Տխուր զուգահեռներ

«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Երեկ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հնչած ելույթից, հարցուպատասխաններից կարելի էր լիարժեք պատկերացում կազմել մեր երկրում տիրող իրավիճակի, մեր իշխանությունների հոգեկան եւ մտավոր ունակությունների, աշխարհայացքի, տեսահորիզոնի, միջանձնային հարաբերությունների որակի, պատասխանատվության զգացումի եւ շատ այլ բաների մասին։ Խոսակցության որակը եւ ուղղվածությունն այնպիսին էին, որ առանձնապես մեծ հույսեր փայփայելու հիմքեր չտվեցին։ Ակնհայտ էին տեղեկացվածության պակաս, մանիպուլյացիաների ու դեմագոգության հակվածություն, մեծամտության եւ ինքնահավանության արդեն անհանգստացնող չափաբաժին, խնդիրների լուծման ուղիների մասին աղոտ պատկերացումներ։ Պատահական չէր, որ կառավարության ընդդիմախոսները՝ ներսում եւ դրսում, երկու օր շարունակ հիշում եւ մեջբերում էին նախկինների խոսքերն ու պահվածքը։ Նրանք էլ էին վկայակոչում ցածր աշխատավարձերն ու միջոցների սղությունը եւ շատ բան բացատրում դրանով։ Նրանք էլ էին ասում, որ աճ ենք ապահովել՝ այսինչ արտադրության գծով, այնինչ ներդրումների մասով, որ շուտով հազարավոր աշխատատեղեր են բացվելու, եւ միլիարդներ են հոսելու դեպի Հայաստան։ Նրանք էլ էին մեղադրում շարքային քաղաքացիներին՝ ծուլության, պասիվության մեջ։ Նրանք էլ էին համարում, որ աղքատներն իրենք են մեղավոր, որ աղքատ են, դժգոհներն իրենք են մեղավոր, որ դժգոհ են, իրականում կյանքը լուսավոր է, իսկ ապագան մերն է լինելու։ Նրանք էլ էին ասում, որ իրենց կառավարության ծրագիրը փայլուն է, եւ միայն այս կառավարության եւ այս ծրագրով է հնարավոր տնտեսությունը զարգացնել, երկիրն առաջ տանել։ Նրանք էլ էին զայրանում ընդդիմադիրների հարցերից ու քննադատությունից։ Նրանք էլ էին հույսը դնում կոճակ սեղմողների մեծամասնության վրա»:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Խոշոր հրդեհ Բաղրամյան գյուղում ԱՄՆ-ի աճող հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ և ՆԱՏՕ-ի ծրագրերը․ Վահե Դավթյան Առաջարկում եմ օգնել արմաշցի ընդդիմադիրներին, մյուսները թող գնան Նիկոլի հետևից Ծառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքում Սելիմի լեռնանցքի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ 3 անչափահասներ տեղափոխվել են ԲԿ Ադրբեջանը մեզ կվերավաճառի ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով. Արման Աբովյան 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը Փաստաբանները քարը քարի վրա չթողեցին ԿԸՀ-ի և ՔՊ ներկայացուցչի դիրքորոշումից․ Արման Աբովյան Պայքարը պետք է տեղափոխել բողոքարկման և դիմադրության բոլոր հարթակներ․ Փոստանջյան Պուտինը պնդել է, թե ՌԴ բանակն առաջ է շարժվում ռազմաճակատի բոլոր ուղղություններով «Նույնիսկ եթե Փաշինյանը կրկին ինչ-որ բան նվիրի Ադրբեջանին, նրանք մեզ կվերավաճառեն ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով». Արման Աբովյան Իրանի դեմ բարդ տնտեսական պատերազմ է մղվում․ Փեզեշքիան Ուսուցիչների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման գործընթացում մեծ խախտումներ են հայտնաբերվել. Ոսկան Սարգսյան Սոֆյա Հովսեփյանն առաջարկում է միասնական հարցով գնալ դատարան Հովհաննես Խուդոյան. ԿԸՀ-ին դիմել ենք ՔՊ անդամների քարոզչության հարցով, պատասխանել են՝ «սպասեք ընտրությունն անցնի» Ասել, որ ուրախ եմ նիկոլ ընտրողի այդ փչացած բերքի, կորցած ու կորցնելիք փողերի և ջանքերի համար, կնշանակի ոչինչ չասել Խոսքի սահմանափակումը դարձավ ինքնուրույն ռեպրեսիվ միջոց. Ռուբեն Մելիքյան «ԲՀԿ-ն հաղթահարում է անցողիկության շեմը․ Սուրեն Սուրենյանց Իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ. Արթուր Միքայելյան Իշխանյան. Ժողովրդի հաղթանակն ապահովելն ու պահպանելը դիմադրության ուժերի պարտականությունն է Մանդատը մերն ա, խլել ենք, մնում ա պահենք... Դանիելյան Ադրբեջանական պաշտոնական և կիսապաշտոնական տեղեկատվական դաշտում շարունակվում է հայկական պատմական ներկայության հետևողական ժխտումը. monumentwatch.org Իրանի ԱԳ փոխնախարարը Ռուսաստանի և Չինաստանի դեսպանների հետ քննարկել է ԱՄՆ-ի հետ հուշագրի նախագիծը Իրանի դեմ բարդ տնտեսական պատերազմ է մղվում․ Մասուդ Փեզեշքիան ԱՄՆ-ում Քենեդիի կենտրոնի ճակատամասից հանել են Թրամփի անունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am