«Ձեռք եմ տվել՝ խաղում եմ». Փաշինյանի շախը՝ Ալիևին

«Մեզ համար չափազանց կարևոր է, որպեսզի Արցախը ունենա վճռորոշ նշանակություն սեփական ճակատագրի որոշման գործում», - երեկ ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելիս կառավարության ծրագիրը: Հիշեցնելով, որ դեռ անցած տարվա մայիսի 9-ին՝ վարչապետ ընտրվելու հաջորդ օրը Ստեփանակերտում ասել է, թե որպես Հայաստանի վարչապետ՝ կարող է, պատրաստ է և պետք է բանակցի Հայաստանի անունից, սակայն չի կարող բանակցել Արցախի անունից, և ընդգծելով, որ «Հայաստանի Հանրապետությունը ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը», Փաշինյանը շարունակեց․ - «Եվ ըստ էության, բանակցային գործընթացում մեր կարևորագույն խնդիրներից և բանակցային շփումների մեր կարևորագույն խնդիրներից մեկը Արցախի լիարժեք ներգրավումն է բանակցային գործընթացում: Այս պատմությունը և այս մոտեցումը նոր չէ, և սա ունի նախկինից հայտնի մի քանի զարգացումներ՝ կարևոր զարգացումներ, և այս ընթացքում ձևավորվել է որոշակի բովանդակություն»: Փաշինյանն, այնուհետև, ավելի է ծավալվել այս թեմայով՝ բացատրելով, թե ինչ նկատի ունի: «Որն է այդ բովանդակությունը․ ըստ էության՝ Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացում եղել է այս ընթացքում մեր քննարկումների կարևորագույն կետերից մեկը: Եվ նախկինից էլ հայտնի է, որ ադրբեջանական կողմը ամեն անգամ Արցախի՝ բանակցային գործընթացում ընդգրկվելու առաջարկներին և թեմաներին արձագանքում է հետևյալ կերպ՝ որ եթե հայկական կողմը բանակցություններում ներգրավի Արցախին՝ որպես բանակցային կողմ, ադրբեջանական կողմը իր հերթին կներգրավի Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին», - նշել է նա՝ շեշտելով, որ իրականում այդ դիրքորոշումը լրջագույն պարզաբանումների կարիք ունի․ «Խնդիրը հետևյալն է՝ ամբողջ հարցն այն է, որ Ղարաբաղի ադրբեջանական համայնքը այս ընթացքում միշտ մասնակցել է և այսօր էլ մասնակցում է բանակցային ողջ գործընթացին, և, ըստ էության, տեղի չի ունեցել անգամ մի բանակցային խոսակցություն, որին Ղարաբաղի ադրբեջանական համայնքը ներկայացված չլինի և մասնակցություն չունենա: Ինչպե՞ս: Այն պարզ պատճառով, որ Ղարաբաղի ադրբեջանցիները, Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքը մասնակցում է Ադրբեջանի նախագահական, խորհրդարանական ընտրություններին, նրանք հանդիսանում են Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, և հետևաբար՝ Ադրբեջանի նախագահը ընտրված է նաև Ղարաբաղի ադրբեջանական համայնքի կողմից, և հետևաբար՝ Ադրբեջանի նախագահը և Ադրբեջանի կառավարությունը, Ադրբեջանի խորհրդարանը ունեն մանդատ՝ ներկայացնելու նաև այդ մարդկանց»: Հետևաբար, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ «Ադրբեջանի դիրքորոշումը, որ եթե հայկական կողմը պնդում է Ղարաբաղի լիարժեք մասնակցության վրա, Ադրբեջանը, իր հերթին, կպնդի Ղարաբաղի ադրբեջանական համայնքի մասնակցության վրա, մի շարք հարցեր է առաջացնում», մասնավորապես՝ «եթե Ադրբեջանի ղեկավարությունը լիազորված չէ ներկայացնել ամբողջ Ադրբեջանին և Ադրբեջանի ժողովրդին, ի՞նչ մանդատով է այդ կառավարությունը ընդհանրապես մասնակցում բանակցություններին»: Փաշինյանն, այսպիսով, ամրապնդում է իր ավելի վաղ արած հավաստիացումներն այն մասին, որ ինքը չունի մանդատ և լիազորություն ներկայացնել Ղարաբաղը և Ղարաբաղի ժողովրդին՝ այն պարզ պատճառով, որ Ղարաբաղը և Ղարաբաղի ժողովուրդը մեր ընտրություններին չեն մասնակցում: Հիշեցնենք, նա մի քանի անգամ հայտարարել է, որ արցախցիներն ունեն իրենց կառավարությունը, իրենց խորհրդարանը և իրենց ներկայացուցիչները բանակցություններում: Փաստացի Փաշինյանը բաց ասել է, որ քննարկումները, որոնք տեղի են ունենում ԼՂ-ի հարցի կարգավորման գործընթացում Ղարաբաղի ներկայացուցիչների ներգրավման վերաբերյալ: Նա դա համարում է բավական լուրջ առաջընթաց: «... Որովհետև ես տեսնում եմ շատ կոնկրետ և ձևեր, և մեթոդներ, թե ինչպես կարող է Ղարաբաղը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներգրավվել բանակցային գործընթացում, և մենք հիմա այդ ձևերի և մեթոդների քննարկման մեջ ենք, այդ թվում՝ էդ մեթոդները կքննարկենք նաև միջազգային մեր գործընկերների հետ», նշել է Փաշինյանը: Այսպես, Փաշինյանն, ըստ էության, բացել է բանակցային գործընթացի որոշ դետալներ: Նա հստակ ասում է, որ քննարկումներ են ընթանում Արցախի՝ բանակցային գործընթացում ներգրավման հարցով: Ավելին՝ նա ներկայացնում է պաշտոնական Բաքվի ներկայացրած մերժողական «արդարացման» անտրամաբանական լինելը, թե ինչու ադրբեջանական կողմը չի կարող ադրբեջանական համայնքի մասնակցության հարց բարձրացնել: Փաշինյանն առաջնորդվում է այսպիսով՝ ձեռք եմ տվել՝ խաղում եմ... Ասել, որ Արցախը պետք է մասնակցի բանակցություններին՝ շարժվում ենք այդ ուղղությամբ: Հետաքրքրականն այն է, որ նա նաև անուղղակիորեն պատասխանում է ադրբեջանական կողմից հնչող ռազմատենչ հայտարարություններին. «Եթե մեր հարևանն իր ժողովրդին պատրաստում է պատերազմի, մեր արձագանքը կլինի համարժեք: Հուսանք, որ մեր հարևանը կհրաժարվի այդ գործելակերպից»: Այս հայտարարությամբ էլ նա Ալիևին հասկացնում է, որ հանդիպումների պատրաստակամությունը չի նշանակում, որ հայկական կողմին կարելի է վախեցնել պատերազմով: Թամար Բագրատունի

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհից տնօրենն ու աշխատակիցը ծանր այրվածքներով հոսպիտալացվել են Անհայտ անձը Կիևում կրակ է բացել մարդկանց վրա․ կա զոհ և վիրավորներ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի կարողանա շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը կձևավորվի նոր մթնոլորտ»․ Թուրքիայի փոխնախագահ Դատախազությունը պահանջում է Մեղրիի նախկին ղեկավարից 2 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ բռնագանձել Ապրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթը Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում. ծուխը տեսանելի էր անգամ Մասիս քաղաքից Ես գիտեմ, թե ինչ է պետք անել, որ պատերազմի մասին նույնիսկ խոսակցությունը վերանա․ Ռոբերտ Քոչարյան Քաղաքականությունը փոխեցինք 180 աստիճանով․ Սպիտակը շինհրապարակից դարձավ քաղաք․ Ռոբերտ Քոչարյան Արևմուտքը ձգտում է Ուկրաինային դարձնել գլոբալ սպառնալիքի ձգան. Լավրով Իրանը երկու հնդկական նավերի ստիպել է նահանջել Հորմուզի նեղուցից. կրակոցներ են հնչել. լրատվամիջոց Խամենեիի ուղերձը.Իրանի բանակը կարողացավ դիմակայել ԱՄՆ, Փահլավի բռնակալի ժառանգների և անջատողականների չարագործ ծրագրերին Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am