Ինչ քննություն է սպասում Փաշինյանին հարևան երկրում

Փետրվարի վերջին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի Իսլամական Հանրապետություն կայցելի: «Իրան այցը տեղի է ունենալու փետրվար ամսվա վերջին: Դեռևս չեմ կարող օրակարգի հետ կապված որոշակի հարցեր բացահայտել, բայց այցի ընթացքում անդրադարձ է կատարվելու երկկողմ օրակարգի այն ողջ սպեկտրին, որը բնորոշ է բարիդրացիական հարաբերություններ ունեցող երկու երկրներին»,- օրեր առաջ ասել էր գերատեսչության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Նա հավելել էր, որ այցի մոտակա օրերին պատկան մարմինների կողմից օրակարգի վերաբերյալ հավելյալ տեղեկություն կտրվի: Երեկ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Համոզված եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կշարունակի իր զարգացման վերընթաց ուղին` արձանագրելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ: Մեր ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը և պատմական ավանդույթներն ամուր հիմք են հանդիսանում հայ-իրանական հարաբերություններին առավել մեծ թափ հաղորդելու համար՝ որակական նոր մակարդակի վրա բարձրացնելով երկկողմ փոխգործակցությունը: Լիահույս եմ, որ մոտ ապագայում Իրան նախատեսվող իմ այցի ընթացքում հնարավորություն կունենանք քննարկել տարբեր բնագավառներում երկկողմ փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնմանը, ինչպես նաև համատեղ նախագծերի իրագործմանը վերաբերող հարցեր»: Նիկոլ Փաշինյանի այցն Իրան բավական կարևոր քայլ է երկու երկրների հարաբերություններին իրապես նոր թափ հաղորդելու տեսանկյունից: Հայաստանում անցյալ տարի տեղի ունեցած իշխանափոխությունից հետո սա հարևան Իրան Փաշինյանի առաջին այցն է: Այս փուլը որոշակի լռության փուլ էր, գուցե փոխադարձ՝ ճանաչողական, համբերատար սպասելու ու որոշումներ կայացնելու: Պաշտոնական Թեհրանն, ըստ ամենայնի, պաշտոնական Երևանից մի շարք հարցերի շուրջ ցանկանում է պարզաբանումներ լսել, հստակություն մտցնել հետագա փոխհարաբերություններում: ՄԱԿ-ի կուլիսներում կայացավ Փաշինյան-Ռոհանի առաջին հանդիպումը, սակայն Փաշինյանի պաշտոնական այցը իրան պետք է այլ որակ հաղորդի հայ-իրանական հարաբերություններին: Իրանը լրջորեն է վերաբերում գործընկերների հետ հարաբերություններին՝ առավելևս Հայաստանի հետ հարաբերություններին, դրանք բարեկամական, բարիդրացիական տրամադրություններ ունեցող պետության հետ հարաբերություններ են, որոնք պետք է ոչ միայն հարգել, այլև փորձել նախաձեռնող լինել ու համարձակ: Այլևս չպետք է լինեն ինքնահոսի թողնված հարաբերություններ: Բացի այդ՝ տարածաշրջանային կայունությունը կարևոր է նաև Իրանի գործոնի շնորհիվ, իսկ ղարաբաղյան թեմայով քննարկումները վերջին ամիսներին կարող են լրացուցիչ մտահոգություններ առաջացրած լինել Թեհրանում: Այնպես որ, Թեհրանը ԼՂ հարցում, վստահորեն, Փաշինյանից կճշտի Ալիևի հետ հանդիպումների, շփումների մանրամասները: Մետաքսյա Շալունց

դիտվել է 94 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am