Հացադուլ հայտարարած ազատամարտիկը Փաշինյանի թիմակցի հայրն է

Արդեն տեղեկացրել էինք, որ ազատամարտիկ Մհեր Մազմանյանը միացել է կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի՝ օրեր առաջ մեկնարկած, Մատենադարանի մոտ ընթացող հացադուլին: Տեղեկացնենք, որ Մհեր Մազմանյանը հայտնի քաղակտիվիստ Տիգրան Մազմանյանի հայրն է: Տիգրան Մազմանյանը նախորդ տարվա հուլիսի 26-ին աշխատանքի էր անցել Սփյուռքի նախարարությունում՝ որպես վարորդ: Մազմանյանը Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության ակտիվ մասնակիցներից է։ Հանրային ռադիո մուտք գործելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում նրան նույնիսկ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանքը։ politik.am