Վարազդատ Կարապետյանը հաճույք ստանալու տարբերակն է առաջարկում

Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում իր ելույթը սկսեց պատգամավոր Վարազդատ Կարապետյանը նշեց, որ պետք է սահմանել, թե ինչ է տնտեսական հեղափոխությունը։ «Ինչպես հեղափոխության ժամանակ, մարդը ամենակարևոր արժեքն է գործընթացի և այս ամբողջ պրոցեսի հիմնական դերակատարը։ Եվ ինչո՞վ է Հայաստանում առկա իրավիճակն աշխարհի ուշադրության կենտրոնում, որ մենք բացառիկ հնարավորություն ունենք մարդկային ստեղծարար ուժը դարձնել տնտեսական աճի հիմնական գործոն», – ասաց Կարապետյանը։ Նա նշեց, որ գորընկերները պետք է Հայաստանին ցույց տան, թե ինչպես անել, որ աշխատողը հաճույք ստանա իր աշխատանքից։ «Մեր դահլիճում տխուր է անընդհատ անցնում օրը, եթե նկատել եք, ժպիտ չկա մեր դահլիճում։ Դա նշանակում է, որ մենք էլ մեր աշխատանքից հաճույք չենք ստանում, ու դա շատ վատ է։ Մենք մեր աշխատանքից պետք է սկսենք հաճույք ստանալ», – ասաց Կարապետյանը։