Ինձնից օգնություն մի՛ սպասիր, գնա՝ գլու՛խդ փոխիր

ՀՀ վարչապետի՝ երկու օր առաջ արտահայտած միտքը՝ թե «Աղքատությունը ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև հոգեբանական, մտածողության խնդիր է: Մարդու աղքատությունը գլխում է: Ով գլխում աղքատությունը չի հաղթահարել, ինչ ուզում ես արա՝ նա չի հաղթահարի...» արմատական սխալ ունի: Իրականում վարչապետի արտահայտած միտքը երկու մաս ունի՝ «Աղքատությունը ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև հոգեբանական, մտածողության խնդիր է: Մարդու աղքատությունը գլխում է» և «Ով գլխում աղքատությունը չի հաղթահարել, ինչ ուզում ես արա՝ նա չի հաղթահարի...»: Այստեղ լուրջ խնդիր կա, առնվազն՝ երկու խնդիր: Առաջին՝ եթե աղքատությունը, ըստ վարչապետի, երկու բաղկացուցիչ ունի՝ ընդհանուր սոցիալ-տնտեսական, և անհատական հոգեբանական, մտածողության, որոնցից մեկն անհաղթահարելի է՝ «ինչ ուզում ես արա», ապա անիմաստ է աղքատության հաղթահարման ուղղությամբ աշխատել, քանի որ բաղկացուցիչներից մեկի մնալու դեպքում մյոսը չի աշխատելու: Երկրորդ այն է, որ ըստ վարչապետի մարդու մտածողության և հոգեբանության երևույթը կապ չունի իր ապրած հասարակության հետ, այն «մարդու գլխում է և հենց ինքը պետք է հաղթահարի իր մտածողությունը՝ իր գլուխը»: Տարօրինակ է, որ հեղափոխությամբ իշխանություն փոխած առաջնորդը ընդունում է երկու բան, ա/ մարդու գլխում աղքատությունը հաղթհարելը թողնվում է մարդուն, առանց առաջարկելու մարդու գլխում այն հաղթահարելու օգնություն, բ/ առանց այդ օգնությունն առաջարկելու դատավճիռ է կայացվում՝ մինչև մարդն ինքն իր գլխում եղածը չհաղթահարի՝ «ինչ ուզում ես արա՝ աղքատությունը չի հաղթահարվի...»: «Աղքատությունը ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև հոգեբանական, մտածողության խնդիր է: Մարդու աղքատությունը գլխում է: Ով գլխում աղքատությունը չի հաղթահարել, ինչ ուզում ես արա՝ նա չի հաղթահարի...» Աշխարհի ամբողջ փիլիսոփայական միտքն ուղղված է նրան, թե ինչ և ինչպես անել, որ հաղթահարվի «մարդու մտածողությունը՝ մարդու գլուխը», իսկ ահա հեղափոխություն արած իշխանության ղեկավարը արդեն հստակ գիտի, որ դա մարդու անհատական, ինքնուրույն գործն է, եթե նա ինքն ինքնուրույն չի կարող հաղթահարել՝ «ինչ ուզում ես արա՝ նա չի հաղթահարի...»: Սրանով իշխանությունը «ձեռքերը լվանում է»: Իշխանությունն ասում է՝ այո, մարդ, դու գուցե ապրում ես մի երկրում, որտեղ քո ունեցվածքը, քո ապրուստի միջոցը՝ քո հողը, քո քառակուսի մետրերը, քո ֆինանսական միջոցները, քո սոցիալական քաջությունը, քո առողջությունը լիսկաները խլել են քո ձեռքից՝ ջրազրկել են, անապատացրել են, բռնություն գործադրելով հարկադրել են զիջել, քո անտառները կտրել են, դու զրկվել ես քո երեխային կրթություն, մասնագիտություն, ապագա ստեղծելու հնարավորությունից, այո, նրանք քո հաշվին կրթել են իրենց երեխաներին, այո, նրանց երեխաներն այսօր աղքատի հոգեբանություն և մտածողություն չունեն, նրանք առողջ են և ամուր, նրանք ունեն տիրոջ հոգեբանություն և տիրրոջ իրավունք, այո, դու օրինապահ էիր, նրանք օրինախախտ, այո, քո երխաներն անկիրթ են և անապագա, նրանք գուցե բարոյական և ֆիզիկական հաշմանդամներ են, բայց եթե դու այդ ամենը ինքնուրույն և