Որոնք են այն 12 հիմնական մարտահրավերները, որոնք կանգնած են Հայաստանի առջև

Հայաստանի  հետագա  զարգացման վրա շատ  գործոններ  կարող են  ներազդել, սակայն  կարծում ենք , որ  դրանցից  առավել  մեծ  դեր  կարող են  խաղալ  հետևյալները Առաջին, «աշխարհաքաղաքական»  գործոնը Մեր  աշխարհագրական  դիրքը  շատ  անբարենպաստ է  լիբերալ  տնտեսության  կայացման  և իրական   դեմոկրատական  համակարգի  ստեղծման  համար:  Մենք  գտնվում ենք  «թշնամական  խորթ» շրջապատում, որտեղ «հարևան»  հասկացությունը  մեզ  համար  հիմնականում  բացասական  իմաստ  ունի:  Ունենք  սահմանափակ  կոմունիկացիաներ  դրսի  աշխարհի  հետ:  Թուրքիայի  ու  Ադրբեջանի  սահմանը  փակ է, Իրանը  մեզ  համար շատ  դեպքերում  «անհայտ» երկիր է,  և  միայն  Վրաստանն է  մեզ  կապում  ցամաքային կապով  մնացած  աշխարհի  հետ՝ այդ  առումով փաստացի  հայտնվելով  մենաշնորհային  դիրքերում:  Սակայն մենք  այլ  ելք  չունենք, քան  զարգացման  մեր  մոդելը կայացնելը: Ինչպիսին կլինի այն և ինչ  ժամկետներում՝ խոսակցության  այլ  թեմա է: Երկրորդ, Ղարաբաղի  հարցը Կարելի է  ասել, որ այս  խնդիրը  մեզ  միշտ  հետապնդելու է, քանզի  այն  արագ  լուծման  տարբերակ  չունի:  Իհարկե, եթե  այն  լուծվեր, մենք  շատ   ավելի  բարվոք  վիճակում  կհայտնվեինք:  Սակայն  միայն  մեզնից  չէ  կախված  դա և  նույնիսկ  Ադրբեջանից:  Այստեղ  խաչվում  են  նաև  աշխարհաքաղաքական  լուրջ  շահեր։ Այդ խնդիրների լուծումները  մեր  հետ  քիչ  կապ  ունեն, սակայն  եթե  մենք  զգոնություն  չցուցաբերենք, ապա  կարող ենք  թույլ  օղակի դերում  հայտնվել՝ վտանգելով  ոչ միայն  Ղարաբաղը,  այլև  Հայաստանը:  Այն թեզը, թե կոնկրետ  Հայաստանի  անվտանգությունը   երաշխավորված է, քանի որ մենք  ՄԱԿ-ի  կողմից  ճանաչված  երկիր ենք,  խոր մոլորություն է: Երրորդ, Հայաստանի  տնտեսության  դիսբալանսն ու արտաքին գլխավոր շուկայի  որոնումը    Այսօր  մեր  տնտեսության  գլխավոր  պրոբլեմներից է  ներմուծման և  արտահանման  դիսբալանսի՝ վտանգավոր  չափերի  հասնող  տարբերությունը:  Այլ  կերպ  ասած՝ մենք  առավելապես  դարձել ենք  սպառող, այլ ոչ թե արտադրող և դրսի  շուկաներում  ապրանք  արտահանող  երկիր:  Թեև պատկանում ենք  հին  ժողովուրդների  շարքին,  մենք  նախկին  խորհրդային  ժողովուրդների  պես  համարվում ենք, այսպես  կոչված,  «ուշացած  ազգ» այն  առումով, որ  լինելով   համաշխարհային  շուկայի  բաղկացուցիչ մաս՝ հետ ենք  մնացել  զարգացած  երկրներից  գրեթե  բոլոր  առումներով:  Այսօր  մենք  պետք է փորձենք  վերագտնել մեր տեղն ու դերը համաշխարհային   աշխատանքի  բաժանման  համակարգում: Չորրորդ, Սփյուռքի  գործոնը Մենք  պատկանում ենք, այսպես  կոչված  «դիասպորալ»  ազգերի  շարքին, ինչպիսին են  հրեաները, չինացիները, իռլանդացիները և այլք, որոնք  սփռված են  ողջ աշխարհով  մեկ և չեն  կորցրել  իրենց  ակտիվ  կապը  հայրենիքների  հետ: Մենք այդպես էլ չկարողացանք այս  գործոնն էֆեկտիվ օգտագործել՝ գոնե մի քիչ նմանվելով հրեաներին:  Պատճառների  և  այս  խնդրի  լուծման  ձևերի  մասին  կխոսենք: Հինգերորդ, բաց  տնտեսական  համակարգի  բացակայությունը Ցավոք,  մեզ մոտ  այդպես էլ  չձևավորվեց   և  չկայացավ  կապիտալի  շուկան, որն  իր հերթին  կպարտադրեր  տնտեսվարող  սուբյեկտների   թափանցիկ  աշխատանքի  գործունեությունը: Այս  ինստիտուտի  ներդրման  պարագայում արտաքին  ներդրումները  զգալիորեն    ավելի մեծ    կլինեին:   Երկրի  տնտեսությունը  թափանցիկ  կլիներ  նաև  դրսի  համար:  Ինչ կարելի է  անել  այս ամենի  համար՝ նույնպես   առանձին  վերլուծության  թեմա է: Վեցերորդ, նոր  մենեջերների դասի սակավաթվությունը Մեր երկրում քանի որ տնտեսության ծավալները  փոքր են, իսկ  մարդկանց  արտահոսքն էլ  երկրից  չի  դադարում, չի  ձևավորվում  նաև  լուրջ  մենեջերների  խավ, որոնք  կարող էին ժամանակակից  ձևերով  կառավարել բիզնեսները՝ ստեղծելով  նոր բրենդներ: Այդպես են  երկրները նվաճում իրենց տեղն ու դերը համաշխարհային շուկաներում:  Սակայն  այս  խնդրի  լուծումը  կախված է մեկ այլ, ավելի կարևոր  խնդրից, այն է՝ ինչպես ձևավորել և կայացնել էֆեկտիվ գործող  սեփականատերերի  դաս: Յոթերորդ, նոր սեփականատերերի  դասի  ձևավորման  խնդիրը Առաջին  հայացքից այս հարցադրումը փոքր–ինչ  արհեստական է  թվում: Իրականում, սակայն, այն այսօրվա ամենաակտուալ  խնդիրներից է: Նորանկախ Հայաստանում այդ խավը ձևավորվեց բազմաշերտ  եղանակով, և մինչ  այսօր առկա է այդ դասի  հանրային  լեգիտիմության խնդիրը: Եվ այդ խնդիրն առկա է ոչ միայն  Հայաստանում,  այլև  հետկոմունիստական  երկրների  մեծ  մասում: Արևմուտքում,  ինչպես  հայտնի է,  կապիտալի  սկզբնական  կուտակման  շրջանում  նույնպես  կար  այդ  հանրային  լեգիտիմության  հարցը: Թե  ինչպես  լուծվեց  այդ  խնդիրը, արժե, որ  հայտնի լինի  նաև  հայ  հասարակությանը, քանզի  մեզ  մոտ  այսօր  տիրում է  խոր   գավառական    մթնոլորտ, որի  հետևանքները  կարող են  կործանարար  լինել ոչ միայն  տնտեսության, այլև երկրի  համար ընդհանրապես: «Ժամանակակից կապիտալիզմի էքսպանսիայի շարժիչ ուժերի  պատճառը չի հանգում միայն  կուտակված  կապիտալի  աղբյուրներին:  Ավելին՝ դա  առաջին  հերթին կապիտալիստական ոգու  զարգացման  խնդիր էր, որն էլ աշխատացնում էր  կապիտալը»,- նշում էր  հայտնի  գերմանացի  սոցիոլոգ  և  փիլիսոփա  Մաքս  Վեբերը:  Առանց  այդ  «ոգու»   զարգացման՝ հասարակության  մեջ  նոր  հասարակարգ  չի  ստեղծվում, քանզի  դա է  ցույց  տալիս  մարդկության  ողջ  պատմությունը: Իհարկե, տարատեսակ «կուլակաթափության»  ժամանակներ  եղել են  տարբեր  երկրներում, սակայն  դրանք  միայն  խիստ  բացասական  դեր են  կատարել  նրանց  վրա՝ չլուծելով  ոչ մի պոզիտիվ  խնդիր: Արդյունքում՝  արդարություն  այդ  երկրներում  չէր  հաստատվում, սակայն  տնտեսությունները քայքայվում եին:  Նույնիսկ իմաստ  չունի, նշել, թե  դա ինչ  հետևանք  կունենա ներկայիս  Հայաստանի  համար, եթե  այդ  «էքսպերիմենտը»,   քողարկված,  իբր, «անցումային   արդարադատության»  ձևով  փորձ  արվի  կիրառել  նաև  Հայաստանում:  Իսկ  տնտեսության  փլուզումից   մինչև   Ղարաբաղի  կորուստը  կարող է  մեկ  քայլ  լինել… Ութերորդ, Հայաստանում բացակայում են իրական  անհատապաշտական  ավանդույթները Հակառակ  բավականին  լայն  տարածված  կարծիքներին, մեզ  մոտ  գրեթե  չկան  անհատապաշտական  ավանդույթներ, ինչպես  զարգացած  երկրներում:  Մենք  արևելյան  տիպի ժողովուրդ ենք և երկար  տարիներ  գտնվել ենք  հետամնաց  բռնապետական  կայսրությունների  լծի  տակ:  Հասկանալի է, որ նման  օբյեկտիվ  հանգամանքները   թույլ  չտվեցին, որ  մեր  երկրում  դրվեին  իրական, այլ ոչ թե  ձևական  քաղաքացիական  հասարակության  հիմքերը:  Այսօր  այդ  մասին  ավելի շատ  աղմկում են, և,  մեծ մասամբ, այդ աղմուկը  երկրի  իրական  շահերի  հետ  քիչ  կապ  ունի: Իսկ  տարատեսակ  հիմնադրամների  առկայությունն ավելի շատ  այլ  խնդիրներ է լուծում:  Հասկանալի է, որ  աղքատ  երկրում, որտեղ  չկա  կայացած  աշխատանքի  շուկա, պետությունը  անզոր է  լուրջ  այլընտրանք  ներկայացնել  այդ  հիմնադրամներին:  Բացի այդ,  պետությունը, որպես   մարմին,  այդքան էլ  շահագրգրված  չի լինում  քաղհասարակության  ինստիտուտների  կայացմանը նպաստելուն:  Այդ իսկ  պատճառով իրական  քաղաքացիական  արժեքները  թույլ են մտած  լայն  զանգվածների  մեջ: Ի դեպ, այդ  ավանդույթները  բացակայում էին նաև  Հարավարևելյան  Ասիայի  այնպիսի  երկրներում, ինչպիսիք էին  Ճապոնիան, Թայվանը, Հարավային  Կորեան, Չինաստանը, Սինգապուրը  և  այլն: Սակայն այդ  երկրներում  գոյություն  ունեին զարգացած  ազգային  ավանդույթներ, որտեղ  կոլեկտիվը  գերակա  դեր էր  կատարում  անհատի  հանդեպ: Իսկ  այդ  արժեհամակարգի  սոցիալական  տան  վերևում    ձևավորված էր  պետության  գաղափարը:  Այդ  երկրներում կապիտալիզմի  զարգացումը  հիմնականում  ընթանում էր  «վագրային    թռիչքի»  տեսքով: Եվ  միայն  «անցումային  փուլն» ավարտելուց  հետո այդ  երկրներում սկսեցին  հաստատվել  բաց  հասարակություններ և դեմոկրատական  կարգեր: Մեզ  մոտ  բացակայում են թե՛  արևմտյան տիպի անհատապաշտական  համակարգը և թե՛  վերը  նշված  «վագրերի» կոլեկտիվիստական  սկզբունքները: Մեզ  մոտ  առավելապես  հիմքում  դրված է «ընտանիքի»  կուլտը, իսկ  թե՛  անհատի և թե՛  կոլեկտիվի  դերը  ստորադաս է ընտանիքի  գաղափարին:  Իսկ  ավելի քան  600 տարվա  պետականության  բացակայության  պատճառով  մեր  մեջ առաջ է  եկել որևէ կոլեկտիվիստական  արժեքին չվստահելու  գաղափարհը:  Անշուշտ,  ԽՍՀՄ-ի 70 տարիների  ընթացքում  մեզ  մոտ  պետականության  մտածողության  որոշակի տարրեր  նշմարվում էին:  Ավելին՝  այդ  տարիների  ընթացքում մեզ մոտ  ձևավորվել էր  ակտիվ սոցիալիզացված  հանրություն: Սակայն նրա դեֆորմացիան  այնքան մեծ էր, որ այդպես էլ  հիմք  չդարձավ  ժամանակակից  հանրություն  դառնալու  համար:  Բայց  բավական էր, որ  դրանից  պոռթկար «ղարաբաղյան  շարժում»,  հիմքեր  դրվեցին  սեփական պետության  ձևավորման  համար, և նույնիսկ այդ  պոռթկման  արդյունքում կարողացանք 600 տարի անց  առաջին  անգամ պատերազմում  հաղթանակ  տանել   Ադրբեջանի  հանդեպ: Իներորդ, Խորհրդային Հայաստանի՝ համեմատաբար  բարձր սոցիալական  նվազագույն  երաշխիքների հիշողությունը Համաշխարհային  շուկա  դուրս  գալու  ամենակարճ  ճանապարհը թայվանական, կորեական  մոդելների կիրառումն է, որոնց հիմքում  ընկած էր  էժան  և  միաժամանակ   բարձրորակ  աշխատուժի  ավանդույթների  առկայությունը: Սակայն  մեզ մոտ  դա ամբողջովին  չի գործի ԽՍՀՄ-ում  ժամանակին  սոցիալապես  բարձր  երաշխիքների  հիշողության  պատճառով:  Հայաստանի  քաղաքացին ավելի գերադասում է արտագաղթել երկրից, քան  համաձայնվել  ցածր  աշխատավարձով  մնալ  Հայաստանում: Այդ  ավանդույթի դեմ ոչ մի աշխատանք չի տարվել: Ավելին՝ նույնիսկ  չի գիտակցվել  դրա  անհրաժեշտությունը: Մինչդեռ ոչ միայն  վերը  նշված «վագրերում», այլև, օրինակ,  հարևան  Վրաստանում, իրավիճակն էապես տարբեր է  մեզնից: Տասերորդ, ինչպիսի՞ համակարգ ենք մենք կառուցում Ժամանակակից  արևմտյան,  այսպես  կոչված    «բարօրության  պետության»  գաղափարն էապես  փոփոխությունների  է  ենթարկվել հօգուտ  ազատականացման: Միևնույն  ժամանակ,  այդ  գործնթացի  արդյունքում սոցիալական  պաշտպանվածության  համակարգը  իր բացարձակ  թվերով  չի  նվազում: Իսկ  դա  նշանակում է, որ մրցակցությունը  համաշխարհային  շուկաներում է՛լ ավելի է կոշտանալու, և  մենք  մեր տեղն  ու դերը  նվաճելու  համար պիտի  է՛լ ավելի զոհողությունների գնանք: Ունենանք համեմատաբար էժան  աշխատուժ և, միաժամանակ,  կանգնեցնենք  արտագաղթը: Տասնմեկերորդ, ինչպիսի՞ն  պետք է  լինի  պետության  դերը  անցումային  փուլում Այն  թեզը, թե «անցումային  փուլում»  պետության  դերը պիտի լինի «փոքր», և միայն  այդ  փուլի ավարտին  պետք է մեծանա այդ դերը, խոր  մոլորություն է: Ճիշտ  հակառակը՝ տարբեր  երկրների փորձը ցույց է  տվել, որ անցումային  փուլի հենց սկզբից  պետք է  ակտիվ լինի  պետության դերը: Ձևավորվեն շուկայական համակարգի  բոլոր  անհրաժեշտ  ենթակառուցվածքները:  Տնտեսության  հիմնական  ճյուղերը հիմնական  խաղացողների հետ  ձևավորվեն, և միայն դրանից հետո գնա  ազատականացման  գործընթացը:  Այս թեզի հիմնավորման  մասին  մենք դեռ  կվերլուծենք: Տասներկուերորդ, երկրի  պատմության  էջերի  նորովի  վերաիմաստավորումն ու  նոր  վերնախավի  գեներացիայի  անհրաժեշտությունը Մենք  դեռ լիարժեքորեն  չգիտենք  մեր պատմությունը:  Խոսքը  միայն  շարքային  քաղաքացիների  մասին չէ,  այլ նաև  վերնախավի:  Ընդ որում,  պիտի  փորձենք  վերաիմաստավորել ոչ միայն  մեր 100 տարի  առաջվա  դեպքերը, այլև անցած  28 տարվա  ժամանակաշրջանը: Առանց  այդ  վերաիմաստավորման մենք չենք կարող կառուցել մեր  ապագան: Սակայն  այս խնդիրը կարող ենք լուծել  նոր  վերնախավի  գեներացիայի  միջոցով, որտեղ  ակտիվ  ներգրավված կլինեն թե՛ հին և թե՛ նոր  դեմքեր: Ահա  այս  12  գործոններն են, որոնք  անհրաժեշտ է  հաշվի  առնել ապագա, իսկապես  Նոր  Հայաստանի  կայացման  համար: Երվանդ  Բոզոյան քաղաքական մեկնաբան  

