Գագիկ Խաչատրյանին կանչել են Ազգային անվտանգության ծառայություն

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կանչել են Ազգային անվտանգության ծառայություն: Ըստ մամուլի հրապարակումների` 2018 թվականի ապրիլին Երեւանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Գագիկ Խաչատրյանը մեկնել էր ԱՄՆ, որտեղ նրա ընտանիքի անդամները բիզնես եւ շքեղ առանձնատներ ունեն: Խոսքը գնում է հարյուրավոր միլիոնների հասնող կարողության մասին: