Ինչ գին ունի Նիկոլ Փաշինյանի «նվերը»

Սիրայում հայ մասնագետների մարդասիրական գործունեության իրավապայմանագրային հիմքը մնում է անհայտ: Մի քանի օր առաջ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն: Մարդասիրական այս կամպանիայի իրականացման անհրաժեշտության մասին դեռևս անցած տարվա սեպտեմբերին հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հայտնի հանրահավաքի ժամանակ: Ուշագրավն այն է, որ Փաշինյանի հայտարարությունը տեղի էր ունեցել ՌԴ նախագահ Վ. Պուտինի հետ հանդիպումից հետո:Մասնավորապես նա նշել էր, որ Հայաստանն ու Ռուսաստանը շուտով համատեղ մարդասիրական ծրագիր են իրականացնելու Սիրիայում։ Ավելին՝ վարչապետը շեշտել էր․ «Դա ամբողջովին հումանիտար ծրագիր է և որևէ ռազմական բաղադրիչ չի պարունակում»։ Ըստ օրենքի` Հայաստանի զինված ուժերը կարող են իրականացնել ռազմական կամ խաղաղապահ առաքելություն` բացառապես միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով, ինչպես տարիներ շարունակ անում են Աֆղանստանում եւ Կոսովոյում: Այդ պայմանագրերը մշտապես վավերացվել են Հայաստանի խորհրդարանի կողմից: Մինչդեռ Սիրիայի դեպքում ՀՀ իշխանությունները գաղտնի են պահում, թե իրավապայմանագրային ինչ հիմքով են մեր զինվորները գործուղվել Սիրիա: Ազգային ժողովի պատկան հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանն էլ անորոշ մեկնաբանություն է տվել այս հարցին.«Այս պահին մենք հիմք ենք ընդունում պաշտպանության նախարարության կողմից տարածած հայտարարությունները, որտեղ առայժմ, ես իրավական որևէ բարդույթ չեմ տեսնում։ Եթե կլինեն իրավական խնդիրներ, բնականաբար մեր և գուցե նաև արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կուսումնասիրեն դրանց հիմքերը և եթե որևէ խոչընդոտ կա, դրա մասին կբարձրաձայնեն ու կառավարության հետ ճշտումներ կարվեն», - ասել է նա։ Բարդույթն այն է, որ խումբն արդեն մեկնել է Սիրիա, մինչդեռ ՀՀ օրենսդիրները չգիտեն՝ ինչ հիմքով, էլ չենք ասում, որ հենց նրանք պետք է թույլատրեին մեկնել, թե չմեկնել: Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը փորձել է ներկայացնել հիմքերը՝ շեշտելով, որ գրավոր խնդրանք են ստացել Սիրիայից․ «Որոշումը կայացվել է` հաշվի առնելով Սիրիայում եւ հատկապես Հալեպ քաղաքում ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված հումանիտար ծանր վիճակը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը, սիրիական կողմի գրավոր խնդրանքները, ինչպես նաեւ Հալեպում մեծաթիվ հայկական համայնքի առկայությունը»։ Վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն էլ տրամագծորեն հակառակն է ասել՝ նշելով, որ խնդրանը եղել է բանավոր:«Այս պահին դեռ չենք հրապարակել, քանի որ դա բանավոր մակարդակում է եղել»,- պայմանագրի մասին ասել է նա: Նիկոլ Փաշինյանի թիմում ստեղծված այս խառնաշփոթի մատասխանը իրականում մեկն է՝ ՀՀ վարչապետը օրենքը խախտել է, որպեսզի հաճոյանա Ռուսաստանի նախագահին, կամ արժանանա վերջինիս բարեհաճությանը: Իրականում հայ մասնագետների խումբը Սիրիա է մեկնել Ռուսաստանի կազմի ներքո: Ռուսաստանի՝ Սիրիայի նկատմամբ հետապնդող շահերը հայտնի են: Հենց այս համատեքստում է, որ խիստ կասկածելի է դառնում՝ մեր հումանիտար օգնությունից ինչ է շահելու մեր պետությունը եւ արդյոք շահելու է, թե իրականում կորցնելու՝ արժանանալով Արեւմուտքի նախատինքին եւ սանկցիաներին: Իսկ որ ամենակարեւորն է՝ ինչ եւ ով է պատասխան տալու, եթե հանկարծ այդ խմբի անդամներից որեւէ մեկին բան պատահի, ի վերջո ոչ պայմանագիր գոյություն ունի, ոչ էլ ինչ-ինչ հարցերի վերաբերյալ երաշխիքներ: Անի Սահակյան

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհից տնօրենն ու աշխատակիցը ծանր այրվածքներով հոսպիտալացվել են Անհայտ անձը Կիևում կրակ է բացել մարդկանց վրա․ կա զոհ և վիրավորներ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի կարողանա շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը կձևավորվի նոր մթնոլորտ»․ Թուրքիայի փոխնախագահ Դատախազությունը պահանջում է Մեղրիի նախկին ղեկավարից 2 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ բռնագանձել Ապրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթը Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում. ծուխը տեսանելի էր անգամ Մասիս քաղաքից Ես գիտեմ, թե ինչ է պետք անել, որ պատերազմի մասին նույնիսկ խոսակցությունը վերանա․ Ռոբերտ Քոչարյան Քաղաքականությունը փոխեցինք 180 աստիճանով․ Սպիտակը շինհրապարակից դարձավ քաղաք․ Ռոբերտ Քոչարյան Արևմուտքը ձգտում է Ուկրաինային դարձնել գլոբալ սպառնալիքի ձգան. Լավրով Իրանը երկու հնդկական նավերի ստիպել է նահանջել Հորմուզի նեղուցից. կրակոցներ են հնչել. լրատվամիջոց Խամենեիի ուղերձը.Իրանի բանակը կարողացավ դիմակայել ԱՄՆ, Փահլավի բռնակալի ժառանգների և անջատողականների չարագործ ծրագրերին Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am