Դա ԱԱԾ-ի խնդիր է. Սուրեն Պապիկյանը Լապշինի՝ hայ-թուրքական սահմանային գոտի մուտքի արգելքի մասին

Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին թույլ չեն տվել հայ-թուրքական սահմանից տեսնել Անին: Այս մասին բլոգերը Facebook-ում գրառում է կատարել. «Հույս ունեի այցելել պատմական Անի քաղաք: Չեմ ուզում այդ մասին գրել, սակայն բյուրոկրատիայի և հայ ու ռուս սահմանապահների միջև եղած անճշտությունների պատճառով չտեսանք հնագույն հայկական մայրաքաղաքը: Հայկական կողմը թույլտվության համար ուղարկում էր ռուսների մոտ, ռուսները՝ հայերի: Արդյունքում քաշքշուկը շարունակվեց մոտ 3 շաբաթ: Որպես բոնուս՝ տեսանք, թե ինչպես են ապրում սահմանամերձ գյուղերում. այդ մասին առանձին ռեպորտաժ կլինի: Ընդհանուր առմամբ, անիմաստ բյուրոկրատիայի պատճառով Հայաստանը կորցնում է իր կարևորագույն զբոսաշրջային օբյեկտը: Խնդիրն այն է, որ խորհրդային ցանկապատը ձգվում է իրական սահմանից 3-4 կիլոմետր այն կողմ, և այնտեղ զորամաս է տեղակայված: Դրանից այն կողմ ոչ ոքի չեն թողնում, իսկ կարող էին զբոսաշրջիկներով հարյուրավոր ավտոբուսներ տանել՝ հնարավորություն տալով նաև գումար վաստակել տեղի բնակիչներին, ովքեր ծայրաստիճան աղքատության մեջ են ապրում: Բարեբախտաբար, հարևան Թուրքիայում չեն խոչընդոտում Անի այցին, այնտեղ կարող ես, որքան ցանկանում ես, զբոսնել, չնայած նրան, որ սահմանն անցնում է հնագույն վանքերից հաշված մետրեր հեռավորության վրա»: Ինչո՞ւ զբոսաշրջիկներին չեն թույլատրում հայ-թուրքական սահմանի Շիրակի մարզի հատվածից տեսնել պատմական մայրաքաղաքը. հարցին Գյումրիում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը. «Համաձայն եմ, որ դա կարող է զբոսաշրջության զարգացման մեջ ներդրում ունենալ: Այս հարցը մեր գործընկեր գերատեսչությունների և սահմանապահների հետ քննարկման խնդիր է: Ազգային անվտանգության ծառայության խնդիր է: Ես այս հարցը կբարձրացնեմ, շահագրգիռ եմ, որ խնդիրը լուծվի»:

դիտվել է 52 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ. Իրանն այլևս պատերազմ է բերելու իր ամենասարսափելի զենքը. քաղաքագետ Արթուր Մարտիրոսյան (video) Նիկոլի քեֆը հարամելու ենք․․․ Արմեն Աշոտյան (video) «Եթե նիկոլերենից թարգմանենք բնական հայերեն, ապա ստացվում է, որ նա ողջ հայ հասարակությանը մեսիջ է ուղղում…». Արմեն Հովասափյան «Հայաստանում ԱԲ զարգացման էներգետիկ ռիսկերը». Վահե Դավթյան Երեք ամիս է՝ ոչ մի փոփոխություն Խորհուրդ՝ Ռուբեն Ռուբինյանին Սրանցից ամեն օր աղետ սպասեք. դեմը պիտի առնենք. Ալբերտ Բազեյան (video) Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին Արցախը մեզ համար փակված էջ չէ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները. Մետաքսե Հակոբյան Քարաթափում՝ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը դադարեցված է Թալանել են քաղաքացու «Chevrolet Volt»-ը. տուժածին պատճառվել է խոշոր չափի վնաս Ոչ իրավաչափ է ճանաչվել Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Էսօր էլի վարորդի են դանակահարել․ վարորդներին ստիպում եք՝ փող հավաքեն ավտոբուսներում. Զարուկյան (video) Էս ու՞ր անհետացավ Ավինյանը․․․ քաղաքացիներին ինչու՞ եք կռվացնում միմյանց հետ. Սարգսյանը՝ ՔՊ-ականներին (video) Ի՞նչ եք անում էդ փողերը, թաքնված կոռուպցիա կա․ մանկական երկաթուղու գումարները նորից գրպանվեցի՞ն (video) Մադյարը հնարավոր է համարել Նեթանյահուի ձերբակալումը Հունգարիա այցելության դեպքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն․ «Առաջարկ Հայաստանին» ՀԿ Դուք կանեփ աճեցրեք կամ լոբի. էն աղջիկն էլի խոսեց, տիկի՛ն ջան, մի՛ խոսեք․ Մեսրոպ Մանուկյան (video) Դրան չե՛մ հավատում․ Նիկոլն առաջին հերթին իրեն է խաբում, հետո՝ ժողովրդին․ քաղաքացի (video) ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հայտնել է ԼԺՀ-ի ամբողջական ազատագրման մասին Պատրա՞ստ եք քրեական պատասխանատվության ենթարկվել․ Զարոկյանն՝ Ավինյանին (video) Դամոկլյան սուր. առևտրային անհամամասնության վտանգներն ու սպառնալիքները. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am