Եթե ես իմանայի, որ «Իմ քայլ»-ում թելադրելով են շնչում, ապա ես քայլ չէի անի այս կուսակցության մեջ լինելու. Սոֆյա Հովսեփյան. news.am

Տարբեր կայքերի միջոցով տարածվում էր այն գաղափարը, որ փոխզիջումների պետք է գնալ՝ անտեսելով անգամ կառավարության, մեր վարչապետի հստակ դիրքորոշումը, որ որեւէ կերպ չէր համընկնում այդ մոտեցումներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի վերաբերյալ իր սկանդալային հայտարարությանն ու դրան հաջորդած արձագանքներին: «Հասկանալի էր, որ հստակ տեղեկատվական պատերազմ է սկսվել, այսինքն ժողովրդի մեջ ալիք բարձրացնել, որ Փաշինյանը պատրաստ է փոխզիջումների տարբերակին, այն է՝ հող հանձնել խաղաղության դիմաց; Վերջին 2-3 օրերին մի քանի կայքերով տարածվեց Լեւոն Զուրաբյանի հարցազրույցը, որը տվել էր ադրբեջանական կայքին, որտեղ հստակ նշվում էր, որ Ադրբեջանի շահերից է բխում փոխզիջումների մասին քննարկումը եւ իրենց փոխզիջումների օրակարգը ոլորիս հայտնի խաղաղության դիմաց տարածքները զիջելն էր: Անընդհատ տարածելով սոցիալական ցանցերում, սա արդեն հստակ ուղերձ է, որ կա այսպիսի տրամադրվածություն: Այսինքն անտեսվում է մեր կառավարության հստակ դիրքորոշումը, որ որեւէ զիջման մասին խոսք չի կարող լինել, որ «խաղաղության դիմաց տարածքների» մասին խոսք լինել չի կարող, որ Արցախը պետք է դառնա բանակցող կողմ: Ես սրան արձագանքեցի, միգուցե իրենց գնահատականով կոպիտ, բայց դա իմ սուբեյկտիվ մոտեցումն է: Ես չեմ պատրաստվում իմ սուբյեկտիվ մոտեցումն ինչ-որ անձանց հետ կապեմ: Եթե այսօր մանդատ ունեմ, դա չի նշանակում, որ այդ պահից պետք է դադարեմ գործել որպես այն մարդը, ով գործել է հանուն հայրենիքի»,-հայտարարեց Սոֆիա Հովսեփյանը: Նա նշեց, որ ՀԱԿ անդամների կողմից հարձակումը սպասելի էր. «Այն մարդիկ, որոնք ասում էին՝ դու ինչ ես արել այս երկրի համար, այդ մարդկանց 80 տոկոսը շատ լավ ճանաչում է Սոֆյա Հովսեփյանին, որ նա միայն այս երկրի համար է ապրել: Հայտարարեցին, որ չեմ հասկանում բանակցային գործընթացից, որ այդ գործընթացն իր մեջ ներառում է փոխզիջումներ: Մինչդեռ ինչպես պարոն Փաշինյանն է ասել՝ ի՞նչ փոխզիջման մասին է խոսքը, ի՞նչ եք ակնկալում փոխզիջում ասելով: Այսինքն մեր տեսակետը հստակ արտահայտված է եղել: Իսկ վերջին գրառումս եղել է այն մասին, որ ՀԱԿ-ի շատ անդամներ, իրենց գրառումներով նշել են Լիլիթ Մակունցին, Ռուբեն Ռուբինյանին, Արարատ Միրզոյանին պահանջում են, որ պետք է զրկել ինձ պատգամավորական մանդատից: Եթե ես իմանայի, որ «Իմ քայլը» դաշինքն այն դաշինքն է, որտեղ թելադրելով են շնչում, ապա ես քայլ չէի անի այս կուսակցության մեջ լինելու: Այստեղ մարդիկ ունեն իրենց ազատ խոսքի, ազատ մտքի իրավունքը, որեւէ կերպ կաշկանդված չեն սկզբունքայնություն ցուցաբերելու: Որեւէ մեկը, բացի այն մարդկանցից, որոնք Սոֆյա Հովսեփյանին ընտրել են պատգամավոր, որեւէ մեկը չի կարող ինձ զրկել մանդատից»,- հայտարարեց իշխող ուժի պատգամավորը: «Որեւէ քննարկում իմ գործընկերների հետ չեմ ունեցել, չի կարող լինել որեւէ փոխզիջում, որն առաջ է քաշում ՀԱԿ-ը: Ես որեւէ մեկին չեմ ներգրավել այս ամենի մեջ: Ես պատգամավոր լինելուց զատ նաեւ մարդ եմ, ով ուներ իր սկզբունքները եւ դրանք երբեւէ թաքցված չեն եղել: Երբ ինձ ընտրել են, հավատալով իմ սկզբունքներին, ընտրել են պատգամավոր: Թող երբեւէ որեւէ մեկը չփորձի կաշկանդել իմ այն սկզբունքները, որոնցով առաջնորդվում եմ: Ինչ է նշանակում, որ եթե գնում ենք բանակցությունների, ապա պետք է լինի փոխզիջում: Նիկոլ Փաշինյանն այն միակ գործիչն էր, որ հենց առաջին օրից պահանջեց Արցախի ներգրավվածությունը բանակցություններին»,- ասաց նա: Նշենք, որ օրերս Լեւոն Զուրաբյանը հարցազրույց էր տվել ադրբեջանական մամուլին, որտեղ նշել էր, որ պետք է պատրաստ լինել զիջումների: Դրանից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն անդրադառնալով դրան գրառում էր արել, որտեղ նշել էր. «Ես պատրաստ եմ փոխզիջման. Դաշտային Արցախն ամբողջությամբ կփոխարինեմ ձեր նման անհայրենիք կերպարների հետ»: news.am

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի դեմ պատասխան ռազմագործողություն սկսելու մասին Վալերի Օսիպյանն ու Ռոբերտ Մելքոնյանը հրաժարվել են մարտի 1-ի գործով առերես հարցաքննությունից Որոշ ընդմիջումից հետո Ժնևում վերսկսվել են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ԵՄ-ն մտադիր է ամրապնդել իր արևելյան թևում Ռուսաստանին սահմանակից շրջանների անվտանգությունը Հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել ՊՆ մարտական դիրքերից մեկում․ Shamshyan ՄԵՆՔ ապրում ենք արևի և անձրևի (հասկացեք՝ սելավի) արանքում… Իսկ դա ենթադրում է նաև ամպրոպ.․․ Հասրաթյան Իրանը Միացյալ Նահանգներին առաջարկել է ժամանակավորապես սառեցնել ուրանի հարստացումը. «Ալ Ջազիրա» Տիկին Գալյան, մարդ չի թունավորվել կամ հրմշտոց եղել, այլ մարդ է մահացել․․․ Ուրախությունն իմ դուք գողացել եք տռզած առնետի նման. Բագրատ Սրբազան Մենք տղա էինք ու պահեցինք․ Սերժ Սարգսյանը՝ Արցախը պահելու մասին Կործանված թուրքական F-16-ը օդ էր բարձրացել անհայտ օբյեկտի պատճառով Առատ ձյան և բքի պատճառով Սպիտակի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են Բա դա մեր տարածքը չի՞. առանց մեզ մեր մասին պայմանագի՞ր են ստորագրում. Սերժ Սարգսյան Սերժ Սարգսյանը՝ ներընդդիմադիր պայքարի մասին Սինոդը Հայ Եկեղեցում․ Տեր Արարատ քահանա Պողոսյան Սուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում․ «Փաստինֆո» Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի հատուկ նշանակության ուժերին Իրանում ռեժիմի փոփոխությունը կարող է «շրջափակման» ռիսկեր ստեղծել Թուրքիայի համար Ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր Վրաստանն ու Ադրբեջանը քննարկել են «Հարավային գազային միջանցքի» համագործակցության հարցերը «Քնած» ակադեմիան․ կոռուպցիա, հովանավորչություն ու գիտության անկում Ադրբեջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am