«Մամուլից տեղեկացա, որ հայրս հացադուլ է հայտարարել». Տիգրան Մազմանյան

Ակտիվիստ Տիգրան Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր մամուլից տեղեկացա, որ Մհեր Մազմանյանը (հայրս) հացադուլ է հայտարարել:Կխնդրեի ինձ չդիմել այդ թեմայի հետ կապված որևէ հարցով ես նույնիսկ չգիտեմ պահանջը կամ իմաստը։ Մի փորձեք այդ փաստը ներկայացնել ձեզ ձեռնտու ձևով։ Ես եղել եմ հեղափոխության մասնակից Փաշինյանի կողքին և կլինեմ մինչև վերջ, ամեն փոփոխություն միանգամից չի լինում։ Ամեն մարդ ունի իր իրավունքները»։