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Ռոմանոս Պետրոսյանի «ձև չունեքի» հետևից դատախազը չի ուզու՞մ գնալ․ Արամ Վարդևանյան (video) Արթուր Խաչատրյանը բացեց Նիկոլենց պարզ թալանը (video) Դոգը Սուրենյանցին երևի մի կրճոն է խոստացել. Նարինե Դիլբարյան(video) «Աննան ու Նիկոլը իրենց թալանածի մի մասը տեղափոխել են Չինաստան». Ռուզան Ստեփանյան (video) Բա էս գժանոց չի՞․ Տիգրան Ավինյա՛ն, խուժան բառապաշարը ձեզանից եմ սովորել․ Մեսրոպ Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ․ Պատերազմը չի կանգնում․ ինչ զգուշացրեց Պուտինը Նիկոլին ՇՕՍ-ում․ Հայկ Այվազյան (video) Միջանցք չի՛ լինելու, զոռով ոչինչ չի՛ լինում․ Իրանի դեսպան (video) Սամվել Կարապետյանի գործով խիզախ որոշումներ գիտե՞ք՝ ովքեր են կայացրել․ փաստաբան (video) Եթե աշխատանք չունեցող մարդիկ կան, Սամվել Կարապետյանի ուղերձը նրանց համար է. Նարեկ Կարապետյան (video) Ոչ մի աջակցություն չե՛ք ստանա․ Անի Խաչատրյանն իջավ ու սպառնաց ակցիա անող քաղաքացիներին (video) Գլխավոր մաքսային տեսուչը այլ ծառայողի անունով մուտք է գործել համակարգ և կեղծ տեղեկություններ մուտքագրել Որքան բարոյազուրկ է կուսակցության ղեկավարը, այդպիսին էլ պետք է լինեն նրան շրջապատողները Մի հատ անուշ ախպոր վրով է էս արտոնությունը. շուտով կիմանանք՝ ով է էդ «խոշոր ձուկը»․Մեսրոպ Մանուկյան (video) Գուցե հայերի խաղադաշտն այնքան լավը չէ, բայց մենք սովոր ենք նման պայմաններին․ Օ՛Շի Նորքի փոքրիկ բնակիչները դպրոցի փոխարեն ակցիա են իրականացնում Երեւանի քաղաքապետարանի մոտ (video) Հիմա ուշադի՛ր կարդացեք, թե ինչ են քարոզում նիկոլական պատմաբանները. Արմեն Հովասափյան #ՈՒՂԻՂ․ Սրանց ուղեղը դագաղ ու հայհոյանք է․ Նարինե Դիլբարյան (video) Մեքսիկայում բեռնատար գնացքը բախվել է ուղևորատար ավտոբուսին. կան զոհեր և վիրավորներ Էդ ո՞ր 50 ընտանիքին եք հարստացնում, մնացածի համար քաղցկեղի միջավայր ստեղծում․ Սամվել Հակոբյան (video) #ՈՒՂԻՂ․ Սրանց ուղեղը դագաղ ու հայհոյանք է․ Նարինե Դիլբարյան (video) ՀՀ նախագահը նսեմացնում է Սփյուռքի աջակցությունը Հայաստանին. Հարութ Սասունյան Դատախազնե՛ր, դրա հետևից գալու են․ մի՛ հաճոյացեք Փաշինյանին․ Կարապետյանի փաստաբան (video) Խայտառակ մանրամասներ․ Սամվել Կարապետյանին մեկուսարանում պահում են անմարդկային պայմաններում (video) Իրանի արտգործնախարարը մտադիր է հանդիպել ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրենի հետ 88-ամյա պապիկը զգուշացրեց Ավինյանին. «Էդ տեխնիկան, որ մտավ իմ բակ՝ վնասելու եմ» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am