինվորի հացը յուրացնելու» մեղադրանքի մասով, քանի որ նրան առաջադրված այդ մեղադրանքը հերյուրանք է։ Մանվել Գրիգորյանի մյուս փաստաբան, «Լև գրուպ» ընկերության ղեկավար Լևոն Բաղդասարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք բազմիցս նշել են, որ Մ. Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը, մասնավորապես՝ «զինվորի սնունդ յուրացնելու» հետ կապված՝ փնթի ու հնարածին է և իրավական որևէ քննադատության չի կարող դիմանալ։ «Ավելին՝ շատ խոսվեց, հանրայնացվեցին զինվորի ներքնաշորերը, սնունդը։ Քանի որ գործի նախաքննությունն ավարտվել է, կարող եմ ասել, որ ներքնաշոր ասվածը վերաբերում է արդեն գործածությունից դուրս եկած շորերին, միայն պատերազմն անցած մարդը կարող է հասկանալ, թե ինչու էր Մանվել Գրիգորյանը՝ ԵԿՄ-ի նախագահ լինելով հանդերձ, այդ ամենը պահեստավորել, նպատակը մեկն է եղել, որպեսզի հետագայում, Աստված ոչ անի, եթե պատերազմ լիներ, նա այդ ամենը բաժաներ զինվորներին։ Վստահ եմ, որ դատական գործի ընթացքում այդ գնահատականը կտրվի, գնահատական կտա նաև պատմությունը։ Ինչևիցե, մենք մտնում ենք դատական գործընթացի մեջ, և լիահույս եմ, որ դատարանում օբյեկտիվ քննություն կկատարվի և շատ հարցերի պատասխաններ կտրվի»,- ասաց փաստաբանը։ Ինչ վերաբերում է «տուշոնկաներին», փաստաբանը տեղեկացրեց, որ դրանք 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո շուրջ 1,5 տարի մնալով Արցախում՝ այնուհետև տեղափոխել են Հայաստան։ «Նախատեսված է եղել, որ պատերազմի դեպքում դրանք նույնպես կօգտագործեն, այդ թվում՝ դեղորայքը, հագուստեղենը։ Ավելին՝ առկա է ԵԿՄ նախագահի հրամանը՝ 3-4 տարվա վաղեմության, որով կարգադրում է պահեստավորել սնունդ ԵԿՄ ճյուղերի համապատասխան պահեստներում։ Ես ամենևին նպատակ չունեմ իմ պաշտպանյալին իդեալական ներկայացնել, բայց մարդը, որն անցել է պատերազմի ճանապարհ, շատ լավ է հասկանում, թե ինչ բան է պատերազմը, ինչպիսի ռեսուրսներ է այն խլում։ Եվ լավ իմանալով պետության վիճակը և այն, թե պատերազմի դեպքում քանի օր կարող են դիմանալ, կատարել է նշածս բոլոր գործառույթները։ Գուցե կատարել է ոչ ճիշտ, բայց սա արդեն գնահատման այլ հարց է, բայց անձին վերագրել մի բան, որը չի կատարել, կարծում եմ՝ ճիշտ և բարոյական չէ»,- նշեց Լևոն Բաղդասարյանը։ Փաստաբանը վստահեցրեց, եթե Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքն ապացուցվի, ապա թող իր պաշտպանյալը կրի ամենախիստ պատիժը, իսկ եթե չապացուցվի՝ դրա գնահատականը կտա՝ ինչպես դատարանը, այնպես էլ՝ հասարակությունը։ Անդրադառնալով Մանվել Գրիգորյանին առաջադրված նոր մեղադրանքին, այն է՝ հարկերից խուսափելը, Լևոն Բաղդասարյանը նկատեց, որ դրա հետ կապված նախաքննությունն ավարտվել է, և երբ ստանա բոլոր նյութերը, հանդես կգա մամուլի ասուլիսով։ «Այդ նոր մեղադրանքով նշվում է, որ իբրև Մանվել Գրիգորյանը հարկային պարտավորությունները չի կատարել, սրա և նախաքննության հետ կապված՝ մինչև դատարան մտնելը, ինձ վրա պարտավորություն կվերցնեմ և հանրության առջև հանդես կգամ ասուլիսով»,- շեշտեց Լ. Բաղդասարյանը։ Խոսելով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակից՝ Լևոն Բաղդասարյանը նշեց, որ նա ունի 15-ից ավելի ծանր հիվանդություններ, և բազմիցս բժիշկներն արձանագրել են, որ պետք է լինի բժիշկների հսկողության տակ։ «6-7 ամիսների ընթացքում լինելով կալանքի տակ, թեպետ ստացել է առաջին բուժօգնություն, բայց դրանք եղել են միայն ցավազրկելու, այլ ոչ թե՝ բուժելու հետ կապված, որի արդյունքում՝ վերջինիս մոտ գրանցվեց առողջական վիճակի բացասական դինամիկա: Սա է պատճառը, որ նա այժմ ստանում է համապատասխան ստացիոնար բուժում։ Ավելին ասեմ՝ Մանվել Գրիգորյանի ցանկությամբ՝ մենք չեն դիմել միջազգային դատական ատյաններին՝ նրան ապօրինի կալանքի տակ պահելու համար, քանի որ Գրիգորյանն ասել է, որ Հայաստանին դատի չի տա։ Սակայն մենք, նրա առողջության հետ կապված՝ հետամուտ ենք լինելու, որպեսզի դրա գնահատականը տրվի, և նման վատ նախադեպեր մենք չունենանք. անձին պահելով կալանքի տակ՝ դարձնեն հաշմանդամ կամ հասցնեն մահվան շեմին։ Իմ պաշտպանյալի առողջության հետ կապված հարցումներ ենք արել պետական լիազոր մարմին, պատասխանները ստանալուց հետո կդիմենք միջազգային ատյաններին»,- եզրափակեց Լևոն Բաղդասարյանը։ Նշենք, որ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է 2018թ. հունիսին։

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհից տնօրենն ու աշխատակիցը ծանր այրվածքներով հոսպիտալացվել են Անհայտ անձը Կիևում կրակ է բացել մարդկանց վրա․ կա զոհ և վիրավորներ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի կարողանա շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը կձևավորվի նոր մթնոլորտ»․ Թուրքիայի փոխնախագահ Դատախազությունը պահանջում է Մեղրիի նախկին ղեկավարից 2 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ բռնագանձել Ապրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթը Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում. ծուխը տեսանելի էր անգամ Մասիս քաղաքից Ես գիտեմ, թե ինչ է պետք անել, որ պատերազմի մասին նույնիսկ խոսակցությունը վերանա․ Ռոբերտ Քոչարյան Քաղաքականությունը փոխեցինք 180 աստիճանով․ Սպիտակը շինհրապարակից դարձավ քաղաք․ Ռոբերտ Քոչարյան Արևմուտքը ձգտում է Ուկրաինային դարձնել գլոբալ սպառնալիքի ձգան. Լավրով Իրանը երկու հնդկական նավերի ստիպել է նահանջել Հորմուզի նեղուցից. կրակոցներ են հնչել. լրատվամիջոց Խամենեիի ուղերձը.Իրանի բանակը կարողացավ դիմակայել ԱՄՆ, Փահլավի բռնակալի ժառանգների և անջատողականների չարագործ ծրագրերին Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am