Ամերիկացի ծովայիններն ազատ են արձակվել
Reuters-ի փոխանցմամբ՝ Իրանի իշխանություններն այսօր ազատ են արձակել 10 ամերիկացի նավաստիներին, որոնց հունվարի 12-ին ձերբնակալել էին Պարսից ծոցում,հայտնել է Իրանի պետական հեռուստատեսությունը։ Միջադեպը խստորեն քննադատել էր Թեհրանը։ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ԱՄՆ-ի իշխանություններից պահանջել էր պաշտոնական ներողություն։ Իրանի ցինված ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Հասան Ֆիրուզաբադին նավերի կալանումը որակել էր որպես ամերիկացի կոնգրեսականների համար լավ դաս, որոնք պնդում են նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ։
