Արդեն «պատին են դեմ տալիս» ու բացատրություն պահանջում

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեկ հայտարարել է, որ Հայաստանը Սիրիա մարդասիրական առաքելություն է ուղարկել՝ հաշվի առնելով Սիրիայի իշխանությունների գրավոր խնդրանքը՝ այսպիսով հերքելով լուրերը, թե բանավոր պայմանավորվածության հիման վրա է Հայաստանը 83 հոգանոց խումբ ուղարկել Սիրիա․ «Եղել է գրավոր խնդրանք Սիրիայի դե ֆակտո իշխանություններից: Հայաստանի Հանրապետության հումանիտար առաքելությունը իրականացվում է օրենքի տառին համապատասխան»: Տոնոյանը հավելել է, որ եթե անհրաժեշտ լիներ նաև ռազմական գործողություններին մասնակցել, դա ևս կարվեր օրենքին համապատասխան և քննարկումներից հետո, ընդ որում՝ նաև արտախորհրդարանական ուժերի հետ․ - «Եթե լինեն այդպիսի հանգամանքներ, եթե անհրաժեշտություն լինի ռազմական գործողություններին մասնակցել, ՀՀ-ն կանի դա ևս օրենքի տառին համապատասխան»: Ուշագրավն այն է, որ Տոնոյանն այս հայտարարությունն արել է մի հանդիպումից հետո... Բանն այն է, որ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին։ ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Սիրիայում բժիշկներից և ականազերծման մասնագետներից բաղկացած ՀՀ մարդասիրական առաքելության խնդիրներն ու նպատակները։ Այսինքն, միջազգային հանրությունը Հայաստանի իշխանություններից արդեն պարզաբանումներ է պահանջում՝ Սիրիա հայկական խումբ ուղարկելու որոշման հետ կապված: Վերջին օրերին Հայաստանի իշխանական վերնախավի պարզաբանումների առատությունից կարելի է ենթադրել, որ գործընկեր պետություններն ու կազմակերպությունները պաշտոնական Երևանից պարզաբանումներ են պահանջում: Դա է պատճառը, որ թե՛ Պնախարարի մակարդակով, թե՛ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներն առատորեն արդարացնում են Սիրիա հայկական խմբի գործուղումը: ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ վստահ է, որ արևմտյան գործընկերները ըմբռնումով կմոտենան Սիրիա հայ մասնագետներ ուղարկելու որոշմանը: «Ազատության» հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանը ընդունում է, որ հանրությունը՝ այդ թվում իրենք պաշտպանության հանձնաժողովում դեռևս չունեն մի շարք կարևոր հարցերի պատասխաններ, թե, օրինակ, որտեղ է տեղակայվելու մասնագիտական խումբը, ով է հայ բժիշկների և սակրավորների անվտանգությունն ապահովելու և այլն: Նա հույս ունի, որ առաջիկայում Կառավարության հետ քննարկումների արդյունքում կստանան բոլոր հարցերի պատասխանները: Նկատենք, սակայն, որ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով 83 հայ մասնագետների Հալեպ գործուղվելու մասին հայ հանրությունը տեղեկացավ փաստի վերաբերյալ տեղեկատվության հրապարակայնացումից հետո միայն: Ու հիմա հետաքրքրականն այն է, որ անգամ ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահն է արձանագրում, որ կան անպատասխան մնացած հարցեր: Եթե իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչն անգամ բացատրություն չունի, այլ՝ Հայաստանի անվտանգությանը վերաբերող կարևոր հարցերում ի՞նչ ակնկալենք իշխանության քայլերից... Մետաքսյա Շալունց

դիտվել է 121 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am