Կլասիկա լսի, կլասիկա

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ Սուսաննա Սուքիասյանից, ով հայտնել է, որ նույն օրը, 5 րոպե տարբերությամբ, Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի դասասենյակներից մեկից գողություն է կատարվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դպրոց է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հերթապահ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Սուքիասյանը նշված դպրոցի տնօրենն է: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երբ տնտեսվարն իմացել է, որ դաշնամուրի ուսուցչուհին իմացել է, որ իր պայուսակից գումար են հափշտակել, որպես մխիթարանք դաշնամուրի ուսուցչուհուն ասել է՝ «Կլասիկա լսի, կլասիկա»: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: