Ինչո՞ւ է Փաշինյանը նյարդայնանում Մարուքյանից և հիշում «Վատիկանի դրոշի» մասին

Կառավարության ծրագրի ներկայացման ամփոփիչ ելույթում Նիկոլ Փաշինյանը կռիվ էր տալիս ԼՀԿ ղեկավար ու իր երբեմնի դաշինքային գործընկեր Էդմոն Մարուքյանիհետ։ Փաշինյանի հարձակումը Մարուքյանի դեմ չունի ծրագրային, տեխնիկական, գաղափարական ու այլ պատճառ։ Այս ամենի հետևում կա միայն հոգեբանական գործոն։Փաշինյանը գիտի, որ Մարուքյանը նույնպես գիտի, ու հենց այդ պատճառով էլ նյարդայնանում է։ Իսկ Մարուքյանը գիտի Փաշինյանի անցյալի այն դրվագը, երբ կուրացիայի է ենթարկել վերջինիս «Ելք» դաշինքի շրջանակներում։ Փաշինյանն, ըստ այդմ, կռիվ է տալիս ոչ միայն ու ոչ այնքան Մարուքյանի, որքան ինքն իր դեմ, իր անցյալի։ Փաշինյանին հանգիստ չի տալիս ու մատնում է, պատկերավոր ասած, այն դաջվածքը, որը դրվում էր ստրուկների վրա, և որը միշտ մատնում էր երբեմնի ստրուկին։ Ամուսնություն՝ հաշվարկով և փոխադարձ սրիկայության պայմաններում Մարուքյանի ու Փաշինյանի քաղաքական ամուսնությունը շատ բարդ, կացնային ու չոր հաշվարկով ստացվեց։ «Ամուսնության» պայմանագիրը կնքվեց հաշվարկով, կամ ավելի կոպիտ ասած՝ փոխադարձ սրիկայության պայմաններում։ Իրար ատող ու հայհոյող մարդիկ հանկարծ ու նստեցին նույն սեղանի շուրջ ու դաշինք կազմեցին։ Իսկ դա հնարավոր չէր առանց երրորդ կողմի, այսինքն՝ մոդերատորի։ Կողմերից յուրաքանչյուրն իր հաշվարկն ուներ, բայց ընդհանուր էր նրանց նպատակը՝ հայտնվել խորհրդարանում։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտեր, որ 2017–ին ԱԺ–ում հայտնվելու շանս չունի։ Նա «հաճախորդաց հարեմում» պարտվել էր ու հասկացել, որ Բ26–ին հետաքրքրում է ընդամենը որպես փողոցում գոռգոռացող։ Հասկացել էր և ուղիներ էր փնտրում խորհրդարան խցկվելու համար։ 2016–ին տեղի ունեցած Գյումրիի ու Վանաձորի ավագանու ընտրություններում Նիկոլի «Քաղաքացիական պայմանագիրը» ֆիասկո արձանագրեց։ Փոխարենը՝ Վանաձորում լուրջ ձայներ հավաքեց Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը»։ Վանաձորում Փաշինյանի թիրախը հիմնականում ԼՀԿ–ն էր։ Փաշինյան–Մարուքյան լեզվակռվի բուն թեման, սակայն, ոչ թե Վանաձորի ավագանու ընտրությունն էր, այլ 2017–ին խորհրդարանում հայտնվելը։ Նիկոլը ներսից տեսնում էր, որ Բ26–ի համար նախընտրելի է դառնում ԼՀԿ–ն, ու խառնվել էր իրար։ Մարուքյանին իշխանությունների հաճախորդը լինելու մեջ մեղադրելով՝ Փաշինյանն իր փայն էր պահանջում «հաճախորդաց հիմնադրամից»։ Նա այնքան ձայնը գլուխը գցեց, մինչև որ որոշում կայացվեց Փաշինյանի ձայնը կտրել։ Մարուքյանն ու Փաշինյանն իրար հայհոյելուց օրեր անց անսպասելիորեն դաշինք կազմեցին, դրան միացավ նաև Արամ Սարգսյանի «Հանրապետությունը»։ Անունը դրեցին «Ելք» ու մտան Բ26–ի տակ։ Երեքին էլ ձեռնտու էր այդ նախագիծը, քանզի խորհրդարանում հայտնվելը երաշխավորվել էր, ինչի մասին, ի դեպ, մասնավոր խոսակցություններից մեկում խոստովանել էր դաշինքի «Գիքորը»՝ Արամ Սարգսյանը։ Փաշինյանի մոտ՝ ըստ Ֆրեյդի Անցած տարվա սկզբից «Ելք» դաշինքը սկսեց պառակտվել, իսկ մայիսից հետո քայքայվեց ու վերացավ։ Պատճառն այն էր, որ ով նրանց միավորել էր, արդեն հեռացել էր իշխանությունից։ Արհեստական «ամուսնությունը» փլվեց իշխանափոխությունից անմիջապես հետո։ Իշխանությունը փոխվեց, բայց Փաշինյանի մոտ կոմպլեքսները մնացին։ Մնաց նաև իր անցյալի գլխավոր վկան՝ Էդմոն Մարուքյանը։ Իսկ վկաներին, ինչպես հայտնի է, ոչ մի տեղ չեն սիրում։ Փաշինյանի մոտ խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, ըստ Ֆրեյդի, լեզվից թռավ «Վատիկանի դրոշ» ձևակերպումը, որի միջոցով նա ուզում էր, իբր, Մարուքյանին «կծել», բայց չհասկացավ, որ այդպիսով ինքն իրեն «կծեց»։ Քանզի եթե Փաշինյանն ակնարկում է, որ Մարուքյանը Վատիկանում դեսպան աշխատած Միքայել Մինասյանի նախագիծն է եղել ու կա և դա բացասական երանգավորմամբ է հրամցնում, ապա ստացվում է, որ Փաշինյանն էլ է առնվազն 2017–ին մտել Մինասյանի նախագծի մեջ, այսինքն՝ եղել է «Վատիկանի դրոշը» համբուրողների մեջ։ Փաշինյանը բանավոր խոսքի ժամանակ չի տիրապետում իրեն և ասում է բաներ, որոնք շատ հանգիստ կարելի է իր դեմ օգտագործել։ Մարուքյանի դեմ նրա հարձակումը այդ դեպքերից էր։ Փաշինյանն ու Մարուքյանը դեռ շատ են իրար «կծելու»։ Բնության մեջ ամենադաժանը ներտեսակային պայքարն է։ 7or.am Հայկ Ուսունց

դիտվել է 110 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am