Ցանկացած տնտեսագետ թող գա իմ հետ խոսի. Ծառուկյան (video)

«Կառավարության ծրագիրը չունի ռիսկայնություն, քանի որ չկան թվեր: Տնտեսական աճի համար պետք է գումար դրվի: Ամեն մի տոկոս աճի համար 12 մլրդ դրամ է պետք: 12 տոկոս աճ ունենալու համար դա կազմում է 148 մլրդ: Դա բյուջեից ավել է: Այսօր բյուջեն հիմնված է հարկեր, տուրքերի վրա, որ կարողանան թոշակ, աշխատավարձ տան, բանակին տան, նպաստ տան»,-ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: «Ամենամտահոգիչն այն է, որ ծրագրում որպես ժամկետ գրված է 2019-2023 թթ., բայց հստակ նշված չէ, թե օրինակ 2019-ին, ինչքան գումար է ներդրվելու եւ որ ոլորտներում: Պետք է նշվի, թե ամեն տարի որքան գումար է ներդրվելու, անգամ եռամսյակներով: Ոչ մի ռիսկայնություն չկա, թվեր չկան, ոչ մի տոկոսների աճ չկա։ Ժողովուրդն անմնացորդ հավատարիմ է ու համոզված ենք, որ պարոն Փաշինյանը ուզում է լավ բան անել: Իրոք, կյանքը կդնի, միայն թե ժողովրդին խոստումը կատարի, բայց այդ մարդուն հարկավոր է աջակցել, ներկայացնել խնդիրը: Թե չէ ասել՝ զարգանալու է հա զարգանալու է: Ասում են ռազմարդյունաբերությունը զարգանալու է, իսկ ինչքա՞ն գումար ենք դնելու ռազմարդյունաբերության մեջ: Ցանկացած տնտեսագետ թող գա իմ հետ խոսի», - ասաց նա։ «Հարվարդ չեմ ավարտել, բայց համապատասխան փորձն ու պրակտիկան ունեմ։ Մի հատ տեղ ցույց տվեք, որ գրածա, որ ոլորտում ինքան գումար պիտի ներդրվի 2019-ին ու դրա դիմաց ինչ պիտի ստանանք:Հենց այնպես ոչ մի ներդրող չի գա, իսկ եթե կառավարությունը պայմաններ ստեղծի, ներդրողներն իրենք են հերթ կանգնելու, իսկ իսկ պարոն Փաշինյանն էլ կորոշի, թե որ ներդրողին հնարավորություն տա ներդրում անելու »,-նշեց Ծառուկյանը: Գագիկ Ծառուկյանն ասաց, որ իրենք բազմաթիվ հարցադրումներ են անելու, որպեսզի իրենց հուզող հարցերի պատասխանը ստանան եւ ըստ այդմ կողմնորոշվեն, թե ինչպես են քվեարկելու:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Խոշոր հրդեհ Բաղրամյան գյուղում ԱՄՆ-ի աճող հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ և ՆԱՏՕ-ի ծրագրերը․ Վահե Դավթյան Առաջարկում եմ օգնել արմաշցի ընդդիմադիրներին, մյուսները թող գնան Նիկոլի հետևից Ծառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքում Սելիմի լեռնանցքի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ 3 անչափահասներ տեղափոխվել են ԲԿ Ադրբեջանը մեզ կվերավաճառի ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով. Արման Աբովյան 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը Փաստաբանները քարը քարի վրա չթողեցին ԿԸՀ-ի և ՔՊ ներկայացուցչի դիրքորոշումից․ Արման Աբովյան Պայքարը պետք է տեղափոխել բողոքարկման և դիմադրության բոլոր հարթակներ․ Փոստանջյան Պուտինը պնդել է, թե ՌԴ բանակն առաջ է շարժվում ռազմաճակատի բոլոր ուղղություններով «Նույնիսկ եթե Փաշինյանը կրկին ինչ-որ բան նվիրի Ադրբեջանին, նրանք մեզ կվերավաճառեն ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով». Արման Աբովյան Իրանի դեմ բարդ տնտեսական պատերազմ է մղվում․ Փեզեշքիան Ուսուցիչների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման գործընթացում մեծ խախտումներ են հայտնաբերվել. Ոսկան Սարգսյան Սոֆյա Հովսեփյանն առաջարկում է միասնական հարցով գնալ դատարան Հովհաննես Խուդոյան. ԿԸՀ-ին դիմել ենք ՔՊ անդամների քարոզչության հարցով, պատասխանել են՝ «սպասեք ընտրությունն անցնի» Ասել, որ ուրախ եմ նիկոլ ընտրողի այդ փչացած բերքի, կորցած ու կորցնելիք փողերի և ջանքերի համար, կնշանակի ոչինչ չասել Խոսքի սահմանափակումը դարձավ ինքնուրույն ռեպրեսիվ միջոց. Ռուբեն Մելիքյան «ԲՀԿ-ն հաղթահարում է անցողիկության շեմը․ Սուրեն Սուրենյանց Իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ. Արթուր Միքայելյան Իշխանյան. Ժողովրդի հաղթանակն ապահովելն ու պահպանելը դիմադրության ուժերի պարտականությունն է Մանդատը մերն ա, խլել ենք, մնում ա պահենք... Դանիելյան Ադրբեջանական պաշտոնական և կիսապաշտոնական տեղեկատվական դաշտում շարունակվում է հայկական պատմական ներկայության հետևողական ժխտումը. monumentwatch.org Իրանի ԱԳ փոխնախարարը Ռուսաստանի և Չինաստանի դեսպանների հետ քննարկել է ԱՄՆ-ի հետ հուշագրի նախագիծը Իրանի դեմ բարդ տնտեսական պատերազմ է մղվում․ Մասուդ Փեզեշքիան ԱՄՆ-ում Քենեդիի կենտրոնի ճակատամասից հանել են Թրամփի անունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am