Հումանիտար (ոչ համատեղ) խմբի ուղարկում կամ այն ներառող որևէ գործողություն թվարկված չէ. Հայ-սիրիական համաձայնագրի մասին

2001 թվականի հայ-սիրիական համաձայնագիրը, որով իշխանությունները փորձում են հիմնավորել Սիրիա հումանիտար խմբի գործուղումը, որևէ կապ չունի նշված գործողության հետ․ եզրակացրել է fip կայքը՝ ուսումնասիրելով հայկական հումանիտար առաքելության իրավական հիմքերը․ «Փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբ է մեկնել Սիրիա։ Չփորձելով կասկածի տակ դնել Սիրիայում մարդկանց հումանիտար աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ մենք արդեն պարզեցինք, որ խմբի կազմում կան նաև ռազմական ոստիկանության ծառայողներ, ինչն արդեն իսկ «Ռազմական ոստիկանության մասին» օրենքի 4-րդ հոդվածի խախտում է: Համաձայնագիր Ու քանի դեռ ՀՀ իշխանությունները, հղումանելով 2001 թվականին Հայաստանի և Սիրիայի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրին, պնդում են, որ ապահովված է գործողության իրավական հիմքը, մենք պարզեցինք հակառակը: Այսպիսով, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» Արտաքին գործերի նախարարությունից ստացավ նշված համաձայնագրի պատճենը, որի ուսումնասիրությամբ միանգամից պարզ դարձավ, որ այն չէր կարող հիմք հանդիսանալ Սիրիա նման խումբ ուղարկելու համար: 2001թ․ օգոստոսի 27-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարությունների միջև ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը ստորագրվել է այն ժամանակվա ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի կողմից Դամասկոսում: Կարգավորման առարկան Համաձայնագրի 2-րդ հոդվածը սահմանում է համագործակցության բնագավառները, իսկ 3-րդ հոդվածը՝ համագործակցության իրականացման ձևերը: Այսպիսով, համաձայնագրի 2-րդ հոդվածով նախատեսված է, որ «կողմերը ռազմատեխնիկական համագործակցություն են իրականացնում հետևյալ բնագավառներում և ուղղություններով․ — ռազմական գիտության և տեխնիկական զարգացման հարցերով փորձի փոխանակման, — գիտատեխնիկական համատեղ հետազոտությունների, — ռազմական և տեխնիկական անձնակազմերի որակավորման։ Կողմերը փոխադարձ պայմանավորվածության դեպքում կարող են համագործակցել նաև այլ բնագավառներում։» Հենց այս վերջին ձևակերման վրա հղումով են պաշտպանական գերատեսչությունից հիմնավորում հումանիտար խմբի ուղարկումը: Սակայն այդ ձևակերպմամբ նույն հաջողությամբ կարելի կլիներ հիմնավորել համագործակցությունը ցանկացած ոլորտում, եթե չլիներ իրավական ակտի (տվյալ դեպքում՝ միջկառավարական համաձայնագրի) կարգավորման առարկան: Իսկ տվյալ համաձայնագիրը՝ իր նախաբանով և 1-ին հոդվածով, ամրագրում է, որ դրա նպատակն է երկու երկրների պատշտպանությունը՝ ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության զարգացման միջոցով: Այսինքն, այս պայմանագիրը չի կարող հիմք հանդիսանալ որևէ գործողության, բացառությամբ ռազմատեխնիկական համագործակցության: Համագործակցության իրականացման ձևը Ավելին, համաձայնագրի 3-րդ հոդվածը ամրագրում է, որ «…համագործակցությունը կիրականացվի հետևյալ ձևորով՝ — փոխադարձ պաշտոնական և աշխատանքային այցերի և խորհրդատվությունների, — տեխնիկայի և զորավարժությունների ցուցադրման նպատակով փոխադարձ այցելությունների, — համագործակցության ոլորտներին համապատասխան համատեղ աշխատանքային խմբերի ստեղծման, — ռազմադիվանագիտական խողովակներով փաստաթղթերի և տեղեկատվության փոխանակման»: Ինչպես տեսնում եք, այստեղ հումանիտար (ոչ համատեղ) խմբի ուղարկում կամ այն ներառող որևէ գործողություն թվարկված չէ: Այսինքն, եթե անգամ աչք փակենք այն հանգամանքի վրա, որ համաձայնագրի կարգավորման առարկան և դրանով ամրագրված համագործակցության բնագավառների սպեկտրը որևէ կապ չունի հումանիտար խմբի ուղարկման հետ, միևնույնն է, խումբը չէր կարող ուղարկվել, քանի որ համագործակցության իրականացման նման ձև նախատեսված չէ: Համաձայնագիրը հրապարակված է այստեղ»:

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Խոշոր հրդեհ Բաղրամյան գյուղում ԱՄՆ-ի աճող հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ և ՆԱՏՕ-ի ծրագրերը․ Վահե Դավթյան Առաջարկում եմ օգնել արմաշցի ընդդիմադիրներին, մյուսները թող գնան Նիկոլի հետևից Ծառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքում Սելիմի լեռնանցքի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ 3 անչափահասներ տեղափոխվել են ԲԿ Ադրբեջանը մեզ կվերավաճառի ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով. Արման Աբովյան 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը Փաստաբանները քարը քարի վրա չթողեցին ԿԸՀ-ի և ՔՊ ներկայացուցչի դիրքորոշումից․ Արման Աբովյան Պայքարը պետք է տեղափոխել բողոքարկման և դիմադրության բոլոր հարթակներ․ Փոստանջյան Պուտինը պնդել է, թե ՌԴ բանակն առաջ է շարժվում ռազմաճակատի բոլոր ուղղություններով «Նույնիսկ եթե Փաշինյանը կրկին ինչ-որ բան նվիրի Ադրբեջանին, նրանք մեզ կվերավաճառեն ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով». Արման Աբովյան Իրանի դեմ բարդ տնտեսական պատերազմ է մղվում․ Փեզեշքիան Ուսուցիչների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման գործընթացում մեծ խախտումներ են հայտնաբերվել. Ոսկան Սարգսյան Սոֆյա Հովսեփյանն առաջարկում է միասնական հարցով գնալ դատարան Հովհաննես Խուդոյան. ԿԸՀ-ին դիմել ենք ՔՊ անդամների քարոզչության հարցով, պատասխանել են՝ «սպասեք ընտրությունն անցնի» Ասել, որ ուրախ եմ նիկոլ ընտրողի այդ փչացած բերքի, կորցած ու կորցնելիք փողերի և ջանքերի համար, կնշանակի ոչինչ չասել Խոսքի սահմանափակումը դարձավ ինքնուրույն ռեպրեսիվ միջոց. Ռուբեն Մելիքյան «ԲՀԿ-ն հաղթահարում է անցողիկության շեմը․ Սուրեն Սուրենյանց Իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ. Արթուր Միքայելյան Իշխանյան. Ժողովրդի հաղթանակն ապահովելն ու պահպանելը դիմադրության ուժերի պարտականությունն է Մանդատը մերն ա, խլել ենք, մնում ա պահենք... Դանիելյան Ադրբեջանական պաշտոնական և կիսապաշտոնական տեղեկատվական դաշտում շարունակվում է հայկական պատմական ներկայության հետևողական ժխտումը. monumentwatch.org Իրանի ԱԳ փոխնախարարը Ռուսաստանի և Չինաստանի դեսպանների հետ քննարկել է ԱՄՆ-ի հետ հուշագրի նախագիծը Իրանի դեմ բարդ տնտեսական պատերազմ է մղվում․ Մասուդ Փեզեշքիան ԱՄՆ-ում Քենեդիի կենտրոնի ճակատամասից հանել են Թրամփի անունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am