Պատասխաններ տալու ժամանակը

«Փաստ» թերթը գրում է. «Հետընտրական Հայաստանի գաղջ քաղաքական դինամիկան ընդհատվեց Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկմամբ: Մի քանի օր տեւած եւ նախօրեին ավարտված բուռն քննարկումը մեզ վերադարձրեց անցյալ տարվա երկրորդ կես: Նիկոլ Փաշինյանը իր ամպլուային վերադարձավ, որին գուցե կարոտել էր թե՛ ինքը, թե՛ նրա լսարանը: Չկային միայն հանրապետականները: Ներկա չէին ֆիզիկապես, բայց հոգեպես այնտեղ էին ` իշխանության ելույթներում, նոր ընդդիմությանը վերագրվող քննադատություններում: Ինչեւէ: Հերթական շոուն ավարտվեց, ու հիմա նորից սկսվում է ժամանակավոր դադար: Ենթադրվում է, որ տնտեսական հեղափոխության մասին խոսելուց հետո, այդ հեղափոխական ծրագիրը հաստատելուց հետո կառավարությունն այժմ ողջ թափով պետք է լծվի դրա իրագործմանը: Ու հենց այստեղ է, որ գուցեեւ հասարակական որոշակի շերտերի համար դիտարժան շոուն ավարտվ ում է , սկսվում է արդյունքների գնահատման փուլը: Նախորդ ամիսները արդյունքների առումով հուսադրող չեն եղել` անկախ անընդհատ մեջբերվող վիճակագրական այս կամ այն տվյալներից: Այդ արդյունավետությունը հանրային տրամադրություններում չի արտահայտվում: Արդյունքների բացակայությունն, իհարկե, կարելի է միառժամանակ փոխարինել թշնամու որոնումներով, թշնամիներին ջախջախելով ու այդ ամենի շուրջ իշխանություն–ժողովուրդ կոնսոլիդացիան ապահովելով: Բայց այս պրոցեսը կարող է միայն հետաձգել արդյունքների գնահատումը, չեղարկել չի կարող: Ի վերջո, ցանկացած շոու կարող է հոգնեցնել: Սա` զուտ տեխնիկապես: Հետո էլ հեղափոխությունը չի եղել հանուն շոուների: Նախկինում էլ կային այդ շոուները: Հեղափոխությունը եղել է հանուն արդյունքների: Այնպես որ, այժմ արդյունքներ գրանցելու ժամանակն է: Այդ արդյունքները հասարակությունը պահանջելու է ոչ թե «չարախնդացող» ընդդիմությունից, ոչ թե Լեւոն Տեր–Պետրոսյանից, Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից, ոչ էլ, առավել եւս Աշոտյանից կամ բազմաչարչար Սաշիկ Սարգսյանից, այլ իշխանությունից: Ներկա իշխանությունից»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի դեմ պատասխան ռազմագործողություն սկսելու մասին Վալերի Օսիպյանն ու Ռոբերտ Մելքոնյանը հրաժարվել են մարտի 1-ի գործով առերես հարցաքննությունից Որոշ ընդմիջումից հետո Ժնևում վերսկսվել են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ԵՄ-ն մտադիր է ամրապնդել իր արևելյան թևում Ռուսաստանին սահմանակից շրջանների անվտանգությունը Հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել ՊՆ մարտական դիրքերից մեկում․ Shamshyan ՄԵՆՔ ապրում ենք արևի և անձրևի (հասկացեք՝ սելավի) արանքում… Իսկ դա ենթադրում է նաև ամպրոպ.․․ Հասրաթյան Իրանը Միացյալ Նահանգներին առաջարկել է ժամանակավորապես սառեցնել ուրանի հարստացումը. «Ալ Ջազիրա» Տիկին Գալյան, մարդ չի թունավորվել կամ հրմշտոց եղել, այլ մարդ է մահացել․․․ Ուրախությունն իմ դուք գողացել եք տռզած առնետի նման. Բագրատ Սրբազան Մենք տղա էինք ու պահեցինք․ Սերժ Սարգսյանը՝ Արցախը պահելու մասին Կործանված թուրքական F-16-ը օդ էր բարձրացել անհայտ օբյեկտի պատճառով Առատ ձյան և բքի պատճառով Սպիտակի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են Բա դա մեր տարածքը չի՞. առանց մեզ մեր մասին պայմանագի՞ր են ստորագրում. Սերժ Սարգսյան Սերժ Սարգսյանը՝ ներընդդիմադիր պայքարի մասին Սինոդը Հայ Եկեղեցում․ Տեր Արարատ քահանա Պողոսյան Սուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում․ «Փաստինֆո» Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի հատուկ նշանակության ուժերին Իրանում ռեժիմի փոփոխությունը կարող է «շրջափակման» ռիսկեր ստեղծել Թուրքիայի համար Ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր Վրաստանն ու Ադրբեջանը քննարկել են «Հարավային գազային միջանցքի» համագործակցության հարցերը «Քնած» ակադեմիան․ կոռուպցիա, հովանավորչություն ու գիտության անկում Ադրբեջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am