անհատապես հաղթահարլու միջոցը չես գտել և չես գտնում՝ դու քո գլուխը հարմարեցրել ես աղքատության անխուսափելիությանը, և ուրեմն ինչ ուզում ես արա՝ դու աղքատի հոգեբանություն ունես և աղքատ էլ կմնաս: Ինձնից օգնություն մի սպասի, գնա գլուխդ փոխի: Ես քո գլուխը փոխելու ժամանակ չունեմ, և հետո՝ դա արդեն անհնար է, դա արդեն քո հոգեբանությունն է՝ «ինչ ուզում ես արա»: Աշխարհը սխալվում է, եթե ուժ, ժամանակ, միտք և քաղաքական ու նյութական ռեսուրսներ է ծախսում մարդու հոգեբանությունն ու մտածողությունը փոխելու, դա անհույս և անիմաստ զբաղմունք է: Պարապ վախտի խաղալիք: Լավ կլիներ, որ պարոն վարչապետն ասեր՝ «Մեր երկրում աղքատությունը և աղքատության հոգեբանությունը ձևավորվել է աղքատության նկատմամբ քաղաքական անտարբերության և երկրի մարդկային ու նյութական ռեսուրսների անբարեխիճ, անօրինական, անարդար, անհեռապես, եսասիրական շահագործման պայմաններում: Արդյունքում Հայաստանում աղքատացածների և աղքատների մեջ ամրացել է աղքատի սոցիալական խնամառուի հոգեբանություն ու մտածողոթյուն: Աղքատության հաղթահարման խնդրում մեր թիրախը լինելու է աղքատի հոգեբանությունից մարդուն ազատելը: Մարդը պիտի տեսնի և հասկանա, որ աշխատելու, արարելու, ինքն իրեն աղքատությունից դուրս բերելու ջանքերը միշտ պիտի պաշտպանվեն իշխանությունների կողմից: Աղքատը պետք է վստահություն ձեռք բերի ինքնուրույն աշխատած վաստակի իրավունքի նկատմամբ: Հայաստանում պիտի արմատավորվի աղքատ լինելու ամոթի մշակույթը: Մեր պատվի խնդիրն է հասնել մի հասարակության, որում սոցիալական խնամառու կարող են լինել միայն ֆիզիկապես անկարողները: Մեր ստեղծած հասարակությունում, մեր ստեղծած իշխանությունում ամեն ինչ պիտի արվի մարդու վաստակ ապահովող աշխատանքը խրախուսելու համար, և այդ ժամանակ մենք կկարողանանք ասել՝ ամոթ է աղքատ լինել, աղքատ լինելը ընտրություն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

դիտվել է 141 անգամ
Լրահոս
Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհից տնօրենն ու աշխատակիցը ծանր այրվածքներով հոսպիտալացվել են Անհայտ անձը Կիևում կրակ է բացել մարդկանց վրա․ կա զոհ և վիրավորներ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի կարողանա շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը կձևավորվի նոր մթնոլորտ»․ Թուրքիայի փոխնախագահ Դատախազությունը պահանջում է Մեղրիի նախկին ղեկավարից 2 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ բռնագանձել Ապրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթը Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում. ծուխը տեսանելի էր անգամ Մասիս քաղաքից Ես գիտեմ, թե ինչ է պետք անել, որ պատերազմի մասին նույնիսկ խոսակցությունը վերանա․ Ռոբերտ Քոչարյան Քաղաքականությունը փոխեցինք 180 աստիճանով․ Սպիտակը շինհրապարակից դարձավ քաղաք․ Ռոբերտ Քոչարյան Արևմուտքը ձգտում է Ուկրաինային դարձնել գլոբալ սպառնալիքի ձգան. Լավրով Իրանը երկու հնդկական նավերի ստիպել է նահանջել Հորմուզի նեղուցից. կրակոցներ են հնչել. լրատվամիջոց Խամենեիի ուղերձը.Իրանի բանակը կարողացավ դիմակայել ԱՄՆ, Փահլավի բռնակալի ժառանգների և անջատողականների չարագործ ծրագրերին Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am