Տիգրան Ավինյանի պատասխանը Էդմոն Մարուքյանին (video)

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով կառավարության ծրագրի քննարկմանը, նշեց, որ կառավարության ծրագրի բովանդակությանը վերաբերող կառուցողական առաջարկություն չի լսել ընդդիմության կողմից: «Խոսում են կոնցեպտուալ խնդրի մասին՝ ինչու թիվ չկա, ինչու կա և այլն, անընդհատ այս բանավեճի մեջ ենք: Կցանկանայի, որ վերադառնայինք կառուցողական դաշտ և ավելի բովանդակային քննարկումներ ծավալեինք»,- ասաց Տիգրան Ավինյանը: Փոխվարչապետն անդրադարձավ նաև ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի երեկ հնչեցրած քննադատությանը։ Դիտարկմանը, որ Մարուքյանը հայտարարում է, թե կառավարությունն արհամարհել է խորհրդարանին, չի քննարկել խորհրդարանի ուժերի հետ, իսկ ՀՀԿ-ի իշխանության ժամանակ նման ավանդույթ կար, Տիգրան Ավինյանը պատասխանեց, որ սա կառավարության ծրագիրն է, որը ներկայացվում է 20-օրյա ժամկետում է: Դրա պատասխանը կրում է կառավարությունը, բայց սա կառավարության և ԱԺ ծրագիրը չէ: