Պետք է հասանելի լինի, թե որտեղ ինչ աշխատատեղ կա, ինչ աշխատավարձով. Փաշինյան

Հանրապետությունում առկա բոլոր թափուր աշխատատեղերի վերաբերյալ պետք է ունենանք ամփոփ պատկերացում, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեզ ոչ միայն թիվ է պետք, այլ թիվ, հասցե աշխատավարձ, եւ այս տեղեկությունը՝ պետք է հանրությանը հասանելի լինի, թե որտեղ ինչ աշխատատեղ կա, ինչ աշխատավարձով:Պետք է լրջորեն մտածել մեր քաղաքացիների աշխատանքային իրավունքների պաշտպանության մասին»,-ասաց Փաշինյանը: Ընտանեկան նպաստից զրկվելու հեռանկարը շատ մարդկանց հետ է պահում սեզոնային աշխատանքով զբաղվելուց, ինչը տնտեսության մեջ խնդիրներ է ստեղծում,հայտարարեց Փաշինյանը: Փաշինյանը առաջարկեց, որ սեզոնային աշխատանքի դեխպքում մարդկանց չզրկել նպաստից: «Ռեալ ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող մարդը աշխատելու պատճառով չպետք է զրկվի այդ համակարգից»,-ասաց Փաշինյանը: