Փաշինյանի «դուխով» արտաքին քաղաքականության քիրվայական բնույթը

Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության, մասնավորապես Արցախի հարցով բանակցային հայեցակարգը հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ այն «դուխով» է։ Այդ «դուխով» արտաքին քաղաքականության արդյունքում Հայաստանը Արցախի հարցում ինքն իրեն դուրս է դրել բանակցային սեղանից ու լեգիտիմ հնարավորություն տվել Ադրբեջանին անցնելու ռազմական գործողությունների։ Եթե նախկինում միշտ ադրբեջանական կողմն էր բանակցությունները տապալողի ու փակուղի մտցնողի դերում, ապա այժմ պաշտոնական Երևանն է դեստրուկտիվ ընկալվում միջազգային հանրության կողմից։ Եթե նախկինում ո՛չ Արևմուտքը, ո՛չ Ռուսաստանը չէին ողջունում Ադրբեջանի՝ պատերազմ սկսելու ցանկությունը, ապա այժմ Արևմուտքն, ի դեմս ԱՄՆ–ի, կարծես թե դեմ չէ դրան կամ առնվազն չի ուզում զսպող դեր կատարել, իսկ ՌԴ–ի ուղղությամբ էլ Փաշինյանն այնքան է վատացրել իր հարաբերությունները, որ դա էլ կարող է բացասաբար ազդել ընդհանուր մթնոլորտի վրա։ Եթե նախկինում Բաքվի՝ Երևանը գրավելու կոչերը չէին ողջունվում միջնորդների կողմից, քանզի բանակցություններում դեստրուկտիվ կողմը միշտ Ալիևն էր, ապա այժմ պատկերը 180 աստիճանով փոխվել է։ «Դուխով» արտաքին քաղաքականության շրջանակներում Ալիևն այժմ հոխորտում է Հայաստանն «Արևմտյան Ադրբեջանի» վերածելու և Երևանը գրավելու մասին, իսկ պաշտոնական Երևանն Ալիևին պատասխանում է շատ ուշագրավ կերպով։ Ասում են՝ եթե Ալիևը համարում է, որ ղարաբաղցիներն իր երկրի քաղաքացիներն են, ապա ինչո՞ւ ուղիղ չի բանակցում նրանց հետ։ Մի հարց է բաց մնում այս պատմության մեջ՝ Փաշինյանն այս ամենն անում է գիտակցաբա՞ր, թե՞ չհասկանալով։ Ադրբեջանական մամուլում համոզված են, որ Փաշինյանի ուսուցիչը Արցախի հարցում Լևոն Տեր–Պետրոսյանն է, ու ողջունում են այդ հանգամանքը։ Այդպե՞ս է դա, թե՞ ոչ, շուտով կպարզվի։ Համենայնդեպս, «դուխով» արտաքին քաղաքականությունից քիրվայության հոտ է գալիս, ավելի ճիշտ՝ գարշահոտություն։ 7or.am

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am