Նոր մանրամասներ Սպիտակում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանության դեպքից

Փետրվարի լույս 12-ի գիշերը Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Վանաձորի Շիրակի խճուղու տներից մեկում հայտնաբերել ու ձերբակալել են Աղասի Հովհաննիսյանին։ 29-ամյա Հովհաննիսյանը հունվարի 22-ից ոստիկանության Սպիտակի բաժնի կողմից հետախուզվում էր մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված սպանության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Դեպքը տեղի էր ունեցել հունվարի 15-ին, Սպիտակում։ Ժամը 13-ն անց 20-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոնից ոստիկանության տարածքային ստորաբաժանում էին հաղորդել, որ 41-ամյա մի տղամարդ է բուժհաստատություն տեղափոխվել։ Ախտորոշվել էր «որովայնի հրազենային վիրավորում, ագոնալ վիճակ, ձախ ականջի ամպուտացիա և աջ ականջի կտրած վերք»։ Հոսպիտալացված 41-ամյա Գարուշ Մարությանը գիտակցության չգալով մահացել էր: Նույն օրը հրազենային վնասվածքով մեկ այլ տղամարդու հիվանդանոց տեղափոխվելու վերաբերյալ ահազանգ էր ստացվել նաև ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին։ Խոսքը «Վանաձոր» բժշկական կենտրոնում հոսպիտալացված 31-ամյա Կամո Քալաշյանի մասին էր։ Ոստիկանության աշխատակիցները նախ պարզեցին, որ դեպքը տեղի էր ունեցել Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող ԱՊՊԱ գրասենյակներից մեկում: Շուտով հայտնի դարձավ, որ տղամարդիկ հիվանդանոցներ էին տեղափոխվել նույն վայրից։ Ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները գրասենյակն ու հարակից տարածքը մանրակրկիտ զննել էին, հայտնաբերել՝ արնանման հետքեր, հրազենի գնդակ և այլն։ Հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ իրավապահները պարզեցին կատարվածի մի շարք հանգամանքներ, որոնց հիմնավորման արդյունքում՝ հրազենային վիրավորումով «Վանաձոր» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում ստացող Կամո Քալաշյանը սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվեց։ Հետագայում նրան մեղադրանք էր առաջադրվել և խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ Սպիտակի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանականերում ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողներն իրականացրին տարաբնույթ հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ՝ բացահայտելով դեպքին առնչվող նոր փաստական հանգամանքներ։ Իրավապահները պարզեցին, որ հիվանդանոցում մահացած տղամարդու ուղղությամբ, բացի կալանավորվածից, կրակել էր նաև Աղասի Հովհաննիսյանը։ Դեպքից վեց օր անց՝ հունվարի 21-ին նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում էր կայացվել։ Հունվարի 22-ին էլ հայտարարվել էր հետախուզում։ Ազգային անվտանգության ծառայողների կողմից հայտնաբերված Աղասի Հովհաննիսյանը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Առանձնապես ծանր հանցագործության օպերատիվ բացահայտումը, ինչպես և դեպքի մասնակիցների ինքնությունը պարզելն ու նրանց հայտնաբերումը օպերատիվ հետախուզական գործունեություն և նախաքննություն իրականացնող մարմինների՝ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության ու քննչական կոմիտեի արդյունավետ համագործակցության լավագույն դրվագներից է։

դիտվել է 95 անգամ
Լրահոս
Նիկոլի քեֆը հարամելու ենք․․․ Արմեն Աշոտյան (video) «Եթե նիկոլերենից թարգմանենք բնական հայերեն, ապա ստացվում է, որ նա ողջ հայ հասարակությանը մեսիջ է ուղղում…». Արմեն Հովասափյան «Հայաստանում ԱԲ զարգացման էներգետիկ ռիսկերը». Վահե Դավթյան Երեք ամիս է՝ ոչ մի փոփոխություն Խորհուրդ՝ Ռուբեն Ռուբինյանին Սրանցից ամեն օր աղետ սպասեք. դեմը պիտի առնենք. Ալբերտ Բազեյան (video) Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին Արցախը մեզ համար փակված էջ չէ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները. Մետաքսե Հակոբյան Քարաթափում՝ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը դադարեցված է Թալանել են քաղաքացու «Chevrolet Volt»-ը. տուժածին պատճառվել է խոշոր չափի վնաս Ոչ իրավաչափ է ճանաչվել Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Էսօր էլի վարորդի են դանակահարել․ վարորդներին ստիպում եք՝ փող հավաքեն ավտոբուսներում. Զարուկյան (video) Էս ու՞ր անհետացավ Ավինյանը․․․ քաղաքացիներին ինչու՞ եք կռվացնում միմյանց հետ. Սարգսյանը՝ ՔՊ-ականներին (video) Ի՞նչ եք անում էդ փողերը, թաքնված կոռուպցիա կա․ մանկական երկաթուղու գումարները նորից գրպանվեցի՞ն (video) Մադյարը հնարավոր է համարել Նեթանյահուի ձերբակալումը Հունգարիա այցելության դեպքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն․ «Առաջարկ Հայաստանին» ՀԿ Դուք կանեփ աճեցրեք կամ լոբի. էն աղջիկն էլի խոսեց, տիկի՛ն ջան, մի՛ խոսեք․ Մեսրոպ Մանուկյան (video) Դրան չե՛մ հավատում․ Նիկոլն առաջին հերթին իրեն է խաբում, հետո՝ ժողովրդին․ քաղաքացի (video) ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հայտնել է ԼԺՀ-ի ամբողջական ազատագրման մասին Պատրա՞ստ եք քրեական պատասխանատվության ենթարկվել․ Զարոկյանն՝ Ավինյանին (video) Դամոկլյան սուր. առևտրային անհամամասնության վտանգներն ու սպառնալիքները. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am