Բաց նամակ ԿԳ նախարարին եւ Հանրային հեռուստաընկերության ղեկավարությանը. ստորագրահավաք

ՀՀ քաղաքացիները բաց նամակ են ուղղել Կրթության և գիտության նախարարին, Հանրային հեռուստաընկերության տնօրինությանը Ներկայացնում ենք ստորև. Օրերս Հանրայի Հեռուստաընկերության եթերով հեռարձակվեց լրատվական ռեպորտաժ https://www.youtube.com/watch? v=QmOB3EVIVok&feature=youtu.be&fbclid=IwAR0XtmZG89mEDZsNM3HMQ3fm_NAyjUTHMKbJl5Z955F0xov6oGx5aJ22a5Y որը չնայած իր վերնագրին՝ «Նուրբթեմա. հոգևորականները՝ դպրոցում», բավական կոպիտ և միակողմանի անդրադարձ էր այդ իրապես նուրբ թեմային: Ոչ միայն միակողմանի բացասական տեսակետներ ներկայացվեցին, այլև ծաղրվեց «Հայր մեր» աղոթքը՝ հուշարձանագետի կողմից: ՀՀ քաղաքացիների միջոցներով սնվող Հանրային հեռուստաընկերությունը ոչ միայն չշտապեց ներողություն խնդրել հարյուրհազարավոր քաղաքացիների կրոնական զգացմունքները վիրավորող այդ թողարկման համար, այլև դրանից մի քանի օր անց եթեր հեռարձակեց մեկ այլ նմանատիպ վիրավորանքներով լեցուն հաղորդում՝ https://www.youtube.com/watch?v=JNcZ2vgo2d8 որտեղ թեմայի շուրջ հրավիրված հյուրերից երկուսը՝ պատմության ուսուցիչ Վահրամ Թոքմաջյանը և իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, իրենց պահվածքով ոչ միայն վիրավորեցին մյուս հյուրերին, որոնցից մեկը Հայր Զաքարիա վարդապետ Բաղումյանն էր, այլև ամբողջ հաղորդման ընթացքում ուսուցչին և իրավապաշտպանին, և ընդհանրապես քաղաքակիրթ մարդուն ոչ հարիր վարք դրսևորեցին՝ իրենց դիլետանտ և մասնավոր որակումներով վիրավորելով ՀՀ քաղաքացիների կրոնական և ազգային զգացմունքները, ինչը այլ կերպ հնարավոր չէ որակել, քան ատելության և անհանդուրժողականության քարոզ: Եթե Հանրային հեռուստաընկերության ղեկավարությունը հրապարակայնորեն ներողություն չխնդրի նման հաղորդումներ հեռարձակելու համար և չպատժի մեղավորներին, և եթե ՀՀ կրթության և գիտության նախարարը չանդրադառնա Վահրամ Թոքմաջյանի դպրոցում այսուհետ աշխատելու նպատակահարմարության հարցին (ի դեպ, մենք ստույգ տեղեկությունների ենք տիրապետում, որ այդ անձը «Պատմություն» առարկայի շրջանակներում ոչ միայն աշակերտների մեջ ատելության և աղավաղված գիտելիքի շարունակական քարոզ է անում քրիստոնեության և եկեղեցու վերաբերյալ, այլև դիմում է ծեծի, ինչն ինքն էլ է խոստովանել մասնավոր զրույցներից մեկի ժամանակ, իսկ վերջերս այդ անձի կողմից դպրոցից քահանային վռնդելու փաստին անդրադարձան լրատվամիջոցները), ապա մենք լուրջ հիմքեր կունենանք մտածելու, որ այս ամբողջ իրողությունները փոխկապակցված են և ուղղորդված՝ գործող իշխանությունների կողմից, ինչն էլ իր հերթին կենթադրի մեր կողմից քաղաքացիական ընդվզում և քաղաքացիական իրավունքի իրացում՝ տարբեր ձևաչափերով:

դիտվել է 185 անգամ
Լրահոս
Խոշոր հրդեհ Բաղրամյան գյուղում ԱՄՆ-ի աճող հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ և ՆԱՏՕ-ի ծրագրերը․ Վահե Դավթյան Առաջարկում եմ օգնել արմաշցի ընդդիմադիրներին, մյուսները թող գնան Նիկոլի հետևից Ծառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքում Սելիմի լեռնանցքի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ 3 անչափահասներ տեղափոխվել են ԲԿ Ադրբեջանը մեզ կվերավաճառի ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով. Արման Աբովյան 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը Փաստաբանները քարը քարի վրա չթողեցին ԿԸՀ-ի և ՔՊ ներկայացուցչի դիրքորոշումից․ Արման Աբովյան Պայքարը պետք է տեղափոխել բողոքարկման և դիմադրության բոլոր հարթակներ․ Փոստանջյան Պուտինը պնդել է, թե ՌԴ բանակն առաջ է շարժվում ռազմաճակատի բոլոր ուղղություններով «Նույնիսկ եթե Փաշինյանը կրկին ինչ-որ բան նվիրի Ադրբեջանին, նրանք մեզ կվերավաճառեն ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով». Արման Աբովյան Իրանի դեմ բարդ տնտեսական պատերազմ է մղվում․ Փեզեշքիան Ուսուցիչների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման գործընթացում մեծ խախտումներ են հայտնաբերվել. Ոսկան Սարգսյան Սոֆյա Հովսեփյանն առաջարկում է միասնական հարցով գնալ դատարան Հովհաննես Խուդոյան. ԿԸՀ-ին դիմել ենք ՔՊ անդամների քարոզչության հարցով, պատասխանել են՝ «սպասեք ընտրությունն անցնի» Ասել, որ ուրախ եմ նիկոլ ընտրողի այդ փչացած բերքի, կորցած ու կորցնելիք փողերի և ջանքերի համար, կնշանակի ոչինչ չասել Խոսքի սահմանափակումը դարձավ ինքնուրույն ռեպրեսիվ միջոց. Ռուբեն Մելիքյան «ԲՀԿ-ն հաղթահարում է անցողիկության շեմը․ Սուրեն Սուրենյանց Իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ. Արթուր Միքայելյան Իշխանյան. Ժողովրդի հաղթանակն ապահովելն ու պահպանելը դիմադրության ուժերի պարտականությունն է Մանդատը մերն ա, խլել ենք, մնում ա պահենք... Դանիելյան Ադրբեջանական պաշտոնական և կիսապաշտոնական տեղեկատվական դաշտում շարունակվում է հայկական պատմական ներկայության հետևողական ժխտումը. monumentwatch.org Իրանի ԱԳ փոխնախարարը Ռուսաստանի և Չինաստանի դեսպանների հետ քննարկել է ԱՄՆ-ի հետ հուշագրի նախագիծը Իրանի դեմ բարդ տնտեսական պատերազմ է մղվում․ Մասուդ Փեզեշքիան ԱՄՆ-ում Քենեդիի կենտրոնի ճակատամասից հանել են Թրամփի անունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am