Դատարանը քննում է Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու հարցը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկել է ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնարդության քննությունը։ Պաշտպանական կողմը միջնորդել է շուրջ 20 մլն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ արձակել նրան։ Գրիգորյանը չի մասնակցում դատական նիստին։