Կառավարության ծրագիրն ընդունվեց

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 14-ի նիստում, հաստատեց կառավարության ծրագիրը: Կառավարության ծրագրին կողմ քվեարկեց 82, դեմ՝ 37 պատգամավոր: Ավելի վաղ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը հայտնել էր, որ դեմ են քվեարկելու նախագծին: