Կպատմեի, թե ինչպես էի Նիկոլի պարանոցին կախում A4 ֆորմատի «Ո՛չ գրաքննությանը» կարգախոսը. Ն. Մկրտչյանի դիտարկումները

Որոշել եմ «անհատական ջանք ներդնել» եւ դառնալ «տնտեսական հեղափոխության ակտիվիստ»: Ազգային ժողովում Նիկոլի՝ փետրվարի 12-ի ելույթն ինձ նախ ամաչեցրեց, ապա՝ քաջալերեց: Հեղափոխական քայլող ակտիվիստներն այժմ բազմել են կառավարությունում եւ Ազգային ժողովում, եւ շարքային հեղափոխականներիս մնացել է վարչապետի առաջարկած «անհատական տաքսու միկրոբիզնեսը»: Մանավանդ որ, այն կարելի է զուգակցել նաեւ քաղաքականության հետ. ի վերջո, հայաստանյան ողջ քաղաքականությունը ծնվում, ծավալվում եւ ավարտվում է տաքսիներում: Նույնիսկ պատկերացրեցի իմ անհատական բարձրակարգ տաքսի ծառայությունը. «Տաքսի Եվրոպա»՝ մուգ կապույտ՝ վրան ոսկեգույն աստղեր, Եվրամիության դրոշի նման: Ուզո՞ւմ եք ձեզ Եվրոպայում զգալ, խնդրեմ՝ բացեք «Տաքսի Եվրոպայի» դուռը. այստեղ չեն ծխում, ցածրաճաշակ ռաբիս երաժշտություն չեն լսում, հաշվիչը միացնում են, վարորդը հողաթափերով եւ մարզահագուստով չէ: «Կարելի՞ է ծխել»,-կհարցներ ուղեւորը: «Այստեղ չեն ծխում»,- ժպտալով կպատասխանեի: «Երաժշտություն միացրեք»,- կպահանջեր մեկ այլ ուղեւոր: Կմիացնեի «Հունգարական ռապսոդիան»: Ուղեւորը կպահանջեր Թաթա կամ Արմենչիկ: «Սա «Տաքսի Եվրոպան է», այստեղ ռաբիս չեն լսում»,- կհիշեցնեի նրան: Ուղեւորների հետ կխոսեի քաղաքականության մասին: Կպատմեի, որ Դանիայի Թագավորության արքայադուստրը երեխաներին մանկապարտեզ է տանում հեծանվով, իսկ Դանիայում մեծացած ՀՀ քաղավիացիայի հայազգի պետը Հայաստանում երթեւեկում է 30 հազար դոլարանոց ծառայողական նոր՝ «Տոյոտա» մակնիշի մեքենայով: Ուղեւորներին հիշողություններ կպատմեի Նիկոլի հետ մեր համատեղ լրագրողական պայքարի մասին, թե ինչպես էի բողոքի երթից առաջ նրա պարանոցին անցկացնում «Ո՛չ գրաքննությանը» A4 ֆորմատի կարգախոսը, եւ կառավարության շենքի դիմաց, որտեղ նա հիմա թիկն է տվել վարչապետի աթոռին, բարձրախոսով պահանջում էինք նույնը՝ «Ո՛չ գրաքննությանը»: Կպատմեի, թե ինչպես Նիկոլի թիմակիցներն անցյալ տարի հավատաքննություն իրականացրեցին իմ հանդեպ: Այդպես մի քանի շաբաթ, եւ ծխող, ռաբիս լսող, մարզական հագուստով շրջող եւ Նիկոլին երկրպագող իմ ուղեւորներն աստիճանաբար կանհետանային, եւ իմ բարձրակարգ «Տաքսի Եվրոպա» միկրոբիզնեսը կհալչեր ամռանը տեղացած ձյան պես: Սակայն փետրվարի 12-ի ԱԺ ելույթում Նիկոլի վառած հույսի ջահը լուսավորում է մտքերս. «ՀՀ-ում պետք է լինի զրոյից բիզնես ստեղծելու հնարավորություն»: Կարելի է խանութ-սրահ բացել եւ վաճառել ամեն ինչ. սկզբունքներ, արժեքներ, ընկերություն, բարեկամություն, հիշողություն: Կարելի էր վաճառել նաեւ միտք, գաղափարներ, գիտելիքներ, բայց դրանց «գին տվող չկա» Հայաստանում: Փոխարենը շատ թանկ կվաճառվեն շողոքորթությունը, կամակատարությունը, տգիտությունը, քաղաքական ճամբարափոխությունը, պոպուլիզմը եւ կոնֆորմիզմը: Սրանք հայաստանյան բոլոր իշխանությունների համար նույնքան կարեւոր եւ թանկ են գնահատվում, որքան ավիավառելանյութը՝ ինքնաթիռի համար: Այս միկրոբիզնեսը կարող էր կարճ ժամանակ անց աճել եւ փոխվել փոքր եւ միջին բիզնեսի, մանավանդ որ Նոր Հայաստանում կհայտնվեր այնպիսի գնորդ, որ քաղաքական այդ ապրանքատեսակներին կավելացներ նորերը՝ հակահեղափոխություն, փրկագին, իշխանատենչություն եւ այլն: Ինչպես կասեր «կլասիկ քաղաքական գործիչ» Սերժ Սարգսյանը՝ «Նիկոլը ճիշտ էր, ես՝ սխալ». քաղաքական առեւտուրը Հայաստանում միշտ էլ պահանջարկված է եւ հանրաճանաչ: Հաջորդ միկրոբիզնեսը քաղաքական գովազդը կարող էր լինել: Այստեղ կարելի էր գովազդել ամեն ինչ՝ հին ու նոր կարգախոսներ, դոգմաներ, կարծրատիպեր: «Ղարաբաղը մերն է», «Միացում» կարգախոսների կողքին կարելի էր գովազդել «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն», «Կարգավիճակ՝ տարածքների դիմաց», «Մենք ենք տերը մեր երկրի» կողքին՝ «Հավերժ Ռուսաստանի հետ», «Համարձակվի՛ր դառնալ երկրի տերը» կարգախոսի հետ՝ «Ռուսաստանն է մեր անվտանգության երաշխավորը», «Հին ընկերները չեն դավաճանում» կարգախոսի կողքին՝ «Հին ընկերները հեռանում են», «Դեպի ապահով Հայաստանի» հետ՝ «Եթե մտահոգ ես անապահով Հայաստանով», «Առաջընթաց, կայունություն, հաղթանակի» հետ՝ «Պայքար, պայքար մինչեւ վերջ», «Մերժի՛ր Սերժին» կարգախոսի հետ պետք է գովազդել «Ստացիր պարգեւավճարը» կամ «Վճարի՛ր փրկագինը»: Կարելի է նաեւ ավիատոմսերի վաճառքի փոքր գրասենյակ բացել եւ վաճառել ավիատոմսեր նույն ուղղությամբ՝ դեպի Ռուսաստան, իսկ լրացուցիչ վճարի դեպքում՝ նաեւ ԵՏՄ անդամ այլ երկրներ: Այս ավիատոմսերի համար պետք է վճարել Հայաստանի ինքնիշխանության թանկ արժեթղթերով: Իսկ գուցե գրախանո՞ւթ բացել, ուր կարելի է վաճառել հին եւ նոր դասականների, պատմություն կերտողների եւ պատմությունը մոռացողների գրքերը: «Ձեր սեղանի գիրքը» բաժնում կարելի է վաճառել «Կոմունիզմ կառուցողի բարոյական կոդեքսը» եւ «Հպարտ, արժանապատիվ եւ երջանիկ քաղաքացու վարքականոնը», «Տնտեսություն» բաժնում՝ Վարդան Օսկանյանի «Կովկասյան տնտեսական վագրի թռիչքը» մենագրությունը եւ Նիկոլ Փաշինյանի «Իմ տնտեսական հեղափոխությունը» հուշագրությունը, «Լրագրություն» բաժնում՝ Լենա Նազարյանի «Ֆոտոլրագրության մեթոդական ուղեցույցը», «Պատմագրություն» բաժնում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի «Բուրժուադեմոկրատական հեղափոխությունից մինչեւ Նիկոլի հեղափոխություն» եւ Սերժ Սարգսյանի «Մեր հայրենիքը՝ կրկեսում», «Քաղաքական մշակույթ» բաժնում՝ Չեխովի «Քամելեոնը», Լենինի «Ձախության մանկական հիվանդությունը կոմունիզմի մեջ» եւ Լիլիթ Մակունցի «Մշակույթը իմ մեջ» գրքույկները, «Գեղարվեստական արձակ» բաժնում՝ Ֆելիքս Ցոլակյանի «Աղքատի վրայի տասը տարվա հոտը եւ հարուստի բուրմունքը» եւ Չեխովի «Պատյանով մարդը», Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը», Դոստոեւսկու «Ապուշը» եւ Վազգեն Մանուկյանի «Իդիոտը», Լենինի «Ինչ անելը» գրքույկի կողքին՝ անհայտ հեղինակի «Ինչ չանելը», Մարգրետ Թետչերի «Պետության կառավարման արվեստը» եւ ՀՀ նախագահների՝ «Ինչպես ձախողել պետությունը», Սերժ Սարգսյանի «Գտիր հինգ տարբերությունը» եւ Տիգրան Ավինյանի «Չրի արտադրության քաղաքական տեխնոլոգիան», «Քաղաքական ուղեցույցներ» բաժնում՝ Ռոբերտ Քոչարյանի «Ինչպես մոռանալ Մարտի 1-ը», Ադոլֆ Հիտլերի «Իմ պայքարը» եւ Նիկոլ Փաշինյանի «Տասը խորհուրդ թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխություն իրականացողներին», «Քաղաքական հոգեբանություն» բաժնում՝ Վիլհելմ Ռեյխի «Զանգվածների հոգեբանությունը եւ ֆաշիզմը» եւ Փաշինյանի «Հանգիստ նստեք տեղներդ» գրքերը: Գրքերի եւ գրքույկների տեսականին մեծ է եւ բազմազան՝ տարբեր քաղաքական ճաշակների եւ նույն անընթերցասեր հասարակության համար: Եվ երբ կգա հարկային մարմիններին հաշվետվություն ներկայացնելու ժամանակը, ես, առցանց թվային հաշվետվությունների փոխարեն, կուղարկեմ Նիկոլի՝ փետրվարի 12-ի ելույթի այս հատվածները. հաշվետվությունը. «հարուստ չէ թվային ցուցանիշներով, իսկ եղած թվային ցուցանիշները բավական համեստ են», «սրա պատճառն այն է, որ տնտեսական հեղափոխության թվային պարամետրերը իրականում կախված են նրանից, թե ՀՀ քանի քաղաքացի կարձագանքի տնտեսական հեղափոխության ակտիվիստ դառնալու մեր կոչին»: «Համաժողովրդական տնտեսական հեղափոխության» մեջ առաջիկա իմ համեստ ներդրումն արդեն իսկ ուրվագծվում է. գաղափարներ կան, թեպետ ծրագիրը բացակայում է: Ի վերջո, ծրագիրը չէ, որ զարդարելու է իմ տարանուն միկրոբիզնեսը, այնպես, ինչպես միայն ռազմավարությունը չէ, որ խանգարելու է Նիկոլի «տնտեսական հեղափոխությանը»: Նարինե Մկրտչյան

դիտվել է 109 անգամ
Լրահոս
Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհից տնօրենն ու աշխատակիցը ծանր այրվածքներով հոսպիտալացվել են Անհայտ անձը Կիևում կրակ է բացել մարդկանց վրա․ կա զոհ և վիրավորներ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի կարողանա շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը կձևավորվի նոր մթնոլորտ»․ Թուրքիայի փոխնախագահ Դատախազությունը պահանջում է Մեղրիի նախկին ղեկավարից 2 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ բռնագանձել Ապրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթը Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում. ծուխը տեսանելի էր անգամ Մասիս քաղաքից Ես գիտեմ, թե ինչ է պետք անել, որ պատերազմի մասին նույնիսկ խոսակցությունը վերանա․ Ռոբերտ Քոչարյան Քաղաքականությունը փոխեցինք 180 աստիճանով․ Սպիտակը շինհրապարակից դարձավ քաղաք․ Ռոբերտ Քոչարյան Արևմուտքը ձգտում է Ուկրաինային դարձնել գլոբալ սպառնալիքի ձգան. Լավրով Իրանը երկու հնդկական նավերի ստիպել է նահանջել Հորմուզի նեղուցից. կրակոցներ են հնչել. լրատվամիջոց Խամենեիի ուղերձը.Իրանի բանակը կարողացավ դիմակայել ԱՄՆ, Փահլավի բռնակալի ժառանգների և անջատողականների չարագործ ծրագրերին Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am