«Փաշինյանը սկսեց լրագրողների հետ քայլել. ինչ սպասել»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քաղաքապետ Հայկ Մարությանը և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկա գտնվեցին «Հոլիդեյ Ինն Էքսպրես Երևան» հյուրանոցի բացմանը կենտրոն համայնքում: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց. «2018 թվականին մոտ 1.600.000 այցելու է եկել Հայաստան, այդ թվաքանակը շարունակելու է աճել: Ակնկալում ենք, որ առաջիկա տարիներին զբոսաշրջիկների տարեկան աճն առնվազն 7-8 տոկոս պետք է կազմի: Հյուրանոցային համալիրի բացումն ուրախալի է այն տեսանկյունից, որ թիրախավորում է այն հաճախորդներին, որոնք Հայաստան այցելելու են ոչ թե՝ այն զբոսաշրջային վայր տեսնելու, այլև՝ իրենց բիզնես նախաձեռնությունն իրագործելու նպատակով»: Նիկոլ Փաշինյանը ելույթ չունեցավ, խուսափեց նաև լրագրողների հարցերին պատասխանել, բայց հրավիրեց զբոսնել Միսաք Մանուշյանի անվան պուրակում: «Եկեք գնանք-քայլենք՝ այս այգին չեմ տեսել»,- լրագրողներին ասաց Նիկոլ Փաշինյանը: