Երևանի ամենասիրուն սիրո պատմություներից մեկը. Նաիրա Զոհրաբյանի հարատև սերը (Photo)

Նաիրա Զոհրաբյանի էջին պարբերաբար հայտնվում է սև ու սպիտակ մի լուսանկար. տիկին Զոհրաբյանն է իր ամուսնու՝ գրող-թարգմանիչ, լուսահոգի Սամվել Մկրտչյանի հետ: Լուսանկարը շատ լավն է, ոճային, խորը, զգացմունքային: Պարզվեց՝  հայտնի լուսանկար է , Վենետիկում   մրցանակ է շահել, լուսանկարիչն էլ  Գերման Ավագյանն է: Մի լուսանկարի պատմությունով էլ սկսվեց իմ  զրույցը Նաիրա Զոհրաբյանի հետ, որ հետո վերածվեց հավերժ սիրո մասին մերօրյա հեքիաթի:  Երևանի ամենահայտնի սիրո պատմություններից մեկը ոգեշնչում է  և փաստում, որ իրական   սերը հարատև է: Տիկին Զոհրաբյանսիրո տոներն են,  ինքներդ Ձեզ համար պարզե՞լ եքունե՞ք «ինչ է  սերը» հարցի պատասխանը: -Ես չեմ հասկանում, թե  ինչ է նշանակում սիրո տոն, իմ կարծիքով քանի դեռ  մարդն ապրում է, շնչում  է, պիտի սիրի: Սիրի  իր հարազատ մարդկանց, ծնողներին, երեխաներին և ամենակարևորը այն միակին, ում Աստված նախանշել  է իր համար: Տարիների հետ մի կարևոր բան հասկացա, որ սիրելը տաղանդ է և ամեն մարդ չէ, որ կարող է եւ ունակ է սիրել։ Շատերը այդպես էլ ապրում են` առանց զգալու իրական ու խելահեղ մեծ սերը։ Ես սարսափելի խղճում եմ նման մարդկանց, որովհետեւ նրանք այս աշխարհից գնալու են կիսատ ու թերի։ Եւ մի բան էլ, ինչում ես միանշանակ համոզված եմ` միայն ուժեղ մարդիկ կարող են սիրել, սիրելու համար մեծ սիրտ ու հոգի է պետք, մեծ նվիրում է պետք, սիրելու համար մեծ անձնազոհություն է պետք  և միայն ուժեղ տղամարդուն ու ուժեղ կնոջն է դա  տրվում։  Միգուցե շատերը չհամաձայնեն, բայց սերը տրվում է ընտրյալներին, միայն ընտրյալ մարդիկ կարող են անձնվիրաբար սիրել։ Ու եթե անկեղծ ասեմ`  իմ շրջապատում ես շատ քիչ զույգեր գիտեմ, որոնց սիրո պատմությունն իսկապես ինձ հուզել եւ  հարգանքի արժանի է եղել։ -Ինչպե՞ս սկսվեց Ձեր մեծ սիրո պատմությունը: -Ես ավարտեցի Թատերական ինստիտուտը, թատերագիտության բաժինը և հասկացա, որ  բացարձակ ցանկություն չունեմ թատերագիտությամբ զբաղվելու, լրագրողական լավ ոճ ունեի  և իմ ընկեր, լրագրող Երվանդ Բոզոյանը իմ ձեռքից բռնած տարավ Ար շաբաթաթեթ, որի խմբագիրը Սամվել Մկրտչայնն էր ու այդ պահից 1992թ,  հոկտեմբերի 16-ից սկսվեց  Երևանի  ամենասիրուն ու ամենախելահեղ սիրո պատմություներից մեկը, որը գիտեն բոլորը։ -Մարդիկ երբեմն թերահավատորեն են  վերաբերվում սիրուն, ասում են՝ այն արագ անցնում է, տևում է 3 տարի և այլն, համաձա՞յն եք արդյոք:  – Պատահական չէ, որ ես ասացի` սերը ինձ համար բացարձակ այլ չափում է, որը չի ճանաչում ժամանակ, տարածություն, սահման։ Այն, ինչի մասին դուք խոսում եք, այդ ման-մունր սերիկները, թեթեւ հրապուրանքիկները, ինչը եւս բնական է ու մարդիկ պետք է հանդիպեն, սիրեն, համակրանք զգան միմյանց հանդեպ, որի անունը երևի թե կդնեն սեր, կապրեն միասին` մի օր վիճելով, մի օր սիրելով, մի օր ատելով, բայց սերը ինձ համար բոլորովին այլ զգացում է, տիեզերական բոլորովին այլ չափում, երկու մարդկանց էներգետիկ խելահեղ միաձուլում, առանց որի մյուսը ուղղակի կարող է մարել։ Ձեր սիրո պատմությունը կարծես ապացուցում է սիրո հարատևությունը, կպատմե՞քամուսնու կորստից հետոինչպես ապրեց ձեր սերը: -Ինձ համար շատ դժվար է հիմա նորից վերապրել այն դժոխքը, որի միջով  ես անցա  Սամվելի մահից հետո, ես գոյություն չունեի, մի քանի տարի շարունակ ապրում էի, շնչում էի, իմ գործն անում էի, բայց կարծես  ուրվական լինեի: Ու եթե չլիներ Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու տեր հայր, իմ շատ սիրելի տեր Գրիգորը, որի  միջոցով ես հասկացա, որ սերը հավերժ է ու այն չի ավարտվում քո սիրելի մարդու կենսաբանական մահով, ես չգիտեմ, թե ինձ հետ ինչ կլիներ։ Ադ սերը իմ մեջ հավերժ է, որը չի կարող սպանել ո՛չ ժամանակը, ո՛չ տարածությունը, ո՛չ սիրելի մարդու ֆիզիկական չգոյությունը։ -Շատ երիտասարդներ ինչ որ դժվարությունների, հեռավորության կամ էլի այլ պատճառով չեն կարողանում իրենց սերը պահպանել, ի՞նչ խորհուրդ կտաք նրանց: -Ես համաձայն չեմ, որ դժվարությունները, հեռավորությունը կարող են խանգարել , եթե մարդիկ միմյանց սիրում են : Մարկեսը մի լավ խոսք ուներ. «Մի վատնիր ժամանակդ այն մարդու վրա, ով չի ցանկանում իր ամեն րոպեն , ամեն վայրկյանը անցկացնել քեզ հետ»: Ես վստահ եմ, որ  եթե կա սեր,  որևէ դժվարություն, հեռավորություն, չի կարող այդ սիրո վրա ազդել, իսկ եթե ազդում է, ուրեմն դա սեր չէր,  ինչ որ հրապուրանք էր, ինչ որ հասկանալի կամ անհասկանալի կապվածություն րէ,   պարտավորություն էր  կամ` ձանձրույթը սպանելու ձև , բայց ոչ սեր։ Որովհետեւ, նորից ու նորից պիտի կրկնեմ` սիրել կարող են միայն ուժեղ տղամարդիկ ու հզոր կանայք։ իրո տոներին սիրահարները անակնկալներ են անում միմյանց, ի՞նչ նմանատիպ պատմություն ունեք:  – Շատ տարիներ առաջ էր, երբ բազմագույն հոլանդական կակաչներ դեռ չէին կարողանում ստանալ,  Սամվելը որոշեց ինձ համար գտնել սև կակաչ, ես ասում էի, որ սեւ կակաչ  գոյություն չունի ու դա  միայն  լեգենդներում է լինում, բայց ինքը լսել էր  որ Նորավանքում ինչ որ տեղ կան  սև կակաչներ ու որոշել էր ինձ անպայման սեւ կակաչ բերել։ Մի ամբողջ օր  Սամվելը չկար,   հաջորդ օրը վերադարձավ սև չէ, բայց մուգ կապույտ  կակաչներ բերեց ու մինչեւ հիմա չգիտեմ որտեղից։ -Հիմա Ձեր կյանքում սերն ի՞նչ դեր ունի:  -Ես երջանիկ կին եմ, որովհետեւ ինձ սիրել է աշխարհի ամենատաղանդավոր, ամենաուժեղ, ամենաքնքույշ ու ամենաարժանապատիվ տղամարդկանցից մեկը։ Ու այդ սերը ինձ ամեն օր լույս է տալիս, ես ամեն օր զարթնում եմ եւ ժպտում եմ եւ շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ ինձ ընտրեց` նման սեր տալու համար։ Ես սիրում եմ իմ հարազատներին, իմ երեխաներին և դա ինձ ապրեցնում է: Այն գործը, որ ես անում եմ Սամվելի հիշատակը վառ պահելու համար` Սամվել Մկրտչյանի  տուն թանգարանը, որն ընթացքի մեջ է , Ջոյսի թարգմաանական դասարանը, այս ամենը  այդ սիրո շարունակությունն է։  Իսկ ցանկացած այլ տղամարդ, միգուցե այլ կանանց համար կարող է հետաքրքրիր լինել, սակայն ինձ համար, Սամվելի հետ համեմատության մեջ, թող ոչ մեկը չնեղանա,  նրանք բոլորը ձանձրալի ու անհետաքրքիր են։        Լուսանկարները Նաիրա Զոհրաբյանի արխիվից wnews.am

դիտվել է 948 անգամ
Լրահոս
Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհից տնօրենն ու աշխատակիցը ծանր այրվածքներով հոսպիտալացվել են Անհայտ անձը Կիևում կրակ է բացել մարդկանց վրա․ կա զոհ և վիրավորներ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի կարողանա շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը կձևավորվի նոր մթնոլորտ»․ Թուրքիայի փոխնախագահ Դատախազությունը պահանջում է Մեղրիի նախկին ղեկավարից 2 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ բռնագանձել Ապրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթը Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում. ծուխը տեսանելի էր անգամ Մասիս քաղաքից Ես գիտեմ, թե ինչ է պետք անել, որ պատերազմի մասին նույնիսկ խոսակցությունը վերանա․ Ռոբերտ Քոչարյան Քաղաքականությունը փոխեցինք 180 աստիճանով․ Սպիտակը շինհրապարակից դարձավ քաղաք․ Ռոբերտ Քոչարյան Արևմուտքը ձգտում է Ուկրաինային դարձնել գլոբալ սպառնալիքի ձգան. Լավրով Իրանը երկու հնդկական նավերի ստիպել է նահանջել Հորմուզի նեղուցից. կրակոցներ են հնչել. լրատվամիջոց Խամենեիի ուղերձը.Իրանի բանակը կարողացավ դիմակայել ԱՄՆ, Փահլավի բռնակալի ժառանգների և անջատողականների չարագործ ծրագրերին Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am