«Մենք հիանալի հասկանում ենք, որ այն, ինչ տեղի ունեցավ, գունավոր հեղափոխության տարբերակ էր»

«Մեր աղբյուրների տվյալներով՝ հայկական ներկայիս էլիտայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հանդիսանում են ՀՀ-ում Բրիտանիայի դեսպանատան հովանու ներքո գործող ոչ պաշտոնական ակումբի անդամ: Ի դեպ, կրկին նշեմ, որ ես հղում եմ կատարում աղբյուրների, որոնց ես կարող եմ վստահել: Ըստ այդ տեղեկատվության՝ այդ ակումբի կազմում է և՛ ՀՀ Պաշտպանության նախարարը, և՛ պարոն Փաշինյանի տիկինը, և՛ հայկական ներկայիս իսթեբլիշմենթի մի շարք այլ ազդեցիկ ներկայացուցիչներ:
Նա նաև հավելել է, թե Ռուսաստանը հետաքրքրված է, որպեսզի Հայաստանի հետ հարաբերությունները շարունակվեն այն խորությամբ, ինչ եղել են, ռազմավարական գործընկերության բնույթը պահպանվի, բայց «Երևանի` երկու աթոռին նստելու փորձերը միանշանակորեն դրական չեն ընդունվելու Մոսկվայի կողմից, և Երևանը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը»: