Փաշինյանի խոստովանությունը. իր կադրերը բանի պետք չեն

Խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկմանը վարչապետ Փաշինյանը անդրադարձավ ակտիվիստից պատշոնյա դարձած մի տեսակի, որը շարունակում է ընդդիմադիր մնալ՝ «ով աչքիս դեմը գալիս է՝ քլնգում է», ֆեյսբուքի էջում սուր ստատուսներ է գրում եւ գնում է ստուգելու որեւէ կազմակերպություն՝ «առանց մտածելու, որ այդ ստատուսը կարող է այդ ստուգումների արդյունքների դատական բողոքարկման շատ կոնկրետ հիմք դառնա, ասենք, փաստորեն դուք մինչեւ ստուգելը դուք արդեն որոշել եք»։ Ում մասին էր խոսքը, բնականաբար, Փաշինյանը չասաց, նա սիրում է խորհրդավոր հայտարարություններ ու դրանց համար հատկապես օգտագործում է խորհրդարանի ամբիոնը: Հիշենք դարի հանցագործության մասին էլ այդ հարթակից հայտարարեց, իբր պատգամավորներից մեկը չլսված-չտեսնված չափի կաշառք է վերցրել, շուտով կտեսնեք, թե ինչ կանենք, եւ այս կարգի այլ խոսակցություններ: Թե ինչ տեղի ունեցավ հետո, ավելի ճիշտ չունեցավ, հայտնի է բոլորիս, հիմա մնում է հասկանալ, թե ինչ նպատակով է Փաշինյանն անում այս հայտարարությունը եւ այն էլ սեփական թիմակցի դեմ: Եւ այն էլ այն դեպքում, երբ ամենաշատը ինքն է Ֆեյսբուքը ծառայեցնում, հոխորտում հակահեղափոխականների վրա, մատ թափ տալիս լրատվամիջոցների ուղղությամբ, մոռանում, որ ինքն այլեւս ոչ թե ընդդիմադիր գործիչ է, այլ պետության ղեկավար, որ չի կարելի իջնել խաշի մակարդակի, իսկ այսօր նկատողություն անել կոլեգաներին: Միգուցե Նիկոլ Փաշինյանը այսկերպ հասկացնում է, որ ոչ միայն լրատվամիջոցներն են իր անձնական մոնիթորինգի տակ, այլ Ֆեյսբուքը, միգուցե որեւէ պաշտոնյային ուղիղ հասկացնում է, որ այդպես էլ ընդդիմադիր ակտիվիստից պաշտոնյա չդառավ ու ժամանակն է ինքնակամ հեռանալու: Պարզվում է, որ նման պաշտոնյաներից շատ են կառավարությունում: Թե ում էր նկատի ունեցել Փաշինյանը՝ լրագրողի հարցին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատասխանեց․ «Այսօր, կառավարության նման օրինակները քիչ չեն։ Դա ընդհրանրական, այսպես ասած, ակտիվիստ մերօրյա պաշտոնյայի մասին էր խոսքը, որի օրինակները մենք ունեցել ենք, եւ որի համապասխան հետեւությունները արել ենք, եւ այդ մարդիկ կամ այլեւս էլ պետական պաշտոնյա չեն կամ իրենք իրենց վարքագիծը փոխել են»։ Որ Փաշինյանն ինքն էլ չի դարձել պետական գործիչ ու դեռ շարունակում է ընդդիմադիր պատգամավորի, կամ առավելապես թերթի խմբագրի դիրքերից հանդես գալ, կփաստեն շատերը: Սակայն նա մեկ այլ ուշագրավ հայտարարություն էլ արեց կառավարությանեւ ընդհանրապես պետական ապարատի աշխատակազմի հասցեին: Նա ասաց, որ հեղափոխությունից հետո կադրային ջարդ տեղի չի ունեցել, չեն ուզում լինել կառավարություն, որը բաժանարար գծեր է քաշել մարդկանց մեջ, կառավարությունը լցրել է իրենց մարդկանցով: «Եվ այսօր մենք գտնվում ենք 10 տոկոս նոր պաշտոնյաների և 90 տոկոս հին պաշտոնյաների փոխազդեցության միջավայրում, որտեղ կողմերից յուրաքանչյուրն ունի իր ազդեցությունը և փոորձում է ազդել մյուս կողմի պատկերացումների վրա: Երբեմն շատ դժվար է նախկին համակարգին դիմադրելը»: Փաստորեն, Փաշինյանը բացահայտ խոստովանում է իր կադրային բազայի սնանկությունը, երբ հեղափոխությունից հետո օրումեջ հաթաթաներ էր տալիս <<հակահեղափոխականներին>>, սպառնում նրանց ի բնե արմատախիլ անել, փաստորեն չէր մտածում, որ իր թափն ու ռեսուրսը այդքան թուլ չեն տալու, որ ինքը չունի համապատասխան կադրեր: Իսկ հիմա էլ խոստովանում է, որ իր անգամ քաղաքական պաշտոնյաները՝ նախարարները, ինչպես նաեւ ոլորտի պատասխանատուներն են այնքան ոչ պրոֆեսիոնալ, որ հին պաշտոնյաները հանգիստ ազդում են նրանց պատկերացումնեի վրա: Անի Սահակյան

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am